Համարը 
N 22-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2019.03.27/04(168)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
04.03.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
04.03.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
06.04.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 98-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2019 թվականի մարտի 4-ին

Պետական գրանցման համարը 1021916

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

ՀՐԱՄԱՆ

 

«04» մարտի 2019 թվականի

N 22-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 98-Ն

ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հարկադիր կատարողների կողմից կատարողական վարույթներով կիրառվող փաստաթղթերի ձևերը հաստատելու մասին» թիվ 98-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) նախաբանից հանել «,72.1» թիվը.

2) հրամանով հաստատված հավելվածում՝

ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին կետ՝

«2.1. Որոշում կատարողական վարույթ հարուցելու և պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին (Ձև 2.1)».

բ. 54-րդ, 56-րդ և 61-րդ կետերի «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով.

գ. 55-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչություն» բառերով.

դ. 57-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի բաժին» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» բառերով.

ե. 58-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի պետական ռեգիստրի տարածքային ստորաբաժանում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն» բառերով.

զ. 59-րդ և 60-րդ կետերի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության «Սոցիալական ապահովության ծառայություն» գործակալություն» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական հարցերի և վերաբնակեցման նախարարության աշխատակազմի «Սոցիալական ապահովության պետական գործակալություն» բառերով.

է. 1-37-րդ և 62-րդ ձևերում «ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան» բառերը փոխարինել «ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան» բառերով.

ը. 5-րդ և 13-րդ ձևերում «ԼՂՀ գլխավոր հարկադիր կատարող» բառերը փոխարինել «ԱՀ գլխավոր հարկադիր կատարող» բառերով.

թ. 48-50-րդ ձևերում «ԼՂՀ արդարադատության» բառերը փոխարինել «ԱՀ արդարադատության» բառերով, իսկ «ԼՂՀ օրենսդրությամբ» բառերը՝ «ԱՀ օրենսդրությամբ» բառերով.

ժ. 50-րդ ձևում «ԼՂՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի անշարժ գույքի կադաստրի վարչության» բառերով, իսկ «տարածքային ստորաբաժանման» բառերը՝ «բաժնի» բառով.

ժա. 54-57-րդ, 59-րդ, 60-րդ և 64-71-րդ ձևերում «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ» բառով.

ժբ. 54-րդ ձևում «ԼՂՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ» բառերով.

ժգ. 55-րդ ձևում «ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ» բառերը փոխարինել «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերով, իսկ «տարածքային ստորոբաժանման ղեկավար» բառերը հանել:

ժդ. 56-րդ ձևում «ԼՂՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառերը փոխարինել «ԱՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ» բառերով.

ժե. 57-րդ ձևում «ԼՂՀ ԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏ» բառերը փոխարինել «ԱՀ ԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերով.

Ժզ. 59-րդ և 60-րդ ձևերում «ԼՂՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերը փոխարինել «ԱՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՎԵՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ» բառերով.

Ժէ. 62-րդ ձևում «8-րդ կետով» բառերը փոխարինել «ը) կետով» բառերով, «Անվճարունակության (սնանկության) մասին» ԼՂՀ օրենքի 45-46-րդ հոդվածների, 82-րդ հոդվածի 1-ին մասի գ) կետի» բառերը՝ «Սնանկության մասին» ԼՂՀ օրենքի 57-րդ, 59-րդ հոդվածների և 95-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի» բառերով, իսկ «Անվճարունակության (սնանկության) մասին» ԼՂՀ օրենքի 82-րդ» բառերը՝ «Սնանկության մասին» ԼՂՀ օրենքի 95-րդ» բառերով.

ժը. 63-րդ ձևում «ԴԱՀԿ մասին» բառերը փոխարինել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» բառերով, իսկ «և 72.1 հոդվածներով» բառերը՝ «հոդվածով» բառով.

3) 58-րդ և 61-րդ ձևերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.

4) լրացնել Ձև 2.1՝ համաձայն N3 հավելվածի:

2. Սույն հրամանով լրացվող 2.1-ին Ձևը կիրառվելու է մինչև 50 000 ՀՀ դրամ բռնագանձման պահանջով կատարողական թերթի դեպքում:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

     

Հավելված N1

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի մարտի 4-ի N 22-Ն հրամանի

 

     

«Ձև 58

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

_____________________________ ԲԱԺԻՆ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔ)

 

N _______________

«___» _________________20 ___թ.

 

                                                                                       

ԱՀ ԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ

________________________________________________

___________________________________________

 

ՀԱՐՑՈՒՄ     ___________________________________

                                                          կատարողական վարույթի համարը

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասով` խնդրում եմ հայտնել __________________________________________________________________________ __________________________________________________________________________________________

իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը

հիմնադիրների տվյալները (անունը, ազգանունը կամ անվանումը, անձնագրի կամ հարկ վճարողի հաշվի համարները, բնակության կամ գտնվելու վայրը):

 

Հարկադիր կատարող`

         

_________________________

ստորագրություն

      

_________________  

       ազգանուն

 

 

 

Ծանոթություն. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պետական մարմինները և այլ կազմակերպությունները պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Կ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N2

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի մարտի 4-ի N 22-Ն հրամանի

 

     

«Ձև 61

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

_____________________________ ԲԱԺԻՆ (ԲԱԺԱՆՄՈՒՆՔ)

 

N _______________

«___» _________________20 ___թ.

 

                                                                          

ԱՀ _____________________________

 

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐ

_____________________________

ՀԱՐՑՈՒՄ     __________________________________

                                               կատարողական վարույթի համարը

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասով` խնդրում եմ հայտնել ____________________________________________________________

_______________________________________________________________________________________

ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը, բնակության (հաշվառման) վայրը

Ձեզ մոտ որպես կենսաթոշակառու հաշվառված է, թե ոչ: Հաշվառված լինելու դեպքում խնդրում եմ հայտնել կենսաթոշակի չափը:

 

Հարկադիր կատարող`

         

_________________________ ստորագրություն

      

_________________ ազգանուն

 

 

Ծանոթություն. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն պետական մարմինները և այլ կազմակերպությունները պարտավոր են հարկադիր կատարողի հարցումներին պատասխանել յոթնօրյա ժամկետում, եթե օրենքով կամ այլ իրավական ակտերով հարցումներին պատասխանելու համար այլ ժամկետ սահմանված չէ:»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Կ.ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

     

Հավելված N3

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի մարտի 4-ի N 22-Ն հրամանի

 

     

«Ձև 2.1

ՈՐՈՇՈՒՄ

ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱՊԱՆԻ

ԳՈՒՅՔԻ ՎՐԱ ԱՐԳԵԼԱՆՔ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«___» _____________20  ___թ.

ք.______________

 

ԴԱՀԿԱ ծառայության __________________________________ բաժնի (բաժանմունքի)

_________________________________________________________________________________________

(պաշտոնը, կոչումը, անուն-ազգանունը)

քննարկելով ___________________________________________________________________ դատարանի կողմից «____» __________ 20__թ. տրված թիվ ________________ կատարողական թերթը

 

ՊԱՐԶԵՑԻ

________________________________________________________________________________________

                               կատարողական թերթի պահանջը                       

________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________ ________________________________________________________________________________________

 

Վերոգրյալի հիման վրա և ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 28, 30 հոդվածներով, 44 հոդվածի 4-րդ մասով և 68 հոդվածով.

 

ՈՐՈՇԵՑԻ

 

1. Հարուցել կատարողական վարույթ` թիվ «__»_______________________________________________ _______________________________________________________________________________________

ինչպես նաև որպես կատարողական գործողությունների կատարման ծախս ________ դրամ բռնագանձելու մասին:

2. Արգելանք դնել պարտապան ___________________________________________________________

անունը, ազգանունը, իրավաբանական անձի անվանումը

պատկանող_____________________________________________________________________________

գույքի անվանումը, գտնվելու վայրը (համապատասխան տեղեկությունների առկայության դեպքում)

_______________________________________________________________________________________

 

Պարտապանին արգելել _________________________________________________________________

(նշել օրենքի 44 հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակման տեսակը)

_______________________________________________________________________________________

Որոշման պատճենը ուղարկել կողմերին:

Որոշումը կարող է բողոքարկվել ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան կամ վերադասության կարգով՝ որոշումը ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքի 28 հոդվածի 5-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի որոշման բողոքարկումը չի կասեցնում կատարողական գործողությունները:

 

Հարկադիր կատարող`

         

_________________________

ստորագրություն

      

_________________

ազգանուն

 

 

     

»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

     

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

Կ.ՔՈՉԱՐՅԱՆ