| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի սեպտեմբերի 9-ին
Պետական գրանցման համարը 1101674 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
| «05» սեպտեմբերի 2016թ. |
N 446-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 47-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Քաղաքաշինության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 101 -ին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածներին համապատասխան և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 29-ի N 499 որոշումը.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2006 թվականի մայիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 47-Ա հրամանում կատարել հետևյալ լրացումը`
«ՀՀՇՆ IV-12.04.01-2010 ՕՊՏԻԿԱՄԱԼՈՒԽԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԾԵՐԻ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԵՂԱԴՐՈՒՄ. ՆԱԽԱԳԾՄԱՆ ՆՈՐՄԵՐ»:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի անձնակազմի կառավարման և վարչատնտեսական բաժնի պետին` սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: