ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-108-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածները`
որոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության և պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-108-Ն հրամանագրի հավելվածում՝
1) 6-րդ կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Արցախի Հանրապետության Նախագահի համապատասխան հրամանագրով պետական նախարարին վերապահված են Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի, առողջապահության նախարարի, արդարադատության նախարարի և կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի գործունեության համակարգման գործառույթներ: Պետական նախարարը իրականացնում է նաև Արցախի Հանրապետության Նախագահի կողմից սահմանված այլ գործառույթներ»:
2) 26-րդ կետում «կառավարությունը» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայությունը» բառերով.
3) 40-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Կառավարության քննարկմանը ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերի փաթեթն իր մեջ ներառում է իրավական ակտի ընդունման հիմնավորումը, այն իրավական ակտերի ցանկը, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով` մշակվել է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, տեղեկանք նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության և իրավական ակտն ընդունելու կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին, նախագծի հեղինակների (մշակողների) անունները կամ դրա նախապատրաստման աշխատանքներին մասնակցած մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց ցանկը, ինչպես նաև այն մարմինների ցանկը, ում հետ նախագիծը համաձայնեցվել է:
Պետական մարմինների մշակած իրավական ակտի նախագծին կից ներկայացվում է նաև նախագիծը մշակող մարմնի իրավաբանական ստորաբաժանման (իրավաբանի) իրավական-փորձագիտական եզրակացությունը:».
4) 47-րդ կետում «40-րդ» բառը փոխարինել «41-րդ» բառով, իսկ «առաջարկությունները» բառից հետո լրացնել «, ինչպես նաև դրանց քննարկման արդյունքում կազմված ամփոփաթերթը» բառերը.
5) 104-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«104. Արցախի Հանրապետության Նախագահը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է, այդ թվում՝
1) Արցախի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին.
2) Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալներին.
3) Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալներին.
4) Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալներին:».
6) 105-րդ կետի 4-րդ ենթակետը ուժը կորցրած ճանաչել, իսկ 4.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4.1) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության բնապահպանության կոմիտեի նախագահին, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին, ինչպես նաև նրանց տեղակալներին՝ լիազոր մարմնի ղեկավարի ներկայացմամբ.»։
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. հունիսի 1
Ստեփանակերտ
ՆՀ-2225-Ն |
|