Համարը 
N 772-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.20/18(438)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
19.07.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
19.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
21.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի
N 353-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

19 հուլիսի 2021թ.

N 772-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N 353-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 8-ի «Արցախի Հանրապետության գյուղական կամ քաղաքային՝ բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների, բնակավայրերում մշտապես բնակվող երիտասարդ ընտանիքներին բնակելի տներ կառուցելու նպատակով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու մասին» N 353-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման վերնագրում «՝ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ,» բառերը հանել.

2) որոշման 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «՝բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների,» բառերը հանել.

3) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի՝

ա. վերնագրում «՝ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ,» բառերը հանել,

բ. 1-ին կետում, 4-րդ կետի 1-ին և 2.1-ին ենթակետերում, 27-րդ կետի 4-րդ ենթակետում «՝բացառությամբ Ստեփանակերտ և Շուշի քաղաքների,» բառերը հանել,

գ. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «վերջին հինգ տարիների ընթացքում» բառերը,

դ. 4-րդ կետի 6-րդ ենթակետում «Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների» բառերով,

ե. 11-րդ կետում «պայմանագրով» բառից հետո լրացնել «, որի օրինակելի ձևը հաստատում է պետական ֆինանսական աջակցություն ապահովող մարմնի ղեկավարը» բառերը,

զ. 21-րդ կետի 1-ին պարբերությունից հանել «բացառությամբ սույն կետի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքերի» բառերը, իսկ 2-րդ ենթակետի 2-րդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

4) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում «՝ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԵՎ ՇՈՒՇԻ ՔԱՂԱՔՆԵՐԻ,» բառերը հանել:

2. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների և Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել որոշմամբ հաստատված N 1 հավելվածի համաձայն իրականացված աշխատանքների ընթացքում հավաքագրված փաստաթղթերի հանձնման-ընդունման աշխատանքները:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ