Համարը 
N 439-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.05.24/11(431)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
11.05.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
11.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.05.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժ», «ժթ», «ի», 3-րդ ենթակետի «բ» և 5-րդ ենթակետի «ը» պարբերությունների գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի
N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

11 մայիսի 2021թ.

N 439-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012

ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունվարի 19-ի ««Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 9-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերում, որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 2-րդ կետում, N 2 հավելվածի 15-րդ կետում, N 8 հավելվածի 5-րդ կետի 1-ին ենթակետում, N 9 հավելվածի 2-րդ կետում և N 10 հավելվածի 5-րդ կետի 5-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի» բառերով.

2) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում`

ա. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Կենսաթոշակը նշանակվում է համաձայն բնակչության պետական ռեգիստրում առկա՝ Արցախի Հանրապետությունում անձի մշտական բնակության վայրի (հասցեի) մասին տվյալների (այսուհետ՝ հաշվառման վայր):»,

բ. 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3.1. Բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների հիման վրա նույնականացված՝ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կենսաթոշակ է նշանակվում` անկախ Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելու հանգամանքից: Եթե այդ անձը, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված չէ Արցախի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում, ապա կերակրողին կորցնելու դեպքում աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են գործակալության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:»,

գ. 3.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ կետ.

«3.2. Կենսաթոշակ նշանակելու համար դիմող անձի` բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալները (ներառյալ հաշվառման վայրը և հաշվառվելու օրը, ամիսը, տարեթիվը) ճշտում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումը` ինքնաշխատ եղանակով:»,

դ. 4-րդ կետի «՝ իր հաշվառման վայրի կենսաթոշակ նշանակող» բառերը փոխարինել «կենսաթոշակ նշանակող ցանկացած» բառերով,

ե. 5.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

զ. 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.1. Ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին, առաջին խմբի հաշմանդամին և հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ: Այս դեպքում այդ անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, իսկ ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձի կամ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի դեպքում՝ նաև համապատասխան հաստատության ղեկավարի կողմից վավերացված լիազորագիրը:»,

է. 6.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.2-րդ կետ.

«6.2. Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձի կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը, այդ անձի տված լիազորագիրը և անհրաժեշտ փաստաթղթերը կարող է ներկայացնել նաև այլ անձ, եթե հաշմանդամ ճանաչված անձը հիվանդանոցային պայմաններում բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը):»,

ը. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Աշխատանքային կենսաթոշակը վերահաշվարկելու կամ կենսաթոշակի տեսակը փոխելու դիմումը ներկայացվում է գործակալության կենսաթոշակ նշանակող ցանկացած ստորաբաժանում:»,

թ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին կետ.

«8.1. Զինվորական կենսաթոշակը վերահաշվարկելու դիմումը ներկայացվում է համապատասխան մարմնի կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:»,

ժ. 11-րդ կետի «օրն է» բառից հետո լրացնել «, երբվանից նշանակվում է կենսաթոշակը։ Ընդ որում, օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից» բառերով,

ժա. 47-րդ կետի 3-րդ ենթակետում «նախորդ տարվա ընթացքում» բառերը փոխարինել «վերջին անգամ» բառերով,

ժբ. 49-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Ուսումնական հաստատությունում սովորող անձի՝ կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ ստանալու իրավունքն օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հիման վրա վերականգնելու դեպքում կենսաթոշակ վճարելը վերսկսվում է՝ անկախ կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակառուի կողմից անձամբ ներկայացվելու հանգամանքից: Հոգեբուժական հաստատությունում բուժվող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում և կենսաթոշակ վճարելը վերսկսվում է նաև հոգեբուժական հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագրով:»,

ժգ. 49.2-րդ կետի «նշանակելու» բառը փոխարինել «ստանալու իրավունքը վերականգնելու» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Սույն կետում նշված եռամսյա ժամկետը հաշվարկվում է «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից:»,

ժդ. 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Այս դեպքում վճարվում է նաև դիմելու ամսվա կենսաթոշակի գումարը:»,

ժե. 61-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1-ին կետ.

«61.1. Եթե Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձը բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ՝ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը) և նրա կենսաթոշակ վճարելը դադարեցված է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է հաշմանդամ ճանաչված անձի տված լիազորագրով։»,

ժզ. 63.2-րդ կետի «ենթակա է ժառանգման, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո` տասներկու ամսվա ընթացքում» բառերը փոխարինել «վճարվում է ժառանգության իրավունքի վկայագիր ներկայացնող ժառանգին կամ դատարանի վճռով ժառանգություն ընդունած ժառանգին» բառերով,

ժէ. 64-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ` 64.1-ին կետ.

«64.1 Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունում նշված անձանց վճարվում է նրանց գրավոր դիմումի հիման վրա` անկանխիկ կամ կանխիկ եղանակով, դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Այդ ամսվա ընթացքում չվճարելու դեպքում այդ գումարը վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:»,

ժը. 65-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 65.1-ին և 65.2-րդ կետեր.

«65.1. Կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո կենսաթոշակառուին հասանելիք, սակայն չվճարված կենսաթոշակի գումարը, անկանխիկ կամ կանխիկ եղանակով, վճարվում է նրա կամ լիազորված անձի գրավոր դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Այդ գումարը վճարվում է դիմելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում: Նշված ժամկետում չվճարելու դեպքում այդ գումարը վճարվում է, եթե դիմումատուն կրկին դիմել է դիմելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

65.2. Սույն կարգի 65.1-ին կետում նշված վեցամսյա ժամկետից հետո դիմելու դեպքում` չվճարված կենսաթոշակի գումարը, սույն կարգի 65.1-ին կետում նշված ժամկետներում, վճարվում է դիմելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում կենսաթոշակառուն կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:»,

ժթ. 67-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 67.1-ին կետ.

«67.1 Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված եռամսյա ժամկետը հաշվարկվում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված՝ անձին հաշմանդամ ճանաչելու մասին վարչական ակտի քաղվածքի «Փորձաքննությունը կատարվել է» տողում նշված երկրորդ ամսաթվից։»,

ի. 68-րդ կետը «դեպքի» բառից հետո լրացնել «, կամ այդ ժամկետում վերափորձաքննության ներկայանալու և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից այդ անձի վերաբերյալ որոշում կայացնելը մահանալու դեպքի» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում՝

ա. 10-րդ կետը «համաձայնագրեր» բառից հետո լրացնել «կամ ըստ տարիների և ամիսների վճարված աշխատավարձի չափի վերաբերյալ արխիվային տեղեկանքներ, կամ օրենքի 55-րդ հոդվածի 2-րդ մասում նշված՝ անհատական (անձնավորված) հաշվառման տվյալների բազայում առկա տեղեկատվությունը» բառերով, իսկ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Ընդ որում, աշխատավարձի չափին վերաբերող արխիվային տեղեկանքների հիման վրա աշխատանքային ստաժում հաշվառվում են այն ամիսները, որոնց համար վճարվել է աշխատավարձ, իսկ աշխատանքային գործունեության ժամանակահատվածի սկիզբը համարվում է աշխատավարձ վճարած առաջին ամսվա առաջին օրը, վերջը՝ վերջին ամսվա վերջին օրը։»,

բ. 33-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 33.1-ին կետ.

«33.1. Հայաստանի Հանրապետությունից մշտական բնակության համար Արցախի Հանրապետություն ժամանած անձին կենսաթոշակ նշանակելիս կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման պահանջագրի հիման վրա ուղարկված կենսաթոշակի գործում առկա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով ստաժում հաշվարկված առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններում աշխատած ժամանակահատվածը, քաղաքացիական ավիացիայի աշխատողների` թռիչքային ժամերով հաշվարկված ժամկետները, վկայությամբ հաստատված ժամանակահատվածը, երեխաների խնամքի ժամանակահատվածը, կոլտնտեսությունում աշխատած ժամանակահատվածը, ուսումնական հաստատություններում առկա (ցերեկային) ուսման ժամանակահատվածն աշխատանքային ստաժում պահպանվում են նույնությամբ:»,

գ. 49-րդ կետը «մասին վկայականով» բառերից հետո լրացնել «, կամ նոտարական ակտով» բառերով.

4) որոշմամբ հաստատված N 6 հավելվածի աղյուսակում՝

ա. 1-ին կետի 3-րդ սյունակը «ուսուցիչ,» բառից հետո լրացնել «մանկավարժ, խմբակավար,» բառերով,

բ. 7-րդ կետի 3-րդ սյունակը «դաստիարակ,» բառից հետո լրացնել «մանկավարժ,» բառով,

գ. 8-րդ կետի 2-րդ սյունակը «Մանկապատանեկան» բառից հետո լրացնել «(մանկական, պատանեկան)» բառերով, իսկ 3-րդ սյունակը «մարզիչ» բառից հետո լրացնել «, դասատու, ուսուցիչ, մանկավարժ» բառերով,

դ. 9-րդ կետի 3-րդ սյունակը «խմբագիր,» բառից հետո լրացնել «ավագ,» բառով,

ե. 12-րդ կետի 2-րդ սյունակը «կենտրոն» բառից հետո լրացնել «(պիոներների տուն, պատանի տեխնիկների, պատանի բնասերների կայաններ)» բառերով.

5) որոշմամբ հաստատված N 10 հավելվածում`

ա. 6-րդ կետի 1-ին ենթակետը «դատարանի վճիռը և դրա պատճենը» բառերից հետո լրացնել «, կամ նոտարական ակտը և դրա պատճենը» բառերով,

բ. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Հաշմանդամության աշխատանքային կամ սոցիալական կենսաթոշակ նշանակելու համար, բացի սույն ցանկի 5-րդ և 6-րդ կետերում նշված փաստաթղթերից, անձը ներկայացնում է նաև իրեն հաշմանդամ ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը, իսկ հոգեբուժական հաստատությունում բուժվող անձին կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնող անձը` իր անձը հաստատող փաստաթուղթը և այդ հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը:»,

գ. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.

«10.1. Եթե առաջին խմբի հաշմանդամին կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն ցանկի 10-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը:»,

դ. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետ.

«11.1 Եթե ռազմական ուսումնական հաստատությունում սովորող անձին կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակ նշանակելու դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը և այդ հաստատության ղեկավարի վավերացրած լիազորագիրը:»,

ե. 20-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 20.1-ին կետ.

«20.1. Եթե Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն, կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձին կենսաթոշակ նշանակելու գրավոր դիմումը ներկայացնում է այլ անձ, ապա նա, սույն ցանկի 19-րդ կետում նշված փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամ ճանաչված անձի տված լիազորագիրը և այդ անձի` օտարերկրյա պետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժման մեջ գտնվելու մասին այդ հիվանդանոցի տված փաստաթուղթը` հյուպատոսական վավերացմամբ: Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժվելու դեպքում հիվանդանոցի տված փաստաթղթի հյուպատոսական վավերացումը չի պահանջվում։»,

զ. 24.1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 24.2-րդ կետ.

«24.2. Եթե Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու, կամ ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ստացած վնասվածքի կամ խեղման պատճառով (պատճառական կապով) հաշմանդամ ճանաչված անձը բուժվում է օտարերկրյա պետությունում (ներառյալ հիվանդանոցային ձևով ախտորոշիչ հետազոտությունները և վերականգնողական բուժումը), ապա նրա չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմող անձը ներկայացնում է նաև իր անձը հաստատող փաստաթուղթը, հաշմանդամ ճանաչված անձի տված լիազորագիրը և այդ անձի` օտարերկրյա պետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժման մեջ գտնվելու մասին այդ հիվանդանոցի տված փաստաթուղթը` հյուպատոսական վավերացմամբ: Հայաստանի Հանրապետությունում հիվանդանոցային ձևով (պայմաններում) բուժվելու դեպքում հիվանդանոցի տված փաստաթղթի հյուպատոսական վավերացումը չի պահանջվում։»,

է. 25-րդ կետի 2-րդ ենթակետը «պատճենը» բառից հետո լրացնել «կամ ժառանգություն ընդունելու մասին դատարանի վճիռը և դրա պատճենը» բառերով,

ը. 28-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 29-րդ կետ.

«29. Հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը լրանալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, վերափորձաքննության ներկայացած և մինչև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից որոշում կայացնելը մահացած անձի դեպքում, բացի սույն ցանկի 27-րդ կետում նշված փաստաթղթերից, ներկայացվում է նաև բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը մահացած անձի` վերափորձաքննության ներկայանալու և նրա վերաբերյալ որոշում չկայացնելու մասին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից, իսկ 1-ին կետի 2-րդ ենթակետի «ժ», «ժթ», «ի», 3-րդ ենթակետի «բ» և 5-րդ ենթակետի «ը» պարբերությունների գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ