Համարը 
ՀՕ-72-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.08/13(433)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
27.05.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
03.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի գործողությունը տարածվում է 2021 թվականի հաշվետու տարում վճարվելիք ռոյալթիի կանխավճարների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

     

Ընդունված է 2021 թվականի

մայիսի 27-ին

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ

ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի 13.8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Նախորդ տարվա նկատմամբ ընթացիկ տարվա ռոյալթիի գումարը պակաս նախատեսելու դեպքում վճարողը ռոյալթիի կանխավճարի մեծությունը որոշում է ինքնուրույն` ընթացիկ տարվա հունիսի 10-ից ոչ ուշ` իրենց հաշվառման հարկային մարմին ներկայացնելով հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանված ձևի հայտարարություն: Կանխավճարի տարեկան հանրագումարը տվյալ տարվա փաստացի ռոյալթիից պակաս լինելու դեպքում վճարողը վճարում է տույժ՝ փաստացի ստացված ռոյալթիի մեկ քառորդի և տվյալ եռամսյակի փաստացի կատարված կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ՝ կանխավճարի վճարման համար սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված օրվանից մինչև իրենց հաշվառման հարկային մարմնին փաստացի ռոյալթիի գումարը հայտնի դառնալու (ռոյալթիի հաշվարկ-հաշվետվությունը ներկայացնելու) օրը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հաշվետու տարում վճարվելիք ռոյալթիի կանխավճարների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հունիսի 3

Ստեփանակերտ

ՀՕ-72-Ն