| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի օգոստոսի 8-ի
Պետական գրանցման համարը 1111666 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
| «01» օգոստոսի 2016թ. |
N 360-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2011 թվականի ապրիլի 4-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության, համամասնությունների մասին տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանով հաստատված`
1) NN 1, 4, 6, 8-11, 13-23 հավելվածների հայտարարությունների ձևերի վերջին պարբերությունը հանել.
2) NN 1 և 15 հավելվածների հայտարարությունների ձևերի 7-րդ կետի աղյուսակում, NN 4, 8, 11, 20-23 հավելվածների հայտարարությունների ձևերի 8-րդ կետում, N 6 հավելվածի հայտարարության ձևի 8-րդ և 8.1-ին կետերում, N9 հավելվածի հայտարարության ձևի 9-րդ կետում և դրան հաջորդող աղյուսակում, NN 10 և 14 հավելվածների հայտարարությունների ձևերի 6-րդ կետի աղյուսակում «չափը» բառը փոխարինել «չափը*» բառով.
3) NN 1, 4, 6, 8-11, 14, 15, 20-23 հավելվածների հայտարարությունների ձևերը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«*2016 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար հաստատագրված վճարի չափը հաշվարկվելիս լրացուցիչ կիրառվում է` Ստեփանակերտ քաղաքում` 0,6, այլ վայրերում` 0,3 գործակից:»: