| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության արդարադատության
նախարարության կողմից «02» հուլիսի 2018թ.
Պետական գրանցման համարը 1021846 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «02» հուլիսի 2018թ. |
N 55-Ն |
ք. ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 175 ՀՐԱՄԱՆՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ կետով`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 16-ի «Քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումների վկայականների լրացման կարգը, դրանց նմուշները և քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման փաստը հաստատող այլ փաստաթղթերի ձևաթղթերի նմուշները հաստատելու մասին» թիվ 175 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) 2-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետությունում» բառերով, իսկ «ԼՂՀ» հապավումը՝ «Արցախի Հանրապետության» բառերով,
2) հրամանով հաստատված հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
ԱՀ արդարադատության նախարարի
2018 թվականի 02-ին հուլիսի N 55-Ն հրամանի |
| |
«Հավելված 1
ԼՂՀ արդարադատության նախարարի
16 սեպտեմբերի 2005թ. թիվ 175 հրամանի |
ԿԱՐԳ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐԻ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ
1. Քաղաքացիական կացության ակտի գրանցման հիման վրա դիմողին տրվում է քաղաքացիական կացության ակտի պետական գրանցման վկայական (այսուհետ՝ պետական գրանցման վկայական):
2. Պետական գրանցման վկայականը պատրաստվում է բացառապես Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով քաղաքացիական կացության ակտային գրանցում կատարելիս՝ ինքնաշխատ:
3. Պետական գրանցման վկայականի ձևաթղթի լրացման ենթակա տողերը արտատպվում են Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով` «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն:
4. Պետական գրանցման վկայականը տրամադրվում է քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող կամ վկայականի կրկնօրինակը տրամադրող մարմնի կնիքով և ղեկավարի ստորագրությամբ:
5. Պետական գրանցման վկայականի վրա ներքևի մասում զետեղվում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով գեներացվող պետական վկայականի սերիան և համարը, ինչպես նաև իսկության ստուգման համար նախատեսված հատուկ համարանիշը և արագ արձագանքման (տեղեկացման) ծածկագիրը:
6. Պետական գրանցման վկայականի իսկության ստուգումը կարող է կատարվել սույն կարգի 5-րդ կետով ամրագրված հատուկ համարանիշը մուտքագրելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ օգտագործելով տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցները՝ արագ արձագանքման ծածկագրի միջոցով:
7. Սխալ լրացված պետական գրանցման վկայականները պահվում են տվյալ քաղաքացիական կացության ակտերի գրանցում իրականացնող կամ վկայականի կրկնօրինակը տրամադրող մարմնում և ենթակա են սահմանված կարգով ոչնչացման:»։
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Կ.ՔՈՉԱՐՅԱՆ |