Համարը 
ՀՕ-77-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.20/18(438)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
14.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես 2-րդ հոդվածը:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

     

Ընդունված է 2021 թվականի

հունիսի 30-ին

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի 15-րդ հոդվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքեր, անհատական բնակելի տներ, ապաստարաններ և (կամ) թաքստոցներ կառուցապատող և (կամ) սեփականատեր և (կամ) կառուցապատողի և (կամ) սեփականատիրոջ հետ կնքված նախագծային աշխատանքների և (կամ) շինարարական կապալի պայմանագրերով կապալառու հանդիսացող անձի կողմից մինչև 2026 թվականի հունվարի 1-ը Արցախի Հանրապետության տարածքում բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքերի, անհատական բնակելի տների, ապաստարանների և թաքստոցների նախագծային փաստաթղթերի մշակումը, կառուցումը և (կամ) օտարումը:»:

 

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հուլիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

2. Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքեր, անհատական բնակելի տներ, ապաստարաններ և (կամ) թաքստոցներ կառուցապատող և (կամ) սեփականատեր և (կամ) կառուցապատողի և (կամ) սեփականատիրոջ հետ կնքված նախագծային աշխատանքների և (կամ) շինարարական կապալի պայմանագրերով կապալառու հանդիսացող անձի կողմից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը մշակված նախագծային փաստաթղթերի, կառուցված (այդ թվում` անավարտ (կիսակառույց)) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքերի, անհատական բնակելի տների, ապաստարանների և (կամ) թաքստոցների՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օտարումը (հանձնումը) ազատվում է ավելացված արժեքի հարկից, իսկ մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը սույն օրենքով ազատվող գործարքներին վերաբերող` հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցված ավելացված արժեքի հարկի գումարները ենթակա են Օրենքով սահմանված կարգով վերաձևակերպման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ առաջին հաշվետու ժամանակաշրջանում:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հուլիսի 14

Ստեփանակերտ

ՀՕ-77-Ն