Համարը 
N 9-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2014.06.19/09(108)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ հարկային պետական ծառայության պետ
Ընդունման ամսաթիվը 
12.05.2014
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
12.05.2014
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.06.2014
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2014 թվականի մայիսի 29-ին

պետական գրանցման համարը 2051450

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«12» մայիսի 2014թ.

N 9-Ն

  ք. Ստեփանակերտ

 

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ

ԿԱՐԳԸ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կանոնադրությունը, աշխատակազմի կառուցվածքը, գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 74 որոշմամբ հաստատված կանոնադրության 29-րդ կետի «գ» ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու կարգը՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Հաստատել հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու մասին եզրակացության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի:

 

 

Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Ա. ԲԱԼԱՅԱՆ

 

 

     

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

12 մայիսի 2014թ. N 9-Ն հրամանի

 

Կ Ա Ր Գ

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) անցկացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. Հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե`

1) հարկային մարմնին հայտնի են դարձել հարկ վճարողի կողմից ներկայացված հաշվարկներում անճշտություններ, որոնք օրենսդրությամբ սահմանված դեպքերում ու կարգով հնարավոր չէ ճշգրտել ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով կամ

2) օրենսդրությամբ սահմանված դեպքերում անհրաժեշտ է վերահաշվարկել հարկ վճարողի հարկային պարտավորությունները:

3. Հարկային մարմնի կողմից առանց հարկ վճարողների մոտ ստուգումների (այդ թվում` վերստուգումների) իրականացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները կարող են ճշգրտվել, եթե հարկային մարմնի տեղեկատվական բազայում առկա և (կամ) հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվությունը բավարար է համարվել առանց լրացուցիչ ստուգման անցկացման հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու (վերահաշվարկելու) համար:

4. Հարկ վճարողի հարկային պարտավորությունների ճշգրտման անհրաժեշտություն կարող է առաջանալ կապված կամ պայմանավորված հարկային մարմնի, երրորդ անձանց (այդ թվում՝ պետական մարմինների) կամ հարկ վճարողի գործողություններով:

5. Հարկ վճարողի հարկային պարտավորությունների ճշգրտում (վերահաշվարկ) կատարվում է հարկային մարմնի նախաձեռնությամբ (այդ թվում` երրորդ անձանցից ստացված տեղեկությունների կամ փաստաթղթերի հիման վրա) կամ հարկ վճարողի դիմումի հիման վրա:

6. Հարկային մարմնի նախաձեռնությամբ հարկային պարտավորությունների ճշգրտումը կատարվում է ուսումնասիրության և դրա արդյունքում կազմված եզրակացության հաստատման միջոցով:

7. Հարկային մարմնի նախաձեռնությամբ հարկային պարտավորությունների ճշգրտում կարող են կատարվել, մասնավորապես՝ հետևյալ դեպքերում.

1) հարկ վճարողի մոտ հարկային մարմնի կողմից մեկ տարվա ընթացքում երկու անգամ նույնպիսի խախտումն արձանագրված լինելու պարագայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության (այսուհետ` հարկային պետական ծառայություն) գանգատարկման հանձնաժողովի որոշմամբ կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ստուգման առաջին ակտն անվավեր է ճանաչվել՝ ինչի հետ կապված կիրառված տուգանքի մեծությունը (կրկնապատիկի չափով) ենթակա է վերանայման.

2) հարկային մարմնի կողմից ստուգման ակտում կամ օրենքով սահմանված դեպքում ուսումնասիրության արձանագրության մեջ հարկ վճարողի պարտավորությունների հաշվարկման ժամանակ թույլ են տրվել թվաբանական, մեխանիկական կամ տեխնիկական սխալներ.

3) խախտման բովանդակությունը (բնույթը) արձանագրվել է ճիշտ, սակայն տույժի կամ տուգանքի սխալ դրույքաչափ է կիրառվել.

4) հարկային մարմնի կողմից իրականացվել է ստուգում, որից հետո առաջադրվել է ավելացված արժեքի հարկի հարկային պարտավորություն կամ պարտավորություն չի առաջադրվել և հարկ վճարողի կողմից պետական բյուջե վճարում է կատարվել, սակայն գործարքը հետագայում օրենքի համաձայն ճանաչվել է որպես ավելացված արժեքի հարկից ազատված՝ պայմանով, որ այս դեպքում հարկային հաշիվ դուրս չի գրվել կամ փոխվել է հարկման ռեժիմը.

5) ստուգված ժամանակաշրջանին վերաբերող հարկ վճարողի կողմից ներկայացված փաստաթղթերում և նախկինում ներկայացրած հաշվարկներում արտացոլված տվյալների համադրումից պարզ է դառնում, որ հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ թույլ են տրվել թվաբանական, մեխանիկական կամ տեխնիկական սխալներ.

6) ստուգված ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշիվը կամ հաշվարկային փաստաթուղթը անվավեր ճանաչելու կամ հարկային հաշվի անվավեր ճանաչման վերաբերյալ ստուգված ժամանակաշրջանում ներկայացված տեղեկությունը հետագայում ճշտելու հետ կապված պարտավորությունները կամ անուղղակի հարկերի մասով հաշվանցված գումարները ճշգրտելու անհրաժեշտություն առաջանալու դեպքերում:

8. (կետն ուժը կորցրել է 16.10.17 N 351-Ն)

9. Հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների ճշգրտման դիմում ներկայացվելու դեպքում, դիմումին կցվում են պարտավորությունների ճշգրտման անհրաժեշտությունը հիմնավորող փաստաթղթերը:

10. Հարկ վճարողի դիմումի հիման վրա պարտավորությունների ճշգրտում իրականացվում է միայն հարկ վճարողի ներկայացրած հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների, դիմումին կցված փաստաթղթերի, հարկային մարմնում վարվող հաշվառման տվյալների ուսումնասիրության արդյունքների հիման վրա:

11. Ստուգման կամ ավելացված արժեքի հարկի հաշվանցման (կամ) վերադարձման ենթակա գումարի արձանագրման նպատակով իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված ակտում սխալների հայտնաբերման դեպքում, դրանք ճշգրտելու գործընթացը սկսվում է`

1) սխալների հայտնաբերման մասին երրորդ անձանցից ստացված տեղեկությունների հիման վրա.

2) սխալներ հայտնաբերած կամ սխալներ թույլ տված հարկային ծառայողի զեկուցագրի հիման վրա:

12. Հարկային ծառայողը զեկուցագիրը ներկայացնում է իր անմիջական ղեկավարին: Զեկուցագրում նշվում է սխալի բովանդակությունը և հիմնավորվում է առանց վերստուգման պարտավորությունների ճշգրտման հնարավորությունը:

13. Սույն կարգով նախատեսված հարկային պարտավորությունների ճշգրտման գործընթացն իրականացվում է՝

1) սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դեպքում՝ հարկ վճարողի դիմումը ստանալու օրվանից.

2) 11-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում՝ երրորդ անձանցից ստացված փաստաթղթային հիմնավորումները հարկային մարմին մուտքագրման օրվանից.

3) սույն կարգի 11-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ համապատասխան զեկուցագիրը մակագրվելու օրվանից:

14. Հարկ վճարողի հարկային պարտավորությունների ճշգրտման գործընթացը սկսելու համար հիմք հանդիսացող փաստաթղթի (կամ հարկ վճարողից ստացված դիմում կամ երրորդ անձանցից ստացված տեղեկություններ կամ հարկային ծառայողի զեկուցագիր) ստացման օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանման կողմից իրականացվում է համապատասխան տվյալների ուսումնասիրություն:

15. Սույն կարգի 14-րդ կետում նշված ուսումնասիրության արդյունքում հարկային ծառայողը, ում վրա հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանման ղեկավարի հանձնարարականով դրված է տվյալ գործընթացը, կազմում է հարկ վճարողի պարտավորությունների ճշգրտելու մասին եզրակացության (այսուհետ՝ եզրակացություն) նախագիծ` համաձայն N 2 հավելվածի:

16. Եզրակացության նախագծին կցվում են ճշգրտման գործընթացը սկսելու համար հիմք հանդիսացող փաստաթուղթը, ինչպես նաև ճշգրտման անհրաժեշտությունը հիմնավորող այլ փաստաթղթեր և երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում են վերադաս հարկային մարմնի համապատասխան ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանմանը:

17. Հարկ վճարողի կողմից հարկային պարտավորությունների ճշգրտման դիմումի հիման վրա ճշգրտման գործընթաց չի իրականացվում, եթե դիմումում նշված դեպքում հարկ վճարողի՝

1) պարտավորությունները հաշվարկված են օրենքին համապատասխան.

2) դիմումին չեն կցվել պարտավորությունների ճշգրտումը հիմնավորող փաստաթղթերը.

3) դիմումի մեջ նշված՝ պարտավորությունների ճշգրտման հիմք հանդիսացող հանգամանքները չեն հիմնավորվել փաստաթղթերի, հարկ վճարողի ներկայացրած հաշվարկների, հաշվետվությունների, հայտարարագրերի, տեղեկությունների ուսումնասիրությամբ.

4) հարկ վճարողի պարտավորությունները հնարավոր չէ ճշգրտել առանց հարկ վճարողի մոտ ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելու.

5) ներկայացրած՝ ճշգրտման ենթակա պարտավորությունները «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի համաձայն ենթակա չեն փոփոխման:

18. Հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումին պարտավորությունների ճշգրտումը հիմնավորող փաստաթղթեր կցված չլինելու կամ դրանք թերի լինելու դեպքում հարկ վճարողին առաջարկվում է երկօրյա ժամկետում ներկայացնել կամ համալրել փաստաթղթերը: Հարկային մարմնի պահանջը չկատարվելու դեպքում դիմումը համապատասխան գրավոր հիմնավորմամբ մերժվում է:

19. Հարկ վճարողի դիմումի հիման վրա ճշգրտման գործընթաց չիրականացնելու դեպքում ուսումնասիրության ավարտից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում հարկ վճարողին ուղարկվում է գրություն, որում նշվում է սույն կարգի 17-րդ կետում նշված՝ ճշգրտման գործընթաց չիրականացնելու հիմքը:

20. Եզրակացությունների նախագծերը տասն աշխատանքային օրվա ընթացքում համաձայնեցվում են վերադաս հարկային մարմնի ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող համապատասխան ստորաբաժանման հետ:

21. Հարկային պետական ծառայության ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանման կողմից եզրակացության նախագծի մեջ նշված գումարներից տարբերվող գումարներով հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու (վերահաշվարկելու) առաջարկություն ներկայացվելու դեպքում, եզրակացության նախագիծը վերադարձվում է հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանում՝ եզրակացության նախագծի վերանայման համար:

22. Հարկային պետական ծառայության ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանման հետ համաձայնեցված՝ այն եզրակացությունները, որոնցով նվազեցվում են հարկ վճարողի պարտավորությունները, կամ ավելացվում են անուղղակի հարկերի մասով հաշվանցված գումարները, հաստատվում են հարկ վճարողներին սպասարկող ստորաբաժանումների կողմից և հաստատման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում են հարկ վճարողին:

23. Հարկ վճարողի պարտավորությունների ճշգրտում կատարելու այն դեպքերում, երբ ստուգումների կազմակերպման գործառույթ իրականացնող ստորաբաժանման հետ համաձայնեցված եզրակացության նախագծով նախատեսվում է ավելացնել հարկ վճարողի որևէ պարտավորություն կամ նվազեցնել անուղղակի հարկերի մասով հաշվանցված գումարները՝ եզրակացության նախագիծը, այն կազմելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացվում է անհատ ձեռնարկատիրոջը կամ կազմակերպության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Անհատ ձեռնարկատերը կամ կազմակերպության ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուսումնասիրում է եզրակացության նախագիծը: Նշված ժամկետում անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից առարկություններ չներկայացվելու դեպքում հարկային մարմինը կազմում է եզրակացությունը և դրա մեկ օրինակը` եզրակացությունը հաստատելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (անհատ ձեռնարկատիրոջը):

24. Անհատ ձեռնարկատիրոջ կամ կազմակերպության ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից հինգ աշխատանքային օրվա ընթացքում նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացվելու դեպքում, հարկային մարմինն ուսումնասիրում է դրանք և անհրաժեշտության դեպքում վերանայում եզրակացությունը: Առարկություններ ստանալու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատված եզրակացության մեկ օրինակը ներկայացվում է տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի ստորագրմանը: Եզրակացության արդյունքները չընդունելու դեպքում, տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից եզրակացությունում կատարվում է համապատասխան գրառում և կցվում են առարկությունները: Տնտեսվարող սուբյեկտի ղեկավարի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի (անհատ ձեռնարկատիրոջ) ներկայացրած առարկությունները եզրակացության անբաժանելի մասն են:

25. Պարտավորությունների ավելացում կամ անուղղակի հարկերի մասով հաշվանցված գումարների նվազեցում նախատեսող եզրակացությունները գանգատարկվում են ստուգման ակտերի գանգատարկման ընթացակարգերին համապատասխան:

26. Հարկ վճարողի հարկային պարտավորությունները ճշգրտելու գործընթացի արդյունքների ամփոփումից հետո դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում արտացոլվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում՝ անհրաժեշտության դեպքում կազմելով հարկ վճարողի հարկային պարտավորությունների հաշվանցման և (կամ) վերադարձի եզրակացություն:

(Հավելված N 1-ը փոփ. 16.10.17 N 351-Ն)

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

 

     

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր հարկային

պետական ծառայության պետի

12 մայիսի 2014թ. N 9-Ն հրամանի

 

Հաստատված է

 

___________ հարկ վճարողներին

սպասարկող ստորաբաժանման

ղեկավար

_____________________

 

«____» _______________ 201 թ.

Համաձայնեցված է

 

ստուգումների կազմակերպման

գործառույթ իրականացնող

ստորաբաժանման ղեկավար

__________________________

 

«____»__________________ 201 թ.

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 35.1-ին հոդվածը, հարկային

պետական ծառայության պետի «____» __________ 2014թ. «Հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային

պարտավորությունները ճշգրտելու մասին» N ______ հրամանով հաստատված կարգին համապատասխան տվյալներն

ուսումնասիրելու արդյունքներով ենթակա են ճշգրտման_________________________________________________

____________________________________________________________________________________________

                                             (հարկ վճարողի անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

 

                       

ՀՎՀՀ-ն

 

 

ստորև նշված պարտավորությունները կամ հաշվանցվող (պակասեցվող)

գումարները պետք է կազմեն

 

Հ/հ

Անվա-

նումը

Առա-

ջացման

ամսա-

թիվը

Պարտավորություն

Հաշվանցվող (պա-

կասեցվող) գումար

գումարը

տուգանք

տույժ

նախ-

կին

առաջա-

դրվող

նախ-

կին

առաջա-

դրվող

նախ-

կին

առաջա-

դրվող

նախ-

կին

առաջա-

դրվող

   

    

   

    

   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  
                                    

Պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ճշգրտման հիմք է հանդիսացել

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

                                     (նշել փաստաթուղթը, ում կողմից է այն ներկայացվել և երբ)

 

Պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների ճշգրտման պատճառը

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

              (նշել պարտավորությունների վերանայման հիմքերը, փաստաթղթի, այդ թվում՝ ստուգման ակտի համարը)

 

Եզրակացությունը կազմողներ.

 

_____________________________

               (անունը, ազգանունը)

_______________________

          (ստորագրությունը)

_____________________________

               (անունը, ազգանունը)

_______________________

          (ստորագրությունը)

_____________________________

                (անունը, ազգանունը)

_______________________

          (ստորագրությունը)

 

Ծանոթացել եմ եզրակացությանը

Համաձայն եմ, որի համար ստորագրում եմ`

Համաձայն չեմ, կցում եմ առարկությունները

(անհրաժեշտ է ընդգծել)

 

Կազմակերպության պաշտոնատար անձ

            (անհատ ձեռնարկատեր)

_________________   

      (ստորագրությունը)

_________________

      (անունը, ազգանունը)

        

«____»______________20___ թ.

   

 

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ