| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2017 թվականի նոյեմբերի «23»-ին
Պետական գրանցման համարը 1021769 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«23» նոյեմբերի 2017 թվական |
N 100-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը և Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-103-Ն հրամանագիրը՝
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի փետրվարի 25-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» թիվ 11-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի 2-րդ կետի՝
ա. 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
բ. 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) Արցախի Հանրապետության պետական նախարարի ու նախարարների հրամանների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների հրամանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների որոշումների պետական գրանցման գրանցամատյանի ձևը՝ համաձայն թիվ 7 հավելվածի.»,
2) հրամանի 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածի 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Արցախի Հանրապետության պետական նախարարի ու նախարարների հրամանների, Արցախի Հանրապետության պետական կառավարման այլ մարմինների ղեկավարների հրամանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհրդի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի որոշումների, Ստեփանակերտի քաղաքապետի և Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարների որոշումների գրանցամատյաններում նշվում են նաև՝
1) պետական գրանցումը մերժված, փոփոխություններով նորից պետական գրանցման ուղարկված իրավական ակտի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության մուտքի տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը.
2) պետական գրանցման ենթակա իրավական ակտի վերաբերյալ պետական փորձագիտական եզրակացությունը ստորագրած պաշտոնատար անձի անունը, ազգանունը.
3) իրավական ակտի վերաբերյալ տրված պետական փորձագիտական եզրակացության թիվը.
4) պետական գրանցում ստացած իրավական ակտի վերադարձման տարին, ամիսը (տառերով), ամսաթիվը:»,
3) հրամանի 2-րդ կետի՝
ա. 5-րդ ենթակետով սահմանված թիվ 6 հավելվածն ուժը կորցրած ճանաչել,
բ. 6-րդ ենթակետով սահմանված թիվ 7 հավելվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՈՒ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ, ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ, ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՎԱՐՉԱԿԱԶՄԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ»,
4) հրամանի 2-րդ կետի 1-4-րդ և 7-րդ ենթակետերում, հրամանի 1-ին կետով սահմանված թիվ 1 հավելվածում, բացառությամբ՝ թիվ 1 հավելվածի 5-րդ կետի, հրամանի 2-րդ կետի 1-4-րդ և 7-րդ ենթակետերով սահմանված թիվ 2-5 և թիվ 8 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության» բառերով,
5) հրամանի 2-րդ կետի 1-4-րդ և 6-7-րդ ենթակետերով սահմանված թիվ 2-5 և թիվ 7-8 հավելվածներում «ԼՂՀ» հապավումը փոխարինել «ԱՀ» հապավումով,
6) հրամանի 3-րդ կետով հաստատված թիվ 9 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարի
2017 թվականի նոյեմբերի 23-ի N 100-Ն հրամանի |
| |
«Հավելված թիվ 9
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարի 2009 թվականի
փետրվարի «25» թիվ 11-Ն հրամանի |
ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՆ
ԸՆԴՈՒՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԴԱՍԻՉՆԵՐԸ
001. Արցախի Հանրապետության հանրաքվե
010. Արցախի Հանրապետության Ազգային ժողով (օրենքներ)
020. Արցախի Հանրապետության Ազգային ժողով (որոշումներ)
030. Արցախի Հանրապետության Գերագույն դատարան (որոշումներ)
040. Արցախի Հանրապետության Նախագահ (հրամանագրեր)
050. Արցախի Հանրապետության Նախագահ (կարգադրություններ)
060. Արցախի Հանրապետության կառավարություն (որոշումներ)
080. Արցախի Հանրապետության պետական նախարար (հրամաններ)
101. Արցախի Հանրապետության առողջապահության նախարար (հրամաններ)
102. Արցախի Հանրապետության արդարադատության նախարար (հրամաններ)
103. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար (հրամաններ)
104. Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար (հրամաններ)
105. Արցախի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար (հրամաններ)
106. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար (հրամաններ)
107. Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար (հրամաններ)
108. Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարար (հրամաններ)
110. Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախարար (հրամաններ)
111. Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար (հրամաններ)
112. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար (հրամաններ)
113. Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարար (հրամաններ)
200. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն (հրամաններ)
207. Արցախի Հանրապետության ոստիկանության պետ (հրամաններ)
210. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն (հրամաններ)
300. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով (որոշումներ)
301. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Վիճակագրության պետական խորհուրդ (որոշումներ)
302. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (որոշումներ)
303. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով (որոշումներ)
400. Ստեփանակերտի քաղաքապետ(որոշումներ)
401. Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)
402. Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)
403. Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)
404. Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)
405. Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)
406. Արցախի Հանրապետության Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)
407. Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավար (որոշումներ)
500. Արցախի Հանրապետության համայնքի ավագանի (որոշումներ)
501. Արցախի Հանրապետության համայնքի ղեկավար (որոշումներ)»:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Կ. ՔՈՉԱՐՅԱՆ |