Համարը 
N 79-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.02.22/02(153)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
05.02.2018
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
05.02.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.03.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

 կողմից 2018 թվականի փետրվարի 16-ին

պետական գրանցման համարը 1111817

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«5» փետրվարի 2018 թվական

N 79-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2014 թվականի փետրվարի 17-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի, եկամտային հարկի և կուտակային վճարի, տարեկան եկամուտների մասին հաշվարկների, կազմակերպության կողմից որպես հարկային գործակալ եկամտային հարկի պահում (գանձում) և պետական բյուջե վճարում կատարելու պարտավորություն ստանձնելու մասին հայտարարության, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված եկամտային հարկի գումարների, ինչպես նաև գործատուի (վարձու) աշխատողի համար կատարված կուտակային վճարների մասին և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ոչ ռեզիդենտին վճարած հարկերի մասին տեղեկանքների ու գրանցման հայտի և եկամտային հարկի անձնավորված հաշվարկի ընդունման մասին ստացականների ձևերը սահմանելու մասին» N 5-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) հրամանի և հրամանով սահմանված N 7 հավելվածի վերնագրերում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ» բառով.

2) հրամանի 7-րդ կետում, հրամանով սահմանված NN 1-3 և 7 հավելվածներում, բացառությամբ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

3) հրամանով սահմանված`

ա. NN 1, 4 և 6 հավելվածներում «ԼՂՀ-ում» հապավումը փոխարինել «ԱՀ-ում» հապավումով,

բ. NN 1-4 և 6 հավելվածներում, բացառությամբ «ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի», «ԼՂՀ դասակարգիչ», ««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ», ««Առևտրի հարկի մասին» ԼՂՀ օրենքով և/կամ «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքով», ««Առևտրի հարկի մասին» և «Հաստատագրված վճարների մասին» ԼՂՀ օրենքներով» բառերի, «ԼՂՀ» բառը փոխարինել «ԱՀ» բառով,

գ. N 2 հավելվածի 2-րդ բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Բաժին II. Հարկվող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկ

 

Եկամտի և քաղաքացիության կոդ

Եկամտի ընդհանուր գումար

Դրույքաչափ (%)

Եկամուտները ստացողների թվաքանակ

Եկամտային հարկի գումար

2.1

2.2

2.3

2.4

2.5

             
              
              

Ընդամենը

  

 

14. 2-րդ բաժնում տրվում է հաշվետու ամսում տվյալ հարկային գործակալի կողմից բոլոր ֆիզիկական անձանց վճարված հարկվող այլ եկամուտներից եկամտային հարկի հաշվարկը, յուրաքանչյուր եկամտի տեսակի և քաղաքացիության համար լրացվում է մեկ տող:

15. [2.1] սյունակում նշվում է հաշվետու ամսվա համար [2.2] սյունակում նշված եկամտի և եկամուտ ստացողների քաղաքացիության կոդը (ԱՀ (ՀՀ) քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ), [2.2] սյունակում լրացվում են հաշվետու ամսվա համար հաշվեգրված այլ եկամտատեսակների գումարները (որոնք հարկվում են առանձին դրույքաչափերով), [2.3] սյունակում նշվում է ընտրված եկամտին և քաղաքացիության կոդին համապատասխանող եկամտային հարկի դրույքաչափը, [2.4] սյունակում նշվում է [2.2] սյունակում նշված եկամուտներ ստացողների թվաքանակը (հաշվարկում չի մասնակցում) և [2.5] սյունակում լրացվում է եկամտային հարկի գումարը ([2.5]=[2.2]x[2.3]):

15.1. 2-րդ բաժնում յուրաքանչյուր տողը (բացառությամբ 13-րդ տողի) լրացված լինելու դեպքում լրացվում (բացվում) է հետևյալ աղյուսակը`

 

Հանրային ծառայութ-յունների համարանիշը (ՀԾՀ)

Անունը

 

 

 

Ազգա-նունը

 

 

Հայրա-նունը

 

 

Անձը հաստատող փաստաթղթի

Մշտական բնակության վայրի հասցեն

ԱՀ-ում (ՀՀ-ում) ժամանակավոր բնակության վայրի հասցեն

Վճարված եկամտի տեսակը (կոդը)

Եկամտի ընդհանուր գումարը

Դրույքա-չափը (%)

Եկամտային հարկի գումարը

տեսակը

սերիան և համարը

                                    

 

15.2. Ըստ տողերի հարկային գործակալի կողմից, բացառությամբ բանկային կամ ապահովագրական գաղտնիք համարվող տեղեկությունների, անձնավորված լրացվում են Արցախի Հանրապետության ֆիզիկական անձանց և Արցախի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) չունեցող օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց`

1) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը (առկայության դեպքում),

2) անունը, ազգանունը, հայրանունը (հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարը լրացված լինելու դեպքում դաշտերը լրացվում են ինքնաշխատ),

3) ԱՀ (ՀՀ) քաղաքացու անձնագրի (մինչև 16 տարեկանների դեպքում` ծննդյան վկայականի) կամ նույնականացման քարտի, օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի` ԱՀ-ում (ՀՀ-ում) բնակվելու իրավունքը հաստատող փաստաթղթի, փախստականի կարգավիճակ ունեցող անձի` կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթի, օտարերկրյա (այդ թվում՝ ՌԴ) քաղաքացու՝ անձնագրի տեսակներից որևէ մեկը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,

4) անձը հաստատող փաստաթղթում գրանցված մշտական բնակության վայրի հասցեն (պարտադիր նշելով մշտական բնակության երկիրը),

5) ԱՀ-ում (ՀՀ-ում) ժամանակավոր բնակության վայրի հասցեն,

6) վճարված եկամտի տեսակը (կոդը) և եկամուտ ստացողի քաղաքացիության կոդը (ԱՀ (ՀՀ) քաղաքացի կամ օտարերկրացի` օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ),

7) կոդին համապատասխան վճարված եկամտի ընդհանուր գումարը

 

Եկամտի տեսակ

Եկամտի կոդ

Դրույ-քաչափ

Եկամտի կոդ

Դրույ-քաչափ

ԱՀ (ՀՀ) քաղաքացի

Օտարերկրացի

1. Ռոյալթի

001

6%

101

10%

2. Տոկոս

002

5%

102

10%

3. Շահում

003

21%

103

21%

4. Մրցանակ

004

21%

104

21%

5. Նվիրատվություն, օգնություն

005

21%

105

21%

6. Ապահովագրական հատուցում

006

21%

106

5%

7. Գույքն օտարելու դիմաց եկամուտ

007

6%

107

x

8. Գույքի արժեքի հավելաճ

008

x

108

10%

9. Վարձավճար

009

6%

109

10%

10. Փոխադրման (ֆրախտի) դիմաց եկամուտ

010

21%

110

5%

11. Ֆիզիկական անձի համար ապահովագրավճար

011

21%

111

21%

12. Կամավոր կենսաթոշակներ

012

6%

112

6%

13. Չհիմնավորված վճարումներ

013

10%

113

10%

14. Նվազեցման կատարման տարվան հաջորդող 12-ամսյա ժամանակահատվածում չվճարված պասիվ եկամուտներ

014

10%

114

10%

15. ԱՀ-ում (ՀՀ-ում) կացության կարգավիճակ չունեցող օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի աշխատանքի վարձատրություն

015

 

x

 

115

 

21%

 

16. Այլ եկամուտներ

099

21%

199

21%

 

4) հրամանով սահմանված N 4 հավելվածում`

ա. «ղարաբաղյան» բառը փոխարինել «արցախյան» բառով,

բ. 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«33. [4.16] տողում միայն անհատ ձեռնարկատերերի կողմից նշվում է հաջորդ տարվա եկամտային հարկի կանխավճարների հաշվարկման նպատակով [3.4] տողում նշված ընդհանուր կարգով հարկվող գործունեության գծով դրական արդյունքից տարեկան դրույքաչափով հաշվարկված եկամտային հարկի գումարի 18,75 տոկոսը, որի հիման վրա հաշվարկվելու է հաջորդ տարվա եկամտային հարկի կանխավճարների եռամսյակային գումարը (([եկամտային հարկ]x18.75%) - տվյալ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված նվազագույն եկամտային հարկ>0):».

5) հրամանով սահմանված N 7 հավելվածում`

ա. վերնագրում «NAGORNO KARABAKH» բառերը փոխարինել «ARTSAKH» բառով,

բ. «ԼՂՀ ԿԱ ՀՊԾ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության հարկային մարմնի» բառերով,

գ.1-ին կետում «The Tax Inspectorate of the State Tax Service adjunct to the Government of the Nagorno Karabakh Republic» բառերը փոխարինել «The taxpayer service subdivision of the tax authority of the Artsakh Republic» բառերով,

դ.1.1-ին, 4-րդ և 5-րդ կետերում, բացառությամբ «Law of the Republic of Nagorno Karabakh» բառերի, «Nagorno Karabakh» բառերը փոխարինել «Artsakh» բառով,

ե. 5-րդ կետում «Nagorno Karabakh» բառերը փոխարինել «Artsakh» բառով,

զ. «Head of the Tax Inspectorate of the State Tax Service adjunct to the Government of the Nagorno Karabakh Republic» բառերը փոխարինել «Head of the taxpayer service subdivision of the tax authority of the Artsakh Republic» բառերով.

6) Հրամանով սահմանված NN 8 և 9 հավելվածներում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ» բառերով:

 

 

Գ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ