Համարը 
N 4-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.05.08/05(169)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
18.03.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
18.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 12 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2019 թվականի ապրիլի 10-ին

Պետական գրանցման համարը 3011925 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 մարտի 2019թ.

N 4-Ն

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ

 ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 12 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի մարտի 1-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 12 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) որոշմամբ հաստատված հավելված թիվ 1-ում`

ա. 10-րդ կետի «ժ» ենթակետում «մարդահամարների» բառից հետո լրացնել «, գյուղատնտեսական համատարած հաշվառումների» բառերը.

բ. 11-րդ կետի «դ» ենթակետում «մարդահամարներ» բառից հետո լրացնել «, գյուղատնտեսական համատարած հաշվառումներ» բառերը.

գ. 13-րդ կետի «է» ենթակետում «կառուցվածքային» բառից հետո լրացնել «և գործառնական» բառերը.

դ. 13-րդ կետի «ը» ենթակետը շարադրել հետևալ խմբագրությամբ.

«ը/ Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Ծառայության կառուցվածքային և գործառնական ստորաբաժանումների կանոնադրությունն ու կառուցվածքը.».

ե. 13-րդ կետի «ժ» ենթակետում «ԼՂՀ վարչապետի» բառերը փոխարինել «ԱՀ կառավարության» բառերով:

2) որոշմամբ հաստատված հավելված թիվ 2-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Մ. ՄԻՆԱՍՅԱՆ

 

 

     

Հավելված

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2019 թվականի մարտի 18-ի N 4-Ն որոշման

 

     

«Հավելված թիվ 2

ԼՂՀ վիճակագրության պետական խորհրդի

2004թ. մարտի 1-ի թիվ 12 որոշման

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային վիճակագրական

ծառայության աշխատակազմի

 

1. Բաժիններ

 

1. Իրական հատվածի տնտեսության վիճակագրության բաժին

2. Սոցիալ-ժողովրդագրության և աշխատանքի շուկայի վիճակագրության բաժին

3. Մակրոտնտեսական ցուցանիշների, ազգային հաշիվների և ֆինանսների վիճակագրության բաժին

4. Վճարային հաշվեկշռի, արտաքին առևտրի և գների վիճակագրության բաժին

5. Անձնակազմի կառավարման, իրավաբանական և մեթոդոլոգիայի բաժին

6. Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

7. Հաշվապահական հաշվառման բաժին

8. Հետազոտությունների և ուսումնասիրությունների բաժին

9. Վերահսկողության բաժին (կստեղծվի համապատասխան հաստիքների առկայության դեպքում)

 

2. Տարածքային բաժիններ

 

1. Ստեփանակերտ քաղաքի բաժին

2. Ասկերանի շրջանային բաժին

3. Հադրութի շրջանային բաժին

4. Մարտակերտի շրջանային բաժին

5. Մարտունու շրջանային բաժին

6. Շահումյանի շրջանային բաժին

7. Շուշիի շրջանային բաժին

8. Քաշաթաղի շրջանային բաժին»:

 

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

    

Ազգային վիճակագրական ծառայության

      

աշխատակազմի ղեկավար՝

Լ. Հարությունյան