ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետում, 3-րդ կետում և որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 6-րդ կետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.
2) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի՝
ա. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Սույն կարգի 2-րդ կետի 1-2.1.1-ին ենթակետերով սահմանված անձանց 2020 թվականի դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա, 2021 թվականի մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ դրամական օգնություն վճարվում է, եթե դրամական օգնության իրավունքը ծագել է մինչև համապատասխան հիշարժան օրը (ներառյալ)՝ դիմումը և համապատասխան փաստաթղթերը մինչև 2021 թվականի օգոստոսի 10-ը ներկայացնելու դեպքում:»,
բ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«2021 թվականի մայիսի 9-ի՝ Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ վճարվող դրամական օգնության հետ միասին վճարվում են նաև չստացած՝ 2020 թվականի սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության օրվա ու դեկտեմբերի 10-ի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա կապակցությամբ սահմանված դրամական օգնության գումարները։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |