| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության
կողմից «29» հունիսի 2012թ.
Պետական գրանցման համարը 21112107 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«27» հունիսի 2012թ. |
N 16-Ն |
Ք. Ստեփանակերտ
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի վարչության պետի
2012 թվականի հունիսի 27-ի N 16-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների ատեստավորման կանոնակարգով (այսուհետ՝ կանոնակարգ) սահմանվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավակայանների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդանավ շահագործողների և քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպությունների ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի անդամների (այսուհետ՝ Անձնակազմի անդամ) ատեստավորման անցկացման (այսուհետ` Ատեստավորման անցկացում) կանոնակարգն ու պայմանները:
2. Ատեստավորումն անցկացվում է զբաղեցրած պաշտոնին անձնակազմի անդամի մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու նպատակով:
3. Անձնակազմի անդամի ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր 3 տարին մեկ անգամ, իսկ առաջին ատեստավորումը` նրա աշխատանքի ընդունվելուց առնվազն 6 ամիս անց:
4. Յուրաքանչյուր տարի անձնակազմի անդամների առնվազն 1/3-ը ենթակա է ատեստավորման:
5. Անձնակազմի անդամի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
6. Անձնակազմի անդամի արտահերթ ատեստավորումն անցկացվում է.
1) նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված միջնորդության հիման վրա.
2) Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) կողմից ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի շարունակական ապահովման և վերահսկողության նպատակներով անցկացվող ուսումնասիրությունների, թեստերի և տեսչական գործառույթների իրականացման ընթացքում հայտնաբերված թերությունների արդյունքում.
3) Անձնակազմի անդամի ցանկությամբ:
(6-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
7. Ատեստավորման ենթակա չեն`
1) օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության ղեկավար պաշտոն զբաղեցնող անձինք.
2) տվյալ պաշտոնը վեց ամսից պակաս ժամկետով զբաղեցնող Անձնակազմի անդամները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
3) հղի կամ մինչև 3 տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Անձնակազմի անդամները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:
8. Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող Անձնակազմի անդամները ենթակա են ատեստավորման` արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան վեց ամիս հետո, եթե նրանք ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու:
9. Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ժամանակավոր անաշխատունակ Անձնակազմի անդամները ենթակա են ատեստավորման` ծառայության անցնելուց հետո եռամսյա ժամկետում:
II. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
10. Սույն կանոնակարգի առաջին կետում նշված կազմակերպությունները մինչև ընթացիկ տարվա օգոստոսի 1-ը Նախարարություն են ներկայացնում հերթական ատեստավորման ենթակա Անձնակազմի անդամների ցուցակները (N 1 ձև):
(10-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
11. Սույն կանոնակարգի 6-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերով նախատեսված դեպքերում պաշտոնատար անձը, կամ ատեստավորվելու ցանկություն հայտնած Անձնակազմի անդամը ներկայացնում է զեկուցագիր կազմակերպության գործադիր մարմին, որն հնգօրյա ժամկետում այն ներկայացնում է Նախարարություն, իսկ սույն Կանոնակարգի 6-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ Նախարարության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը զեկուցագիր է ներկայացնում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին, որից հետո մեկամսյա ժամկետում Անձնակազմի անդամը ատեստավորվում է համապատասխան ատեստավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կողմից:
(11-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
12. Ատեստավորման հանձնաժողովը կազմվում է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի հրամանով:
(12-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
13. Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամները ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին` Ծանուցագրով (N 2 ձև):
14. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ Անձնակազմի անդամի անմիջական ղեկավարը հանձնաժողով է ներկայացնում Անձնակազմի անդամի ծառայողական բնութագիրը:
15. Անձնակազմի անդամը ատեստավորման անցկացման օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ, ստորագրությամբ, պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին: Ծառայողական բնութագրին համաձայն չլինելու դեպքում Անձնակազմի անդամը ներկայացնում է գրավոր առարկություններ, որոնք ծառայողական բնութագրի հետ միասին փոխանցվում են հանձնաժողովին:
16. Ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել Անձնակազմի անդամի ատեստավորման արդյունքների վրա:
17. Ատեստավորումն անցկացվում է Անձնակազմի անդամի անմիջական մասնակցությամբ՝ թեստավորման միջոցով:
18. Թեստային առաջադրանքներն ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ կազմում է Նախարարության համապատասխան ստորաբաժանումը, հաստատում՝ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը:
(18-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
III. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ
19. Ատեստավորման հանձնաժողովը Նախարարության համապատասխան ստորաբաժանումից ստանում է համապատասխան կնքված ամփոփաթերթեր` 2 օրինակից: Ամփոփաթերթի առաջին օրինակը կնքված է ձախ կողմում` կտրոնի հիմնական մասի վրա` հավասարաչափ, իսկ երկրորդ օրինակը՝ ներքևի ձախ մասում:
(19-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
20. Ատեստավորման հանձնաժողովը մինչև թեստավորման փուլի սկիզբը նախապես պատրաստված և Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի կողմից հաստատված թեստային առաջադրանքներից պատահական ընտրությամբ ընտրում է Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամի զբաղեցրած պաշտոնի գործառութային պարտականություններին համապատասխանող հարցեր և կազմում թեստ, որը բաղկացած է 30 հարցից:
(20-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
21. Թեստային առաջադրանքները ներառում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի բնագավառի ավիացիոն անվտանգության ոլորտը կարգավորող օրենսդրական և նորմատիվ ակտերի, ինչպես նաև Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամների պաշտոնական հրահանգներով նախատեսված գործառույթներից բխող պահանջները:
22. Թեստավորումն անցկացվում է գրավոր:
23. Թեստավորումն անցկացվում է համապատասխան պայմաններով ապահովված սենյակում (սրահ, լսարան, դահլիճ և այլն):
24. Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամը թեստավորմանը ներկայանում է անձնագրով կամ անցագրով: Հանձնաժողովը ստուգում է անձնակազմի ատեստավորման ենթակա անդամի ինքնությունը և թույլատրում նրան մուտք գործել թեստավորման սենյակ: Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամների մուտքը թեստավորման սենյակ դադարեցվում է թեստավորումն սկսվելուց 10 րոպե առաջ:
25. Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամին չի թույլատրվում իր հետ թեստավորման սենյակ բերել կապի միջոցներ, տպագիր, մեքենագիր, ձեռագիր նյութեր կամ այլ տեխնիկական սարքեր:
26. Հանձնաժողովի քարտուղարը անձնակազմի անդամին բացատրում է թեստավորման հետ կապված տեխնիկական հարցերը:
27. Հանձնաժողովի քարտուղարը անձնակազմի ատեստավորման ենթակա անդամին տալիս է սույն Կանոնակարգի 19-րդ կետում նշված ամփոփաթերթ՝ 2 օրինակից: Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամը ամփոփաթերթի առաջին օրինակի կտրոնի վրա լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը և անջատելով այն հիմնական մասից, հանձնում է հանձնաժողովի քարտուղարին: Կտրոնը գցվում է ամփոփաթերթի պահպանման համար նախատեսված կնքված արկղի մեջ:
28. Թեստավորման ժամանակ Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամը կտրոնը հանձնելուց հետո ստանում է թեստավորման առաջադրանքների տետր: Առաջադրանքները բաղկացած են հարցերից և դրանց 3 կամ 4 ենթադրյալ պատասխաններից, որոնցից մեկը ճիշտ պատասխանն է:
29. Հանձնաժողովի քարտուղարը թեստավորման առաջադրանքների տետրն անձնակազմի ատեստավորման ենթակա անդամին տալուց հետո հայտարարում է թեստավորման սկիզբը:
30. Թեստավորման սկիզբը հայտարարվելուց հետո Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամը ծանոթանում է առաջադրանքներին և յուրաքանչյուր առաջադրանքի համար ամփոփաթերթում նախատեսված համապատասխան վանդակում կատարում է նշում` ընտրելով մեկ (իր կարծիքով` ճիշտ) պատասխան:
31. Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամը թեստավորման առաջադրանքների տետրում կարող է կատարել ցանկացած նշում, որոնք արդյունքների գնահատման ժամանակ հիմք չեն հանդիսանում և չեն կարող վկայակոչվել արդյունքների գնահատումը բողոքարկելիս:
32. Ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատարել չի թույլատրվում: Այդ դեպքում տվյալ հարցի (խնդրի) պատասխանը համարվում է սխալ:
33. Թեստավորման առաջադրանքների համար հատկացված ժամանակն սպառվելուց հետո Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամն ամփոփաթերթի առաջին օրինակի հիմնական մասը գցում է կնքված արկղի մեջ, իսկ թեստավորման առաջադրանքների տետրը հանձնում հանձնաժողովի անդամին: Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամը աշխատանքը հանձնելիս ամփոփաթերթի երկրորդ օրինակի կնքված մասում լրացնում է իր ազգանունը, անունը, հայրանունը, վերցնում այն և դուրս է գալիս թեստավորման սենյակից:
34. Թեստավորման առաջադրանքները կատարելու համար անձնակազմի անդամներին հատկացվում է 50 րոպե:
35. Թեստավորման համար հատկացված ժամանակն ավարտվելուց հետո հանձնաժողովի քարտուղարը հայտարարում է դրա մասին, որից հետո Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամը դադարեցնում է աշխատանքը:
IV. ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
36. Հանձնաժողովի անդամները բացում են արկղը և հաշվում ամփոփաթերթի կտրոններն ու հիմնական մասերը` կազմելով համապատասխան արձանագրություն:
37. Գրավոր աշխատանքների ստուգման համար օպերատորը, հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ, համակարգչի միջոցով տպում է թեստավորման առաջադրանքների ճիշտ պատասխանները, որոնց հիման վրա տեղում պատրաստվում է ձևանմուշ:
38. Հանձնաժողովի անդամները համատեղ` ձևանմուշի միջոցով ստուգում են Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամի կողմից ամփոփաթերթում նշված պատասխանները: Յուրաքանչյուր Անձնակազմի ատեստավորման ենթակա անդամի համար հաշվարկվում է հավաքած միավորների քանակը և տոկոսը:
39. Յուրաքանչյուր ճիշտ պատասխան գնահատվում է մեկ միավոր, իսկ սխալ պատասխանը՝ 0 միավոր: Սխալ պատասխաններ են համարվում ոչ միայն ճիշտ պատասխան չնշելը, այլև մեկից ավելի պատասխաններ նշելը, որևէ պատասխան չնշելը, ինչպես նաև սույն Կանոնակարգի 32-րդ կետում նշված դեպքերը:
40. Ստուգման աշխատանքների ավարտից հետո Անձնակազմի թեստավորմանը մասնակցած բոլոր անդամները հրավիրվում են թեստավորման սենյակ:
41. Հանձնաժողովի նախագահի կողմից մաքրվում են ամփոփաթերթերի հիմնական մասերի ծածկաշերտերը: Յուրաքանչյուր հիմնական մասի ծածկաշերտի մաքրումից հետո բարձրաձայն հայտարարվում են ամփոփաթերթի համարը և դրա վրա նշված տոկոսը, որոնք անմիջապես արձանագրվում են հանձնաժողովի քարտուղարի կողմից:
42. Հանձնաժողովի նախագահը բոլոր ամփոփաթերթերի հիմնական մասերի նկատմամբ սույն Կանոնակարգի 41-րդ կետում նշված գործողությունը կատարելուց հետո մեկ առ մեկ բարձրաձայն ընթերցում է ամփոփաթերթերի կտրոնների վրա նշված ազգանունը, անունը, հայրանունը: Յուրաքանչյուր աշխատող ներկայացնում է իր անձնագիրը (անցագիրը), ստանում իր կտրոնը, հանձնաժողովի անդամների ներկայությամբ մաքրում է ծածկաշերտը և բարձրաձայն հայտնում իր կտրոնի համարը, որն անմիջապես արձանագրվում է: Թեստավորմանը չներկայացած անդամների կտրոնների ծածկաշերտերը նույնպես մաքրվում են բոլորի ներկայությամբ: Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն հայտարարում է թեստավորման մասնակիցներից յուրաքանչյուրի հավաքած միավորները (տոկոսները):
43. Հանձնաժողովը միավորները (տոկոսները) հայտարարելուց հետո համապատասխան ցուցանակի վրա հրապարակում է թեստավորման արդյունքները և ամփոփաթերթի ձևանմուշը` ճիշտ պատասխանների նշմամբ:
44. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոս և ավելի ճիշտ պատասխան տված մասնակցի ատեստավորման թերթում (N 3 ձև) կատարելով համապատասխան գրառում` համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին:
45. Հանձնաժողովն ընդունում է որոշում առաջադրանքների 80 տոկոսից պակաս ճիշտ պատասխան տված մասնակցի ատեստավորման թերթում կատարելով համապատասխան գրառում` չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
V. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ
46. Հանձնաժողովն ատեստավորման ավարտից հետո ամփոփում է արդյունքները և յուրաքանչյուր մասնակցի համար կազմում ատեստավորման թերթ (N 3 ձև):
47. Հանձնաժողովի նախագահը և անդամներն ստորագրում են ատեստավորման թերթը: Հատուկ կարծիք ունեցող անդամներն ստորագրելիս նշում են դրա մասին` ստորագրության կողքին գրելով «Հատուկ կարծիքը կցվում է» բառերը և կցված հատուկ կարծիքի թերթերի թիվը:
48. Թեստավորման մասնակիցն ատեստավորման ավարտից հետո ծանոթանում է ատեստավորման թերթին և ստորագրում այն, ինչպես նաև ցանկության դեպքում կարող է գրավոր դիմել հանձնաժողովին և ստանալ ատեստավորման թերթի պատճենը:
49. Անձնակազմի անդամն ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնելու դեպքում կարող է դրանք, ատեստավորման ավարտից հետո եռօրյա ժամկետում բողոքարկել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին: Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարը բողոքը ստանալու օրվանից 7-օրյա ժամկետում ընդունում է համապատասխան որոշում:
(49-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
50. Անձնակազմի անդամի ատեստավորման արդյունքները և ընդունված որոշումները Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին են ներկայացվում հաշվետվության ձևով:
(50-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
51. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարին է ներկայացնում Անձնակազմի անդամների համար ստացված, սակայն չօգտագործված ամփոփաթերթերը, հանձնաժողովի որոշումները, արձանագրությունները և մնացած բոլոր փաստաթղթերը` ատեստավորման արդյունքները Անձնակազմի անդամի անձնական գործում պահելու և սահմանված կարգով դրանք արխիվացնելու համար:
(51-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
VI. ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԱՆՁՆԱԿԱԶՄԵՐԻ
ԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
52. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի հաստատված ատեստավորման արդյունքների հիման վրա սույն Կանոնակարգի 1-ին կետում նշված կազմակերպությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ` հանձնաժողովի որոշումները 7-օրյա ժամկետում կատարելու համար:
(52-րդ կետը փոփ. 05.02.18 N 01-Ն)
(Կանոնակարգը փոփ. 05.02.18 N 01-Ն)
Ց ՈՒ Ց Ա Կ
ԱՏԵՍՏԱՎՈՐՈՂ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ
|
Հ/Հ |
Ատեստավորվողի ազգանունը, անունը, հայրանունը |
Զբաղեցրած պաշտոնը |
Վերջին ատեստավորում անցկացնելու ժամանակը |
Վերջին ատեստավորման արդյունքում ընդունված որոշումը |
Հերթական ատեստավորումն անցկացնելու ժամանակը |
Արտահերթ ատեստավորում անցկացնելու հիմքերը և ժամանակը |
|
1. |
|
|
|
|
|
|
|
2. |
|
|
|
|
|
|
|
3. |
|
|
|
|
|
|
|
4. |
|
|
|
|
|
|
|
5. |
|
|
|
|
|
|
ԾԱՆՈՒՑԱԳԻՐ
_____________________ 20__թ. ք. ________________
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի__________________ 20__թ. ____________-ի N____ հրամանի համաձայն 20__թ. ___________ ին անց է կացվելու Ձեր ատեստավորումը:
______________________ ______________________
(ստորագրություն) (անուն, ազգանուն)
------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
_____________________ 20__թ. ք. ________________
Ես՝ ________________________________________________________________________________
(անձնակազմի անդամի անունը, հայրանունը, ազգանունը)
___________________________________________________________________________________,
(զբաղեցրած պաշտոնը)
Տեղեկացվել եմ Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի__________________________20 թ. _______________ -ի N ____ հրամանին 20 թ. ______________________ ին իմ ատեստավորումն անցկացնելու մասին:
_______________________ ______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
(Ձև N 2-ը փոփ. 05.02.18 N 01-Ն)
ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԹԵՐԹ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄԻ
Ատեստավորման ձևը`
* թեստավորում
1. Ազգանունը, անունը, հայրանունը __________________________________________________
2. Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը __________________________________________________
3. Ատեստավորման պահին զբաղեցրած պաշտոնը և այդ պաշտոնում նշանակվելու տարեթիվը
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
4. Թեստավորման արդյունքը (տոկոսով)
5. Ատեստավորման արդյունքում ատեստավորող հանձնաժողովի ընդունած որոշումը`
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
________________________________________________________________________________
|
Հանձնաժողովի նախագահ |
|
__________________ |
|
____________________ |
| |
|
(ստորագրությունը) |
|
(անունը, ազգանունը) |
| |
|
|
|
|
|
Հանձնաժողովի անդամներ |
|
__________________ |
|
____________________ |
| |
|
(ստորագրությունը) |
|
(անունը, ազգանունը) |
| |
|
|
|
|
__________________ _____________________________
__________________ _____________________________
__________________ _____________________________
Ատեստավորման անցկացման ամսաթիվը ____ _____________ 20 թ.
Ատեստավորման թերթին ծանոթացա` _________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___ _____________ 20 թ.