ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
ապրիլի 22-ին |
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ` Օրենք) 13-րդ հոդվածի աղյուսակում լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ`
| « |
|
1.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման համար |
բազային տուրքի
3-ապատիկի չափով | |
»: |
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
«3.1. Արցախի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտի տրամադրման համար պետական տուրքի վճարումից ազատվում են առաջին անգամ նույնականացման քարտ ստացող Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 16 տարին լրանալուց հետո չեն ստացել Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիր:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. մայիսի 4
Ստեփանակերտ
ՀՕ-68-Ն |
|