Համարը 
N 172-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2016.09.20/09(138)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ 
Ընդունման ամսաթիվը 
10.08.2016
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.08.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.09.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑՒԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՒԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2016 թվականի օգոստոսի 26-ին

Պետական գրանցման համարը 3021669

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

«10» օգոստոսի 2016թ.

N 172-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ո ւ մ է.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2012 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ստանալու համար թեստավորում անցկացնելու և քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու կարգը սահմանելու մասին» N 132-Ն որոշմամբ սահմանված N1 հավելվածի՝

1) 11-րդ և 12-րդ կետերի «ժամը և վայրը» բառերը փոխարինել «ժամը, վայրը և այն բնագավառները, որոնցից կազմվելու են թեստերը» բառերով.

2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Թեստերը կազմում է թեստավորման հանձնաժողովը մինչև թեստավորումը սկսելը՝ համակարգչում զետեղված հարցաշարերից ընտրված հարցերից (50 հարց) մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրություն.

2) «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենք.

3) հայերենի իմացություն.

4) Հայաստանի և Արցախի պատմության, նշանավոր դեմքերի, նշանակալի փաստերի և իրադարձությունների, համաշխարհային մշակույթի և հոգևոր արժեքների ճանաչողական իմացություն.

5) համակարգչային հմտությունների տեսական իմացություն:».

3) 25-րդ կետի «60 րոպե» բառերը փոխարինել «90 րոպե» բառերով.

4) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Խորհուրդը թեստավորում անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակելիս միաժամանակ հրապարակում է նաև այն բնագավառները, որոնցից կազմվելու են թեստերը:»:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ