Համարը 
N 102-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.04.21/04(145)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
20.03.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
20.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«05» ապրիլի 2017 թվական

Պետական գրանցման համարը 1111735

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«20» մարտի 2017 թվական

N 102-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2014 թվականի փետրվարի 17-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի, եկամտային հարկի և կուտակային վճարի, տարեկան եկամուտների մասին հաշվարկների, կազմակերպության կողմից որպես հարկային գործակալ եկամտային հարկի պահում (գանձում) և պետական բյուջե վճարում կատարելու պարտավորություն ստանձնելու մասին հայտարարության, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված եկամտային հարկի գումարների, ինչպես նաև գործատուի (վարձու) աշխատողի համար կատարված կուտակային վճարների մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտին վճարած հարկերի մասին տեղեկանքների ու գրանցման հայտի և եկամտային հարկի անձնավորված հաշվարկի ընդունման մասին ստացականների ձևերը սահմանելու մասին» N 5-Ն հրամանով սահմանված N 2 հավելվածի 2-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին II. Հարկվող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ

 

Եկամտի և քաղաքա-ցիության կոդ

Եկամտի ընդհանուր գումար

Դրույքաչափ (%)

Եկամուտները ստացողների թվաքանակ

Եկամտային հարկի գումար

ընդամենը

այդ թվում`

ԼՂՀ-ում (ՀՀ-ում) կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակ

2.1

2.2

2.3

2.4

2.4.1

2.5

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

 

 

14. 2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկվող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող

15. [2.1] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար [2.2] սյունակում նշված եկամտի և եկամուտ ստացողների քաղաքացիության կոդը (ԼՂՀ (ՀՀ) քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), [2.2] սյունակում լրացվում են հաշվետու ամսվա համար հաշվեգրված այլ եկամտատեսակների գումարները (որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով), [2.3] սյունակում նշվում է ընտրված եկամտին և քաղաքացիության կոդին համապատասխանող եկամտային հարկի դրույքաչափը, [2.4] սյունակում նշվում է [2.2] սյունակում նշված եկամուտներ ստացողների թվաքանակը (հաշվարկում չի մասնակցում), [2.4.1] սյունակում նշվում է [2.4] սյունակում նշված եկամուտներ ստացողներից ԼՂՀ-ում (ՀՀ-ում) կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց թվաքանակը (հաշվարկում չի մասնակցում) և [2.5] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը ([2.5]=[2.2]x[2.3])

Նշված բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ 13-15-րդ տողերի, ինչպես նաև ԼՂՀ-ում (ՀՀ-ում) կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձին եկամուտներ վճարվելու դեպքերի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

Ֆիզիկական անձի ազգանուն, անուն

Հանրային ծառայությունների համարանիշ

(ՀԾՀ)

Վճարված եկամտի դասակարգման կոդ

 

Եկամտի ընդհանուր գումար

Դրույքաչափ (%)

Եկամտային հարկի գումար

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ըստ տողերի հարկային գործակալի կողմից անձնավորված լրացվում են ֆիզիկական անձանց վճարված եկամտի տեսակը, ընդհանուր գումարը, բացառությամբ բանկային գաղտնիք համարվող տեղեկությունների

 

Եկամտի տեսակ

Եկամտի կոդ

Դրույքաչափ

Եկամտի կոդ

Դրույքաչափ

ԼՂՀ (ՀՀ) քաղաքացի

Օտարերկրացի

1. Ռոյալթի

001

6%

101

10%

2. Տոկոս

002

5%

102

10%

3. Շահում

003

21%

103

21%

4. Մրցանակ

004

21%

104

21%

5. Նվիրատվություն, օգնություն

005

21%

105

21%

6. Ապահովագրական հատուցում

006

21%

106

5%

7. Գույքն օտարելու դիմաց եկամուտ

007

6%

107

x

8. Գույքի արժեքի հավելաճ

008

x

108

10%

9. Վարձավճար

009

6%

109

10%

10. Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտ

010

21%

110

5%

11. Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար

011

21%

111

21%

12. Կամավոր կենսաթոշակներ

012

6%

112

6%

13. Չհիմնավորված վճարումներ

013

10%

113

10%

14. Նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ

014

10%

114

10%

15. ԼՂՀ-ում (ՀՀ-ում) կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի վարձատրություն

015

x

115

21%

16. Այլ եկամուտներ

099

21%

199

21% »:

 

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ