Համարը 
N 03-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.03.06/03(154)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվը 
19.02.2018
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
19.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
16.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԱՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԱՀ-ՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 6-ին մարտի 2018թ.

Պետական գրանցման համարը 1121820

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«19» փետրվարի 2018թ.

N 03-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ

ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Սահմանել Արցախի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Թովմասյանին` սույն հրամանն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

 

 

Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Հաստատված է

Հավելված

Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և

արտադրական ենթակառուցվածքների նախարարի

2018թ. փետրվարի 19-ի N 03-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ

ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է Արցախի Հանրապետության տարածքում ներքին ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման ընթացակարգերը:

2. Կարգի իմաստով՝

1) Հատուկ բնույթի թռիչքներ են հանդիսանում գյուղատնտեսության և շինարարության կարիքների համար, դիտարկումների, վթարափրկարարական, որոնողափրկարարական, բժշկական օգնության համար բժիշկների տեղափոխման նպատակով, ցուցադրական և օդային նկարահանումների նպատակով, ինչպես նաև օդապարիկներով, սավառնակներով, դելտապլաններով, պառապլաններով, դիրիժաբլներով և հեռակառավարվող անօդաչու համակարգերով Արցախի Հանրապետության օդային տարածքում իրականացվող թռիչքները.

2) Ուսումնական թռիչքներ են հանդիսանում Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն մասնագետների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստացման, պահպանման և բարձրացման նպատակով օդանավերով իրականացվող թռիչքները, Արցախի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատություններում կամ ֆիզիկական անձանց կողմից կազմակերպվող դասընթացների թռիչքային պատրաստվածության թռիչքները և աերոդրոմային վարժանքները:

 

2. ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

3. Հատուկ բնույթի թռիչքներ իրականացնող մարմինները, կազմակերպությունները կամ ֆիզիկական անձինք թռիչքներից ոչ ուշ քան հինգ աշխատանքային օր առաջ սույն կարգի Ձև 1-ով սահմանված հայտ են ներկայացնում քաղաքացիական ավիացիայի բնագավառում Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին (այսուհետ՝ Լիազոր մարմին):

Վթարափրկարարական և որոնողափրկարարական բնույթի թռիչքների հայտերի և փաստաթղթերի ուսումնասիրությունը և դրանց թույլտվությունները իրականացվում են անհապաղ: Տվյալ թռիչքն իրականացնելու թույլտվության մասին անմիջապես տեղեկացվում են օդային տարածքի կազմակերպման միավորները, օդային երթևեկության սպասարկման (թռիչքների կառավարման) համապատասխան մարմինները և հակաօդային պաշտպանության ուժերը: Նշված մարմինները ձեռնարկում են բոլոր միջոցները՝ օդային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով:

4. Հայտին կից ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

1) օդանավի հրամանատարի, իսկ հեռակառավարվող անօդաչու համակարգի դեպքում հեռակառավարող անձի տվյալները (օդանավի հրամանատարի, անօդաչու համակարգի հեռակառավարող անձի համապատասխան վկայականների և բժշկական սերտիֆիկատների պատճենները, բացի պառապլանների և դելտապլանների, որոնց համար պետք է ներկայացվի օդաչուի(ների) համապատասխան պատրաստվածությունը հաստատող փաստաթուղթ).

2) օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում).

3) օդանավի գրանցման ( հաշվառման) վկայականը.

4) օդանավի վարձակալության (օգտագործման) պայմանագիրը, եթե օդանավ շահագործողը (օգտագործողը) չի հանդիսանում տվյալ օդանավի սեփականատերը.

5) օդանավի նմուշի կամ տիպի սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ, որը տրված է այդ իրավասությունը ունեցող մարմնի կողմից.

6) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը կամ այլ համարժեք փաստաթուղթ.

7) տեղեկատվություն օդանավի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին.

8) օդանավն արտադրողի կողմից մշակված՝ օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը.

9) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության սերտիֆիկատները.

10) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

5. Հայտի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն են դարձվում օդանավի հրամանատարի կամ անօդաչու համակարգը հեռակառավարող անձի բժշկական սերտիֆիկատի գործունեության ժամկետի, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամի վկայականի գործունեության ժամկետի վրա, դրանում գրանցված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի համապատասխանությանը հայտում նշված օդանավի տիպի կամ դասի հետ և դրանց գործունեության ժամկետի վրա՝ ԻԿԱՕ-ի Հավելված 1 պահանջների համաձայն:

6. Լիազոր մարմնի համապատասխան ստորաբաժանումների կողմից անհրաժեշտության դեպքում հարցում է կատարվում վկայական տվող պետության ավիացիոն իշխանություններին, համոզվելու համար տվյալ թռիչքային անձնակազմի անդամի վկայականի և դրանում նշված որակավորման նիշերի համապատասխանության համար, օդանավի գրանցման, օդանավ շահագործողի պետությանը` օդանավին տրված վկայականների վավերականությունը հաստատելու նպատակով:

7. Լիազոր մարմնի կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները ներկայացնում են Լիազոր մարմնի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնյային, որը դրանք ամփոփում և թույլտվության տրամադրման կամ մերժման առաջարկությունը ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին: Լիազոր մարմնի ղեկավարի համաձայնության դեպքում թռիչքից առնվազն ութ ժամ առաջ Հայտատուին համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից տրամադրվում է սույն կարգի Ձև 3-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության տրամադրման դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է Լիազոր մարմնի կենտրոնական կարգավարական ծառայությանը և կատարվում է համապատասխան ծանուցում հայտատուին:

8. Հայտը մերժվում է՝

1) եթե ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում են անհամապատասխանություններ՝ օդանավի հրամանատարի կամ անօդաչու համակարգը հեռակառավարող անձի բժշկական սերտիֆիկատի և վկայականի գործունեության ժամկետներում, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամի վկայականում նշված որակավորման նիշերը չեն համապատասխանում հայտում նշված օդանավի համար պահանջվող որակավորման նիշերին.

2) եթե հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան թերություններ և անհամապատասխանություններ, որոնք ազդում են թռիչքային/ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա.

3) եթե Կարգի 6-րդ կետում նշված հարցման պատասխանը չի ստացվել:

9. Հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են յուրաքանչյուր այդպիսի թռիչքի համար նախատեսված օդանավերով:

10. Հատուկ բնույթի թռիչքները իրականացվում են Լիազոր մարմնի կողմից թույլատրված օդային տարածքում:

11. Հատուկ բնույթի թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ վարժություններ:

12. Եթե թռիչքները իրականացվելու են ոչ կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի անձնակազմը Լիազոր մարմնի կողմից թույլտվությունը ստանալուց հետո պետք է տեղեկացնի օդային երթևեկության մարմիններին յուրաքանչյուր թռիչքի մեկնարկից անմիջապես առաջ, նախապես պլանավորված թռիչքի բոլոր փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր թռիչքի ավարտի վերաբերյալ վայրէջքից ոչ ուշ քան 30 րոպե ժամանակահատվածում՝ կոորդինացման/համակարգման համար: Թռիչքի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը կարող է առաջացնել լրացուցիչ վթարափրկարարական միջոցառումներ:

13. Եթե թռիչքները իրականացվելու են կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի անձնակազմը սահմանված կարգով պետք է ներկայացնի թռիչքային պլան:

 

3. ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

14. Ուսումնական թռիչքներ իրականացնող քաղաքացիական ավիացիայի ուսումնական հաստատությունները կամ համապատասխան թույլտվություն ունեցող ֆիզիկական անձինք սույն կարգի Ձև 2-ով ուսումնական թռիչքները սկսելուց ոչ ուշ քան հինգ աշխատանքային օր առաջ հայտ են ներկայացնում Լիազոր մարմին՝ դրա մեջ նշելով թռիչքների կատարման ընդհանուր ժամանակահատվածը՝ ըստ ուսումնական տարվա պլանի, թռիչքների կատարման համար նախատեսված օդային տարածքը և օգտագործվող աերոդրոմները, օդանավերի տիպը և քանակը, թռիչքների նվազագույն և առավելագույն բարձրությունները:

15. Հայտին կից ներկայացնում են հետևյալ փաստաթղթերը՝

1) ուսումնական թռիչքներ իրականացնող օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների տվյալները (համապատասխան վկայականները և բժշկական սերտիֆիկատները).

2) ուսումնական թռիչքներում նախատեսված ուսանող-օդաչուների ցուցակը.

3) օդանավ շահագործողի վկայականը (առկայության դեպքում).

4) օդանավի գրանցման վկայականը.

5) օդանավի վարձակալության (օգտագործման) պայմանագիր, եթե օդանավ շահագործողը (օգտագործողը) չի հանդիսանում տվյալ օդանավի սեփականատերը.

6) օդանավի տիպի սերտիֆիկատը.

7) օդանավի թռիչքային պիտանիության սերտիֆիկատը.

8) օդանավն արտադրողի կողմից մշակված՝ օդանավի թռիչքային և տեխնիկական շահագործողական փաստաթղթերը.

9) տեղեկատվություն օդանավի տեխնիկական սպասարկման և թռիչքային պիտանիության պահպանման միջոցառումների մասին.

10) թռիչքի իրականացման համար նախատեսված անձնակազմի, ուղևորների, ուղեբեռների, բեռների, երրորդ անձանց հանդեպ պատասխանատվության ապահովագրության/վերաապահովագրության սերտիֆիկատները.

11) թռիչքների իրականացման ուսումնական ծրագիրը.

12) ավիացիոն անվտանգության ապահովման միջոցառումները:

16. Ուսումնական թռիչքների իրականացման ծրագրերը մշակում են համապատասխան թույլտվություն ունեցող ուսումնական հաստատությունները կամ ֆիզիկական անձինք և հաստատվում են Լիազոր մարմնի կողմից:

17. Հայտի ուսումնասիրության ժամանակ ուշադրություն են դարձվում թռիչքային անձնակազմի անդամների (օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների) բժշկական սերտիֆիկատի գործունեության ժամկետի, ինչպես նաև թռիչքային անձնակազմի անդամների վկայականի գործունեության ժամկետի վրա, դրանում գրանցված օդանավի տիպի կամ դասի որակավորման նիշի համապատասխանությանը հայտում նշված օդանավի տիպի կամ դասի հետ և դրանց գործունեության ժամկետի վրա՝ ԻԿԱՕ-ի Հավելված 1 պահանջների համաձայն:

18. Լիազոր մարմնի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող կառուցվածքային ստորաբաժանումները հայտի վերաբերյալ կարծիքները ներկայացնում են Լիազոր մարմնի թույլտվությունների տրամադրման իրավասություն ունեցող համապատասխան պաշտոնյային, որը դրանք ամփոփում և թույլտվության տրամադրման կամ մերժման առաջարկությունը ներկայացնում է Լիազոր մարմնի ղեկավարին: Լիազոր մարմնի ղեկավարի համաձայնության դեպքում թռիչքից առնվազն ութ ժամ առաջ Հայտատուին համապատասխան ստորաբաժանման ղեկավարի կողմից և սույն կարգի Ձև 4-ով սահմանված թույլտվությունը կամ հայտը մերժվում է: Հայտի մերժման դեպքում այդ մասին հայտատուն նույն օրը տեղեկացվում է համապատասխան ծանուցմամբ, որի մեջ նշվում են մերժման պատճառները: Թույլտվության տրամադրման դեպքում տեղեկատվությունը տրամադրվում է կենտրոնական կարգավարական ծառայությանը և կատարվում է համապատասխան ծանուցում հայտատուին:

19. Հայտը մերժվում է՝

1) եթե ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվում են անհամապատասխանություններ՝ օդաչու-հրահանգիչների, օդաչու-քննողների բժշկական սերտիֆիկատի և վկայականի գործունեության ժամկետներում, ինչպես նաև նրանց վկայականում նշված որակավորման նիշերը չեն համապատասխանում հայտում նշված օդանավի համար պահանջվող որակավորման նիշերին.

2) եթե հայտում կամ հայտին կից ներկայացված փաստաթղթերում կան թերություններ և անհամապատասխանություններ, որոնք ազդում են թռիչքային/ավիացիոն անվտանգության կամ թռիչքների կազմակերպման պահանջների ու պայմանների վրա:

20. Ուսումնական թռիչքները իրականացվում են օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի թույլտվություն ունեցող ավիացիոն մասնագետների անմիջական ներկայությամբ և մասնակցությամբ:

21. Ուսումնական թռիչքները իրականացվում են աերոդրոմի տարածքում, ինչպես նաև տվյալ թռիչքը իրականացնող օդաչու-հրահանգչի, օդաչու-քննողի կողմից տրված թռիչքային պլանով նախատեսված օդային տարածքում:

22. Ուսումնական թռիչքների ժամանակ օդանավում կարող են գտնվել ոչ ավելի, քան երեք օդաչու-ուսանողներ:

23. Ուսումնական թռիչքների ժամանակ չի թույլատրվում կատարել օդանավավարության բարդ վարժություններ:

24. Օդաչու-ուսանողների ինքնուրույն թռիչքները կարող են կատարվել միայն օդաչու-հրահանգչի կամ օդաչու-քննողի ներկայության դեպքում:

25. Եթե թռիչքները իրականացվելու են ոչ կառավարվող օդային տարածքում, ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս պետք է տեղեկացնի օդային երթեևեկության մարմիններին թռիչքի մեկնարկից անմիջապես առաջ, նախապես պլանավորված թռիչքի բոլոր փոփոխությունների, ինչպես նաև յուրաքանչյուր թռիչքի ավարտի վերաբերյալ վայրէջքից ոչ ուշ քան 30 րոպե ժամանակահատվածում՝ կոորդինացման/համակարգման համար: Թռիչքի ավարտի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելը կարող է առաջացնել լրացուցիչ վթարափրկարարական միջոցառումներ:

26. Եթե թռիչքները իրականացվելու են կառավարվող օդային տարածքում ապա օդանավի օդաչու-հրահանգիչը, օդաչու-քննողը յուրաքանչյուր թռիչք իրականացնելիս սահմանված կարգով պետք է ներկայացնի թռիչքային պլան:

 

 

Ձև N1

Form N1

 

ՀԱՅՏ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

APPLICATION

ON GETTING PERMISSION FOR SPECIAL FLIGHTS OPERATION

IN THE REPUBLIC OF ARTSAKH

 

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցները

Name, location, all means of communication of the air operator or the organization operating private flight.

___________________________________________________________________________________

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը (առկայության դեպքում)

ICAO three-letter designator code of the air operator (if available)

___________________________________________________________________________________

3. Օդանավի գրանցման երկիրը

State of registry of the aircraft

___________________________________________________________________________________

4. Օդանավի տիպը, ազգային, գրանցման նիշերը և քանակը

Aircraft type, nationality and registration marks, and the quantity

___________________________________________________________________________________

5. Թռիչքի նպատակը

Purpose of flight ______________________________________________________________________

 

6. Թռիչքի կատարման ամսաթիվը, ժամը,

Date and time of flight operation

___________________________________________________________________________________

7. Թռիչքի կատարման համար նախատեսված օդային տարածքը, թռիչք/վայրէջքի առկայության դեպքում նաև աերոդրոմը(ները)

Airspace foreseen for flight operation, and aerodorme(s) in case of takeoff and landing

___________________________________________________________________________________

8. Թռիչքների իրականացման նվազագույն և առավելագույն բարձրությունները

Minimum and maximum flight altitudes

__________________________________________________________________________

9. Օդանավի անձնակազմի տվյալները և օդանավի ստանդարտ սարքավորումները

Aircraft crew data and standard equipment of the aircraft

__________________________________________________________________________

(Օդանավ շահագործողի ղեկավարի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

(Position, name, surname of CEO of the air operator or its representative)

 

Ստորագրություն_____________Signature Կնիք/Seal Ամսաթիվ______________Date

 

 

Ձև N2

Form N2

ՀԱՅՏ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ

 

APPLICATION

ON GETTING PERMISSION FOR TRAINING FLIGHTS OPERATION

IN THE REPUBLIC OF ARTSAKH

 

1. Օդանավ շահագործողի կամ մասնավոր չվերթ իրականացնող կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, կապի բոլոր միջոցները

Name, location, all means of communication of the air operator or the organization operating private flight.

____________________________________________________________________________________

2. Օդանավ շահագործողի ԻԿԱՕ-ի եռանիշ կոդը (առկայության դեպքում)

ICAO three-letter designator code of the air operator (if available)

____________________________________________________________________________________

3. Օդանավի գրանցման երկիրը

State of registry of the aircraft

____________________________________________________________________________________

4. Օդանավի տիպը, ազգային, գրանցման նիշերը և քանակը

Aircraft type, nationality and registration marks, and the quantity

____________________________________________________________________________________

5. Թռիչքի նպատակը

Purpose of flight _______________________________________________________________________

 

6. Թռիչքի կատարման ժամանակահատվածը, (սկիզբը` ամիսը, տարին, ավարտը` ամիսը, տարին)

Period of flights (start: month, year and end: month, year)

____________________________________________________________________________________

7. Թռիչքի կատարման համար նախատեսված օդային տարածքը, թռիչք/վայրէջքի առկայության դեպքում նաև աերոդրոմը(ները)

Airspace foreseen for flight operation, and aerodorme(s) in case of takeoff and landing

____________________________________________________________________________________

8. Թռիչքների իրականացման նվազագույն և առավելագույն բարձրությունները

Minimum and maximum flight altitudes

____________________________________________________________________________________

9. Օդանավի անձնակազմի տվյալները և օդանավի ստանդարտ սարքավորումները

Aircraft crew data and standard equipment of the aircraft

___________________________________________________________________________

(Օդանավ շահագործողի ղեկավարի կամ ներկայացուցչի պաշտոնը, անունը, ազգանունը)

(Position, name, surname of CEO of the air operator or its representative)

 

Ստորագրություն______________Signature Կնիք/Seal Ամսաթիվ______________Date

 

 

Ձև N3

Form N3

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ _______

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՀԱՏՈՒԿ ԲՆՈՒՅԹԻ ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

PERMISSION -----

ON GETTING PERMISSION FOR SPECIAL FLIGHTS OPERATION

 

Օդանավ շահագործող`

______________________

Aircraft operator:

______________________

Պատվիրատու`

  ______________________

Charterer:

  ______________________ 

Երթուղի`

  ______________________ 

Route:

  ______________________ 

Օդանավերի տիպը(երը)`

  ______________________ 

Aircraft type(s):

  ______________________ 

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը`

  ______________________ 

Aircraft national and registration marks:

  ______________________ 

Թռիչքի նպատակը

  ______________________ 

Purpose of flight

  ______________________ 

Թռիչքի կատարման ամսաթիվը, ժամը,

______________________

Date and time of flight operation

______________________

Թռիչքի օդային տարածքը,

թռիչք/վայրէջքի աերոդրոմը(ները)

______________________

Airspace foreseen for flight operation, and

aerodorme(s) in takeoff and landing

______________________

Թռիչքների նվազագույն և առավելագույն

բարձրությունները

 

______________________

Minimum and maximum flight altitudes

______________________

Թույլտվության գործողության ժամկետը`

______________________

Permission validity period:

______________________

Թույլտվությունը տրամադրող

պաշտոնը, անունը, ազգանունը և

ստորագրությունը, ամսաթիվ

 

______________________

Position title, name, surname of the person

issuing the permission, date

______________________

 

Seal Կ.Տ.

 

 

Ձև N4

Form N4

 

ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԻՎ-----

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԹՌԻՉՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

PERMISSION-----

ON GETTING PERMISSION FOR TRAINING FLIGHTS OPERATION

 

Օդանավ շահագործող`

______________________

Aircraft operator:

______________________

Պատվիրատու`

  ______________________

Charterer:

  ______________________ 

Երթուղի`

  ______________________ 

Route:

  ______________________ 

Օդանավերի տիպը(երը)`

  ______________________ 

Aircraft type(s):

  ______________________ 

Օդանավերի ազգային և գրանցման նիշերը`

  ______________________ 

Aircraft national and registration marks:

  ______________________ 

Թռիչքի նպատակը

  ______________________ 

Purpose of flight

  ______________________ 

Թռիչքի կատարման ժամանակահատվածը

(սկսելու ամիսը, տարին, ավարտելու ամիսը, տարին)

 

______________________

Period of flight (start: month, year, end: month, year)

______________________

Թռիչքի օդային տարածքը,

թռիչք/վայրէջքի աերոդրոմը(ները)

______________________

Airspace foreseen for flight operation, and

aerodorme(s) in takeoff and landing

______________________

Թռիչքների նվազագույն և առավելագույն

բարձրությունները

Minimum and maximum flight altitudes

Թույլտվության գործողության ժամկետը`

______________________

Permission validity period:

______________________

Թույլտվությունը տրամադրող

Պաշտոնը, անունը, ազգանունը և

ստորագրությունը, ամսաթիվ

 

______________________

Position title, name, surname of the person

issuing the permission, date

______________________

 

Seal Կ.Տ.

 

 

Ձև N 5

 

Ց Ա Ն Կ

ԹՌԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՀԱՆՋՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Թռչող սարքի շահագործողի տվյալները (անուն, ազգանուն).

2. Կապի բոլոր միջոցները (հեռախոսահամար, էլեկտրոնային փոստ*, արտակարգ դեպքերի համար հեռախոսահամար).

3. Թռչող սարքի տիպը.

4. Թռիչքի նպատակը.

5. Թռիչքի օդային տարածքը.

6. Թռիչքի կատարման ժամանակահատվածը (սկիզբը և ավարտը).

7. Թռիչքի նվազագույն և առավելագույն բարձրությունները:

 

*սույն տեղեկությունը տրամադրվում է առկայության դեպքում, ելնելով շահագործողի շահերից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Է.ՎԱՐԴԱՆՅԱՆ