Համարը 
ՀՕ-70-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.08/13(433)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.05.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

     

Ընդունված է 2021 թվականի

մայիսի 27-ին

 

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2018 թվականի հունիսի 27-ի ՀՕ-36-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին կետում «(բացառությամբ հատուկ քննչական բաժնի պետի),» բառերից հետո լրացնել «գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալները,» բառերը.

2) 2-րդ կետում «հատուկ քննչական բաժնի պետը,» բառերից հետո լրացնել «հատուկ քննչական բաժնի պետի տեղակալը,» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.

«2. Դատախազական աշխատանքի արդյունավետության ապահովման նպատակով գլխավոր դատախազը կարող է ձևավորել միացյալ շրջանային դատախազություններ:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ղեկավարներից,» բառից հետո լրացնել «կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների տեղակալներից,» բառերը.

2) 3-րդ մասում «պետից,» բառից հետո լրացնել «բաժնի պետի տեղակալից,» բառերը:

 

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «ղեկավարից,» բառից հետո լրացնել «կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալից,» բառերը.

2) 2-րդ մասի 3-րդ կետում «տեղակալին`» բառից հետո լրացնել «իր տեղակալների,» բառերը.

3) 4-րդ մասում «ղեկավարները» բառից հետո լրացնել «, նրանց տեղակալները» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «տեղակալին`» բառից հետո լրացնել «իր տեղակալներին,» բառերը:

 

Հոդված 6. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի`

1) «25» թիվը փոխարինել «22» թվով.

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) Արցախի Հանրապետությունում ստացել է բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ նմանատիպ աստիճան է ձեռք բերել օտարերկրյա պետությունում, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Արցախի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով.».

3) 3-րդ կետում ստորակետը փոխարինել վերջակետով.

4) 4-րդ և 5-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում «Ստեփանակերտ» բառից առաջ լրացնել «գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալ,» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 37-րդ հոդվածի`

1) 9-րդ և 10-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

2) 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Որակավորման հանձնաժողովի պատճառաբանված միջնորդության հիման վրա գլխավոր դատախազը կարող է հայտատուին ընդգրկել միաժամանակ դատախազների և քննիչների թեկնածությունների և ծառայողական առաջխաղացման ցուցակներում:»:

 

Հոդված 9. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) սույն օրենքի 37-րդ հոդվածի 11-րդ մասով նախատեսված դեպքում:»:

 

Հոդված 10. Ուժը կորցրած ճանաչել Օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 8-10-րդ կետերը և 3-րդ մասը:

 

Հոդված 11. Օրենքի 41-րդ հոդվածի`

1) 2-րդ մասում`

ա.«ստորաբաժանումների» բառից հետո լրացնել «ղեկավարների տեղակալներին, կառուցվածքային ստորաբաժանումների» բառերը,

բ. «գլխավոր դատախազը`» բառերից հետո լրացնել «առաջնահերթությունը տալով» բառերը և հանել «թվից» բառը.

2) 3-րդ մասում «այն անձանց» բառերը փոխարինել «անձանց» բառով և հանել «, որոնք, ավարտելով ուսումնառությունը, հաջողությամբ հանձնել են որակավորման քննությունը կամ սույն օրենքի 37-րդ հոդվածի 10-րդ մասի հիման վրա ազատված են եղել ուսումնառությունից» բառերը:

 

Հոդված 12. Օրենքի 44-րդ հոդվածի`

1) 4-րդ մասում «կայազորի զինվորական դատախազի,» բառերից հետո լրացնել «գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի տեղակալի,» բառերը.

2) 8-րդ մասում «դատախազի» բառից հետո լրացնել «կամ քննիչի» բառերը:

 

Հոդված 13. Օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերում «դատախազին» բառից հետո լրացնել «և քննիչին» բառերը:

 

Հոդված 14. Օրենքի 49-րդ հոդվածի`

1) 15-րդ մասում «օրը» բառից հետո լրացնել «, իսկ դրա անհնարինության դեպքում՝ ողջամիտ ժամկետում» բառերը:

 

Հոդված 15. Օրենքի 50-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մաս`

«5. Վերջին հինգ տարվա ընթացքում իրավաբանի մասնագիտությամբ աշխատանքի առնվազն երեք տարվա փորձառություն չունեցող դատախազը կամ քննիչը, մասնագիտական որակները բարձրացնելու նպատակով պաշտոնի նշանակվելուց հետո մեկ տարվա ընթացքում անցնում է վերապատրաստման դասընթացներ, որից հետո զբաղեցրած պաշտոնին մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշում է որակավորման հանձնաժողովը։

Վերապատրաստման դասընթացների և նորանշանակ դատախազի կամ քննիչի` զբաղեցրած պաշտոնին մասնագիտական գիտելիքների, գործնական հմտությունների և աշխատանքային ունակությունների համապատասխանությունը որոշելու կարգն ու ժամկետները սահմանվում են գլխավոր դատախազի կողմից:»:

 

Հոդված 16. Օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 13-րդ կետում վերջակետը փոխարինել ստորակետով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետ`

«14) սույն օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում որակավորման հանձնաժողովի կողմից զբաղեցրած պաշտոնին ոչ համապատասխան ճանաչվելը:»:

 

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հունիսի 3

Ստեփանակերտ

ՀՕ-70-Ն