Համարը 
N 446-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.01.23/01(165)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
20.12.2018
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
20.12.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.02.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 26-ին դեկտեմբերի 2018թ.

Պետական գրանցման համարը 1111888

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«20» դեկտեմբերի 2018թ.

N 446-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 17-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2014 թվականի փետրվարի 17-ի «Վարձու աշխատողի և պայմանագրային եկամուտ ստացող ֆիզիկական անձի անհատական տվյալների գրանցման հայտի, եկամտային հարկի և կուտակային վճարի, տարեկան եկամուտների մասին հաշվարկների, կազմակերպության կողմից որպես հարկային գործակալ եկամտային հարկի պահում (գանձում) և պետական բյուջե վճարում կատարելու պարտավորություն ստանձնելու մասին հայտարարության, կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) կողմից ֆիզիկական անձանց հաշվարկված և վճարված եկամուտների, իրականացված նվազեցումների և պահված եկամտային հարկի գումարների, ինչպես նաև գործատուի (վարձու) աշխատողի համար կատարված կուտակային վճարների մասին և Արցախի Հանրապետությունում ոչ ռեզիդենտին վճարած հարկերի մասին տեղեկանքների ու գրանցման հայտի և եկամտային հարկի անձնավորված հաշվարկի ընդունման մասին ստացականների ձևերը սահմանելու մասին» N 5-Ն հրամանով սահմանված N 1 հավելվածի`

1) 4-րդ բաժնի 1-ին և 2-րդ ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ենթաբաժին I. Աշխատանքային հարաբերություններ

 

Աշխատանքային հարաբերություններ

Սկիզբ

Ավարտ

4.1.1

4.1.2

 

 

 

  

Պաշտոն

Աշխատաժամանակի ռեժիմ (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)

Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական տևողություն

Համատեղությամբ աշխատանք

Կոդ

Սկիզբ

Ավարտ

4.1.3

4.1.4

4.1.5

4.1.6

4.1.7

4.1.8

 

 

 

 

 

 
         

 

21) 4.1.1 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատողի աշխատանքի անցնելու ամսաթիվը` օր, ամիս, տարի

22) 4.1.2 սյունակում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման ամսաթիվը` օր, ամիս, տարի

Ֆիզիկական անձ գործատուի մահվան դեպքում վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների ավարտը գրանցվում է ֆիզիկական անձ գործատուի մահվան օրով` հարկային մարմնի կողմից Արցախի Հանրապետության ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա

23) 4.1.3, 4.1.4 և 4.1.5 սյունակներում լրացվում են աշխատողի պաշտոնի (մասնագիտության) կոդը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի փետրվարի 12-ի «Աշխատողների մասնագիտությունների, մասնագիտացումների և պաշտոնների Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դասակարգիչ ընդունելու մասին» N 19-Ն հրամանի հավելվածի համաձայն, տվյալ պաշտոնի (մասնագիտությամբ աշխատանքի անցնելու) նշանակման և տվյալ պաշտոնից ազատվելու (մասնագիտության փոփոխության) ամսաթվերը (օր, ամիս, տարի): Եթե ֆիզիկական անձին վերաբերող տեղեկատվությունն օրենսդրությամբ սահմանված չէ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն, ապա հաստիքային զինծառայողի դեպքում լրացվում է համակարգում զինծառայողի և դրան հավասարեցված անձի պաշտոնին տրված կոդը և ծառայության անցնելու ամսաթիվը` օր, ամիս, տարի

23.1) 4.1.6 սյունակում լրացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 141-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ): Ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմին չեն վերաբերում այն աշխատողները, որոնց համար, համաձայն գործող օրենսդրության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդված), սահմանված է աշխատաժամանակի կրճատ տևողություն

23.2) 4.1.7 սյունակում լրացվում է աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով

23.3) 4.1.8 սյունակը լրացվում է, եթե աշխատանքը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 99-րդ հոդվածով սահմանված և աշխատանքային պայմանագրով նախատեսված համատեղությամբ

 

Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ

 

Չվճարվող արձակուրդ

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Երեխայի ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

Սկիզբ

Ավարտ

Սկիզբ

Ավարտ

4.2.1

4.2.2

4.2.3

4.2.4

4.2.5

 

 

 

 

 

 

 

 

 

  

 

24) 4.2.1 և 4.2.2 սյունակներում լրացվում է գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի

25) 4.2.3 և 4.2.4 սյունակներում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի

26) 4.2.5 սյունակում լրացվում է երեխայի ծննդյան ամսաթիվը` օր, ամիս, տարի».

2) 5-րդ բաժնի 1-ին և 2-րդ ենթաբաժինները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Ենթաբաժին I. Աշխատանքային հարաբերություններ

 

Աշխատանքային հարաբերություններ

Սկիզբ

Ավարտ

5.1.1

5.1.2

 

 

 

 

 

30) 5.1.1 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային պայմանագրի կնքման կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օր, ամիս, տարի

31) 5.1.2 սյունակում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օր, ամիս, տարի

 

Պաշտոն

Աշխատաժամանակի ռեժիմ (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)

Ոչ լրիվ աշխատաժամանակի դեպքում շաբաթական տևողություն

Համատեղությամբ աշխատանք

Կոդ

Սկիզբ

Ավարտ

5.1.3

5.1.4

5.1.5

5.1.6

5.1.7

5.1.8

 

 

 

 

 

 
         

 

32) 5.1.3, 5.1.4 և 5.1.5 սյունակներում արտացոլվում են նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատողի պաշտոնի (մասնագիտության) տվյալները

32.1) 5.1.6 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված վարձու աշխատողի աշխատաժամանակի ռեժիմը (նորմալ տևողություն կամ ոչ լրիվ աշխատաժամանակ)

32.2) 5.1.7 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված աշխատաժամանակի շաբաթական տևողությունը, եթե վարձու աշխատողն աշխատում է ոչ լրիվ աշխատաժամանակի ռեժիմով

32.3) 5.1.8 սյունակում լրացվում է նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված՝ համատեղությամբ կատարվող աշխատանքի դաշտում նշված տվյալը

 

Ենթաբաժին II. Չվճարվող արձակուրդի մասին տեղեկություններ

 

Չվճարվող արձակուրդ

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդ

Երեխայի ծննդյան ամսաթիվ (օր/ամիս/տարի)

Սկիզբ

Ավարտ

Սկիզբ

Ավարտ

5.2.1

5.2.2

5.2.3

5.2.4

5.2.5

          
          

 

33) 5.2.1 և 5.2.2 սյունակներում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողին չվճարվող արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի

34) 5.2.3 և 5.2.4 սյունակներում արտացոլվում է գործատուի կողմից վարձու աշխատողին մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված սկզբի և ավարտի ամսաթվերը՝ օր, ամիս, տարի

35) 5.2.5 սյունակում արտացոլվում է երեխայի ծննդյան` նախորդ գրանցման հայտով սխալ հանձնված ամսաթիվը` օր, ամիս, տարի»:

 

 

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ