| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից 2018 թվականի 18-ին հունիսի
պետական գրանցման համարը 3031844 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «8» հունիսի 2018 թվականի |
N 30-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
19-Ի ԹԻՎ 8Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի փետրվարի 19-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող բջջային կապի հետվճարային և կանխավճարային ծառայությունների, ինչպես նաև պրեմիում կարճ հաղորդագրության (SMS) ծառայությունների սակագների սահմանման մասին» թիվ 8Ն որոշման հավելված թիվ 1-ի աղյուսակի`
1) «I. Հետվճարային քարտի սակագներ» բաժնում`
ա. 9-րդ կետի 9.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
9.1 |
Բաժանորդավճար ելքային և մուտքային զանգերի դեպքում |
500 | |
». |
բ. 10-րդ կետի 10.1-ին, 10.2-րդ, 10.3-րդ և 10.4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
10.1 |
Զանգեր դեպի ՂՏ բջջային ցանց |
21 |
|
10.2 |
Զանգեր դեպի ՂՏ անշարժ ցանց |
21 |
|
10.3 |
Զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց |
29 |
|
10.4 |
Զանգեր դեպի ՀՀ անշարժ ցանց |
27 | |
». |
2) «II. Կանխավճարային քարտի սակագներ» բաժնի 3-րդ կետի 3.1-ին, 3.2-րդ, 3.3-րդ և 3.4-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
| « |
|
3.1 |
Զանգեր դեպի ՂՏ բջջային ցանց |
25.5 |
|
3.2 |
Զանգեր դեպի ՂՏ անշարժ ցանց |
25.5 |
|
3.3 |
Զանգեր դեպի ՀՀ բջջային ցանց |
36 |
|
3.4 |
Զանգեր դեպի ՀՀ անշարժ ցանց |
32 | |
». |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի սեպտեմբերի 1-ից: