Համարը 
N 221
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.05.08/13(22)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.04.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.04.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
18.05.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
18.08.2014

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

''26'' ապրիլի 2006թ.

N 221

 ք.Ստեփանակերտ

 

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 

 

Հավելված

ԼՂՀ կառավարության

«26» ապրիլի 2006թ.

թիվ 221 որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում է ընդերքի մասին երկրաբանական և այլ տեղեկատվության անկախ փորձաքննության իրականացման գործընթացը:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները կիրառվում են այն իմաստով, որոնք սահմանված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով և «Ընդերքն ուսումնասիրության և օգտակար հանածոների արդյունահանման նպատակով տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

3. Սույն կարգի դրույթները տարածվում են երկրաբանական ուսումնասիրություն կատարող, օգտակար հանածոներ արդյունահանող և օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցներ շահագործող ընդերքօգտագործողների վրա:

4. Սույն կարգի նպատակն է լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրամադրված ընդերքի տեղամասի վերաբերյալ նախկինում կատարված երկրաբանական և այլ տեղեկատվության արդյունքների ճշտումը, եթե փոխվել են ընդերքի տեղամասի կառուցվածքի, կազմի, քանակի, դրանում օգտակար հանածոների առկայության և այլ հատկությունների, ինչպես նաև ընդերքի օգտագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների վերաբերյալ տվյալները և մոտեցումները:

5. Անկախ փորձաքննություն կարող են իրականացնել իրավաբանական և ֆիզիկական անձինք (այդ թվում` օտարերկրյա)` ընդերքօգտագործողի սեփական միջոցների հաշվին:

6. Անկախ փորձագետի ընտրությունը կատարվում է ընդերքօգտագործողի կողմից:

7. Անկախ փորձաքննության կարող է ենթարկվել լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողին տրամադրված ընդերքի տեղամասի մասին հետևյալ երկրաբանական տեղեկատվությունը`

ա) ռեգիոնալ երկրաբանական ուսումնասիրության նյութերը,

բ) օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և գնահատման վերաբերյալ նյութերը,

գ) շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզմանը և շահագործման հետախուզությանը վերաբերող նյութերը,

դ) օգտակար հանածոների արդյունահանման հետ չկապված ստորերկրյա կառույցների շահագործման համար ընդերքի նախատեսված տեղամասի երկրաբանական ուսումնասիրության նյութերը:

8. Եթե անկախ փորձաքննության արդյունքում փոխվել են պատկերացումներն ընդերքի երկրաբանական կառուցվածքի կամ հանքավայրի երկրաբանատնտեսագիտական գնահատականի վերաբերյալ, ապա ընդերքօգտագործողը կարող է անկախ փորձաքննության նյութերը ներկայացնել լիազոր մարմին` քննարկման և հաստատման:

9. Ներկայացված նյութերը լիազոր մարմինը պարտավոր է ենթարկել պետական ընդերքաբանական փորձաքննության` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Հետախուզված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկատվության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը հաստատելու մասին» թիվ 287 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

10. Լիազոր մարմնի կողմից փորձաքննության արդյունքները չհաստատվելու դեպքում ընդերքօգտագործողն այն կարող է բողոքարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

ԼՂՀ կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Ս. Գրիգորյան