Համարը 
N 221-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.07.28/07(148)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
29.06.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
29.06.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
07.08.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 19-Ի ԹԻՎ 16/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2017 թվականի հուլիսի 5-ին

Պետական գրանցման համարը 1111757

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«29» հունիսի 2017թ.

N 221-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ

 ԱՊՐԻԼԻ 19-Ի ԹԻՎ 16/Ղ ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2004 թվականի ապրիլի 19-ի «Գույքահարկի հաշվարկման և վճարման կարգի մասին հրահանգը հաստատելու մասին» թիվ 16/Ղ հրամանով հաստատված հրահանգում`

1) 12-րդ կետի առաջին պարբերությունը «Կազմակերպությունների համար» բառերից հետո լրացնել «մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

2) 12-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.1-ին կետ.

«12.1. 2017 թվականի առաջին կիսամյակից սկսած կազմակերպությունների համար գույքահարկի հաշվետու ժամանակաշրջան է համարվում հաշվետու տարվա կիսամյակը: Գույքահարկ վճարող կազմակերպությունները սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով գույքահարկի կիսամյակային հաշվարկը մինչև հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի «գ» կետով սահմանված կարգով ներկայացնում են`

1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին.

2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:».

3) 13-րդ կետի առաջին պարբերությունը «հավելվածներում» բառից հետո լրացնել «(2017 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար՝ սույն հրահանգի N 5 հավելվածում)» բառերով.

4) 14-րդ կետի երկրորդ նախադասությունում «Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները արտացոլում են սույն հրահանգի N 1-ից N 4 հավելվածներում բերված ձևերով հաշվարկներում, որոնք ներկայացվում են`» բառերը փոխարինել «Կազմակերպությունները մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը հաշվետու եռամսյակների համար, իսկ ֆիզիկական անձինք մինչև 2016 թվականը հաշվետու տարիների համար համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալները արտացոլում են սույն հրահանգի N 1-ից N 4 հավելվածներում բերված ձևերով հաշվարկներում: Կազմակերպությունները 2017 թվականի առաջին կիսամյակից սկսած հաշվետու կիսամյակների համար, իսկ ֆիզիկական անձինք 2017 թվականի և դրան հաջորդող հաշվետու տարիների համար համասեփականատերերի վերաբերյալ պահանջվող տվյալներն արտացոլում են սույն հրահանգի N 5 հավելվածում բերված ձևով հաշվարկում: Սույն կետում նշված հաշվարկները ներկայացվում են՝» բառերով.

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Մինչև հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողի մոտ ստուգումների իրականացումը, նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացրած գույքահարկի հաշվարկներում սխալներն ինքնուրույն հայտնաբերելու դեպքում գույքահարկ վճարողը կարող է գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին ներկայացնել սույն հրահանգի հավելվածներում բերված համապատասխան ձևերով գույքահարկի ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա օրենքով սահմանված կարգով կատարվում է այդ ժամանակաշրջանների համար գույքահարկի պարտավորությունների (այդ թվում` տույժերի) վերահաշվարկ:

Հարկային մարմինների կողմից գույքահարկ վճարողների մոտ իրականացվող ստուգումների ընթացքում ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող գույքահարկի հաշվարկների ճշտում չի իրականացվում (գույքահարկի ճշտված հաշվարկներ չեն ներկայացվում):

Հաշվարկված հարկային պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Սույն պարբերությունում նշված ժամկետը լրանալուց հետո հարկային պարտավորության գումարները փոփոխող հաշվարկներ չեն կարող ներկայացվել:».

6) N 4 հավելվածից հետո լրացնել N 5 հավելված՝ համաձայն հավելվածի:

 

 

Ս. ԹԵՎՈՍՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

ֆինանսների նախարարի 2017 թվականի

հունիսի 29-ի N 221-Ն հրամանի

 

     

«Հավելված N 5

«Գույքահարկի հաշվարկման և

վճարման կարգի մասին» հրահանգի

     

Ձև

 

Գ ՈՒ Յ Ք Ա Հ Ա Ր Կ Ի  

Հ Ա Շ Վ Ա Ր Կ  

 

       

Փաստաթղթի հերթական համարը

N ____________________________

(լրացվում է հաշվառող մարմնի կողմից)

 

ՀՎՀՀ

 [1]

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության անվանումը

 [2]

 

Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ)անունը, ազգանունը

 [3]

 

Ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հանրային ծառայությունների համարանիշը

 [4]

 

 

 

 

 

 

 

 

 

 

Կազմակերպության գտնվելու վայրի(ֆիզիկական անձի բնակության վայրի) հասցեն

 [5]

     

Հեռախոսահամարը

 [6]

   

Հաշվարկի ներկայացման ամսաթիվը

 [7]

    

Հաշվառող մարմնի անվանումը

 [8]

 

Հաշվետու (ճշտման) ժամանակաշրջանը

 [9]

   

 

Չափի միավորը

  հազար դրամ

 

[1] տողում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

[2] տողում լրացվում է կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակը:

[3] տողում լրացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) անունը և ազգանունը:

[4] տողում լրացվում է ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

[5] տողում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրի (ֆիզիկական անձի բնակության վայրի) հասցեն:

[6] տողում լրացվում է կազմակերպության աշխատանքային (ֆիզիկական անձի տան) հեռախոսահամարը:

[7] տողում լրացվում է հաշվառող մարմին գույքահարկի հաշվարկի ներկայացման ամսաթիվը:

[8] տողում լրացվում է հաշվառող մարմնի (համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի) անվանումը:

[9] տողում կազմակերպությունները լրացնում են այն հաշվետու կիսամյակը (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարվա կիսամյակը), իսկ ֆիզիկական անձինք՝ այն հաշվետու տարին (ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում՝ այն տարին), որի համար ներկայացվում է հաշվարկը: Ճշտված հաշվարկի ներկայացման դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը:

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Նպատա- կային նշանա-կությունը

Կադաս-տրային արժեքները

Գույքահարկի դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանի համար

Շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը

Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար

Գույքահարկի գումարային արտոնությունները

Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկը

[10]

[11]

[12]

[13]

[14]

[15]

[16]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                                                   [17]

  

1. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում միևնույն նպատակային նշանակություն ունեցող և հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են խմբավորված միասնական տողով: Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում միևնույն նպատակային նշանակություն ունեցող, բայց հարկվող օբյեկտ համարվելու ամիսների տարբեր թվաքանակ ունեցող, ինչպես նաև հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող, բայց տարբեր նպատակային նշանակություն ունեցող շինություններն արտացոլվում են առանձին տողով:

[10] սյունակում լրացվում է հարկվող օբյեկտի նպատակային նշանակությունը՝ հասարակական նշանակության դեպքում լրացվում է 2, իսկ արտադրական նշանակության դեպքում` 3:

[11] սյունակում լրացվում են շինության (շինությունների) կադաստրային արժեքը (կադաստրային արժեքների հանրագումարը):

[12] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը: Կազմակերպությունները նշում են հասարակական և արտադրական նշանակության շինությունների գույքահարկի կիսամյակային դրույքաչափը՝ 0,15 (0,3:2), իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան դրույքաչափը՝ 0,3:

[13] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար հասարակական և արտադրական նշանակության շինության (շինությունների) հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը:

[14] սյունակում լրացվում է շինության (շինությունների) հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը:

[15] սյունակում լրացվում է հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարը՝ հաշվետու ժամանակաշրջանի համար:

[16] սյունակում լրացվում է հասարակական կամ արտադրական նշանակության շինությունների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([14]- [15]):

[17] տողում լրացվում է հասարակական և արտադրական նշանակության շինությունների համար հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([16] սյունակի տողերի հանրագումարը):

 

ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐ

Կադաստրային արժեքը

Գույքահարկի դրույքաչափը հաշվետու ժամանակաշրջանի համար

Շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը

Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար

Գույքահարկի գումարային արտոնությունները

Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկը

[18]

[19]

[20]

[21]

[22]

[23]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                                            [24]

  

 

2. Հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում հարկվող օբյեկտ համարվելու ամիսների միևնույն թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են խմբավորված միասնական տողով: Հարկվող օբյեկտ համարվելու ամիսների տարբեր թվաքանակ ունեցող շինություններն արտացոլվում են առանձին տողով:

[18] սյունակում լրացվում է ավտոտնակի (ավտոտնակների) կադաստրային արժեքը (կադաստրային արժեքների հանրագումարը):

[19] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար գույքահարկի դրույքաչափը: Կազմակերպությունները լրացնում են ավտոտնակների գույքահարկի կիսամյակային դրույքաչափը՝ 0,1 (0,2:2), իսկ ֆիզիկական անձինք՝ տարեկան դրույքաչափը՝ 0,2:

[20] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար ավտոտնակի (ավտոտնակների) հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը:

[21] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ավտոտնակի (ավտոտնակների) հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկված գումարը:

[22] սյունակում լրացվում է ավտոտնակների համար օրենքով սահմանված արտոնությունների գումարը` հաշվետու ժամանակաշրջանի համար:

[23] սյունակի տողերում լրացվում է ավտոտնակների համար հաշվետու ժամանակաշրջանի վճարման ենթակա գույքահարկի գումարը ([21]- [22]):

[24] տողում լրացվում է ավտոտնակների համար հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([23] սյունակի տողերի հանրագումարը):

 

ՀԱՐԿՎՈՂ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՅԼ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԱՎՏՈՏՆԱԿՆԵՐԻ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ) ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների տեսակները և հասցեները

Կադաստրային արժեքը

Շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը

Գույքահարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի համար

Գույքահարկի գումարային արտոնությունները

Հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկը

[25]

[26]

[27]

[28]

[29]

[30]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                                     [31]

  

[25] սյունակի տողերում առանձին-առանձին լրացվում են «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով հարկվող օբյեկտ համարվող այլ (բացառությամբ ավտոտնակների, հասարակական և արտադրական նշանակության) շինությունների տեսակները և հասցեները:

[26] սյունակում լրացվում են համապատասխան շինությունների կադաստրային արժեքները:

[27] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար համապատասխան շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը:

[28] սյունակում լրացվում են «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված տարեկան դրույքաչափերով հաշվարկված հաշվետու ժամանակաշրջանի գույքահարկի համապատասխան գումարները (հաշվի առնելով նաև հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար նշված շինությունների հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը): Կազմակերպությունները լրացնում են գույքահարկի կիսամյակային գումարը, իսկ ֆիզիկական անձինք՝ գույքահարկի տարեկան գումարը:

[29] սյունակում լրացվում են համապատասխան շինությունների մասով օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանի համար:

[30] սյունակի տողերում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի վճարման ենթակա գումարները ([28]-[29]):

[31] տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում համապատասխան շինությունների համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([30] սյունակի տողերի հանրագումարը):

 

                                        ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐ

Փոխադրամիջոցի անվանումը

Փոխադրա-միջոցի պետական համա-րանիշը

Փոխադրա-միջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ)

Ավտոմոբի-լային տրան-սպորտի միջոցի թողարկման տարեթիվը

Գույքահարկի հաշվարկման համար հաշվետու ժամանա-կաշրջանի ամիսների թիվը

Հաշվետու ժամանա-կաշրջանի համար գույքահարկի հաշվարկված գումարը

Գույքահարկի գումարային արտոնու-թյունները

Հաշվետու ժամանա-կաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը

Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցներ,

այդ թվում

Մոտո-ցիկլեր

Ջրային փոխադրամիջոց, ձյունագնաց և մոտոամենագնաց (քվադրոցիկլ)

Մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաներ

10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաներ

Բեռնատար (բեռնաուղևո-րատար) ավտոմե-քենաներ

[32]

[33]

[34]

[35]

[36]

[37]

[38]

[39]

[40]

[41]

[42]

[43]

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԸՆԴԱՄԵՆԸ                                                                                                                                                                                                                   [44]

  

 

[32] սյունակում լրացվում է մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը:

[33] սյունակում լրացվում է 10 և ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը:

[34] սյունակում լրացվում է բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի անվանումը և մակնիշը:

[35] սյունակում լրացվում է մոտոցիկլերի անվանումը և մակնիշը:

[36] սյունակում լրացվում է ջրային փոխադրամիջոցի, ձյունագնացի և մոտոամենագնացի (քվադրոցիկլի) անվանումը և մակնիշը:

[37] սյունակում լրացվում է փոխադրամիջոցի պետական համարանիշը:

[38] սյունակում լրացվում է փոխադրամիջոցի քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ): Փոխադրամիջոցների քաշող շարժիչի հզորությունը (ձիաուժ) կիլովատտերով արտահայտված լինելու դեպքում կիլովատտերով արտահայտված հզորության նկատմամբ կիրառվում է 1,36 գործակից:

[39] սյունակում լրացվում է ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:

[40] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում գույքահարկի հաշվարկման համար փոխադրամիջոցի հարկվող օբյեկտ համարվելու (գույքահարկի պարտավորության) ամիսների թիվը:

[41] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված գույքահարկի գումարը:

[42] սյունակում լրացվում են օրենքով սահմանված գույքահարկի արտոնությունների գումարները՝ հաշվետու ժամանակաշրջանի համար:

[43] սյունակի տողերում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի գումարը ([41]- [42]):

[44] տողում լրացվում է փոխադրամիջոցների համար հաշվետու ժամանակաշրջանում վճարման ենթակա գույքահարկի գումարը ([43] սյունակի տողերի հանրագումարը):

 

Ընդամենը                                                                                                       [45]

                             

 

[45] տողում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանի համար վճարման ենթակա գույքահարկի ընդհանուր գումարը ([17]+[24]+ [31]+ [44]):

 

Գույքահարկի գծով ժամկետային արտոնությունները                                        [46]

                  

 

[46] տողում օրենքով սահմանված կարգով ժամկետային արտոնություն սահմանված լինելու դեպքում լրացվում է վճարման ենթակա գույքահարկի գումարի հետաձգման վերջին ժամկետը:

3. Գույքահարկի գծով օրենքով սահմանված արտոնությունների առկայության դեպքում հաշվարկի հետ ներկայացվում է նաև արտոնության իրավունքը հաստատող փաստաթուղթը (կամ փաստաթղթի պատճենը):

 

ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀԱՄԱՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ      [47]

Ընդհանուր սեփականություն հանդիսացող շինության տեսակը և հասցեն

Համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) անվանումը (անունը, ազգանունը)

Համասեփականատեր կազմակերպության (ֆիզիկական անձի) գտնվելու վայրի (բնակության վայրի) հասցեն

Համասեփականատեր ֆիզիկական անձանց հանրային ծառայությունների համարանիշը

Ընդհանուր բաժնային սեփականության դեպքում՝ բաժնեմասի չափը

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

[47] բաժինը լրացվում է, եթե կազմակերպությունը հանդիսանում է համասեփականատեր:

 

Նշում ……..…………………………… հաշվետու ժամանակաշրջանում ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերին) պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման մասին                                                                                                                     [48]

                   

[48] բաժինը լրացվում է, եթե հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սեփականության իրավունք է ձեռք բերվել ֆիզիկական անձանց (անհատ ձեռնարկատերերին) պատկանող, «Գույքահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով սահմանված գույքահարկով հարկվող օբյեկտ հանդիսացող որևէ փոխադրամիջոցի կամ շինության նկատմամբ: Այդ դեպքում տողի աջ վանդակում կատարվում է «X» նշագրումը:

 

Կ.Տ.

Տնօրեն (անհատ ձեռնարկատեր)      

_____________________

(ստորագրություն)

    

___________________

(անուն,ազգանուն)

         
Գլխավոր հաշվապահ  

     _____________________

(ստորագրություն)

 

___________________

(անուն,ազգանուն)

 

 

 

 

 

 

 

 

 

4. Հաշվարկը լրացվում է երկու օրինակից, որոնք ներկայացվում են համապատասխան հաշվառող մարմին: Հաշվառող մարմնի կողմից գրանցվելուց հետո հաշվարկի մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:»:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

    

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

      

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ