ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼՂՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 20-ի թիվ 556 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. ԼՂՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 20-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 556 որոշման 3-րդ կետով հաստատված «Ամենամյա առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու ֆինանսավորման» կարգի երրորդ բաժնի 24-րդ կետի «ա» և «բ» ենթակետերը շարադրել՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
“28“ մարտի 2006թ.
թիվ 175 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱՄԵՆԱՄՅԱ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ
III. Պետության կողմից երաշխավորված անվճար ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության կազմակերպումն ու ֆինանսավորումը
24. Պատվիրատուի կողմից ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության ֆինանսավորումն իրականացվում է՝
ա) առողջության առաջնային պահպանման՝ տեղամասային թերապևտի, տեղամասային մանկաբույժի, դեռահասների կաբինետի մասնագետի, նեղ մասնագիտացված կաբինետների, ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության համար) մասով՝ ամսական կտրվածքով, առողջության առաջնային պահպանման, ամբուլատոր-պոլիկլինիկական դիսպանսերային և մանկաբարձագինեկոլոգիական բուժօգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան հսկողության մասով), նեղ մասնագիտացված ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց իրականացվող մասնագիտացված բուժօգնությունը), համար հաստատված տարեկան պայմանագրային գումարի համամասնությամբ.
բ) մասնագիտացված ստոմատոլոգիական բուժօգնության, լաբորատոր-գործիքային հետազոտությունների (ներառյալ նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտությունները) և մանկաբարձագինեկոլոգիական օգնության (հղիների նախածննդյան և հետծննդյան լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների համար) մասով փաստացի կատարված աշխատանքների դիմաց, սակայն ոչ ավելի, քան այդ ծառայությունների համար հաշվարկված տարեկան պայմանագրային ծավալը.
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս.Գրիգորյան |