| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի դեկտեմբերի 30-ին
պետական գրանցման համարը 3031698 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«22» դեկտեմբերի 2016 թվականի |
N 61Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ
12-Ի ԹԻՎ 19Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, 27-րդ հոդվածի 1-ին մասին, 28-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2010 թվականի մայիսի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ 56Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող նոր անլար ֆիքսված միջերես համակարգով հեռախոսակապի ծառայությունների սակագները սահմանելու մասին» թիվ 19Ն որոշման հավելվածի աղյուսակի «Հեռախոսազրույցների րոպեավճար» բաժնի 19.3-րդ, 19.4-րդ, 20-րդ, 20.1-ին, 20.2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
19.3 |
Զանգեր շրջանների, այդ թվում Ստեփանակերտի միջև, սահմանված 250 րոպեն անցնելուց հետո |
18 |
|
19.4 |
Զանգեր դեպի ՂՏ բջջային ցանց |
26 |
|
20 |
Զանգեր դեպի ՀՀ ցանց |
|
20.1 |
Զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց |
36 |
|
20.2 |
Զանգեր դեպի ՀՀ ֆիքսված ցանց |
22 | |
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից: