Համարը 
N 437-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.12.24/13(164)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
13.12.2018
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
13.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.01.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 19-ին դեկտեմբերի 2018թ.

Պետական գրանցման համարը 1111881

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«13» դեկտեմբերի 2018թ.

N 437-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ԱՊՐԻԼԻ 4-Ի N 8-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2014 թվականի ապրիլի 4-ի «Հարկային մարմնի կողմից հավաքագրվող հարկատեսակների և այլ պարտադիր վճարների հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման համակարգի ներդրման ժամանակացույցը հաստատելու մասին» N 8-Ն հրամանով հաստատված հավելվածի`

1) 6-րդ սյունակի`

ա. «բ» կետում «2016-2018 թվականների ընթացքում» բառերը փոխարինել «2016-2019 թվականների ընթացքում» բառերով,

բ. «գ» կետում «2018 թվականի ընթացքում» բառերը փոխարինել «2018 և 2019 թվականների ընթացքում» բառերով.

2) 8-րդ սյունակում «2019» թիվը փոխարինել «2020» թվով:

 

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ