ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2021 թվականի ապրիլի 14-ի
ԸՍՏ ՎՏԱՆԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱԿԱ
ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2007
ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 52-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 25-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի զ) կետը ինչպես նաև՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի 2007 թվականի հոկտեմբերի 17-ի «Ըստ վտանգավորության դասակարգված թափոնների ցանկը հաստատելու մասին» N 52-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Բնապահպանության կոմիտեի
նախագահ |
Ֆ. ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի ապրիլի 14
ք.Ստեփանակերտ |
|