ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆՀ-107-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածները`
ո
րոշում եմ.
1. Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության կառավարության կառուցվածքի սահմանումից բխող մի շարք միջոցառումների մասին» ՆՀ-107-Ն հրամանագրի (այսուհետ՝ հրամանագիր) 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
1) 14-րդ կետի 1-ին ենթակետում «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետը,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետը,» բառերը, իսկ «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետի տեղակալները,» բառերից հետո` «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալները, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետի տեղակալները,» բառերը.
2) 14-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.2-րդ ենթակետով՝
«2.2. «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը.».
3) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Աշխատակազմը կամ նրա առանձնացված ստորաբաժանումները կարող են ունենալ իրենց ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ:».
4) 17-րդ կետի 3-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետին,» բառերից հետո լրացնել «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետին,» բառերը, իսկ «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի պետի տեղակալներին,» բառերից հետո` «Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի թվայնացման գործակալության պետի տեղակալներին,» բառերը.
5) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Սույն կանոնադրության 19-րդ կետի 10-12-րդ ենթակետերում նշված գործառույթներն աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների մասով իրականացվում են համապատասխան առանձնացված ստորաբաժանման ղեկավարի կողմից:».
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 46.1-ին կետ.
«46.1. «Թվայնացման գործակալություն» առանձնացված ստորաբաժանումը Արցախի Հանրապետության Նախագահի կողմից հաստատված կանոնադրության հիման վրա ապահովում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերի և տնտեսության թվայնացումն ու թվային հմտությունների զարգացման խթանման ոլորտում Արցախի Հանրապետության կառավարության գործառույթների և դրանից բխող լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը:»:
2. Հրամանագրի 5-րդ կետով հաստատված՝ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.2-րդ և 18.2-րդ կետերով՝
«3.2. Թվայնացման գործակալության պետ
18.2. Թվայնացման գործակալություն»։
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
| |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. հունիսի 16
Ստեփանակերտ
ՆՀ-2380-Ն |
|