| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարությունում
2019 թվականի հունվարի 23-ին
Պետական գրանցման համարը 1111904 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «08» հունվարի 2019թ. |
N 2-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ
ԱՊՐԻԼԻ 4-Ի N 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2011 թվականի ապրիլի 4-ի «Հաստատագրված վճարների հաշվարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների, սահմանային չափի ցուցանիշների մասին հայտարարության, համամասնությունների մասին տեղեկանքի ձևերը և դրանց լրացման կարգերը հաստատելու, հարկային մարմնի մի շարք հրամաններ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 3-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հրամանի 1-ին կետի 26-րդ ենթակետում, հրամանով հաստատված N 26 հավելվածի հայտարարության ձևում ու լրացման կարգում «հեծանիվների» բառերից առաջ լրացնել «մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաների,» բառերը.
2) հրամանով հաստատված`
ա. N 1 հավելվածի հայտարարության ձևում և լրացման կարգում «32» թվերը փոխարինել «20» թվերով,
բ. NN 1, 4, 10, 11, 20, 21, 24-26 հավելվածների հայտարարությունների ձևերում վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«* Հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս Ստեփանակերտ քաղաքում լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից, իսկ այլ վայրերում` 0,3 գործակից:»,
գ. NN 6, 8, 14, 15, 22 և 23 հավելվածների հայտարարությունների ձևերում վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«* Հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս (բացառությամբ Ստեփանակերտ քաղաքի) լրացուցիչ կիրառվում է 0,3 գործակից:»,
դ. N 9 հավելվածի հայտարարության ձևում «1.6» թիվը փոխարինել «1,2» թվով և վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«* Հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով գործունեության իրականացման համար Ստեփանակերտ քաղաքում լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից, իսկ այլ վայրերում` ներառյալ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեության իրականացման համար` 0,3 գործակից:»,
ե. N 19 հավելվածի հայտարարության ձևի 4-րդ կետում և լրացման կարգում «20» թվերը փոխարինել «10» թվերով,
զ. N 26 հավելվածում հայտարարության ձևի և լրացման կարգի վերնագրերում «ՀԵԾԱՆԻՎՆԵՐԻ» բառերից առաջ լրացնել «ՄԵԽԱՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ,» բառերը: