ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''26'' ապրիլի 2006թ. |
N 230 |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 401 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ջրօգտագործման թույլտվություններ ստանալու մասին հայտերի գնահատման գործընթացը պարզեցնելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 16-ի «Ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմնի կողմից մշակված փաստաթղթերին հասարակայնության ծանուցման և հրապարակայնության կարգը հաստատելու մասին» թիվ 401 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն կարգի 2-րդ կետի «ա», «բ», «գ» և «դ» ենթակետերի համար հասարակայնության կարծիքի ստացման վերջին ժամկետ է սահմանվում ծանուցման մասին հրապարակման օրվանից սկսած 10-օրյա ժամկետը, իսկ «ե» ենթակետի համար` 5-օրյա ժամկետը:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |