Համարը 
N 91-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.24/16(380)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
06.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.08.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 
23.12.2021

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի օգոստոսի 6-ի

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 91-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Նոտարիատի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածով

 

հրամայում եմ՝

 

1. Սահմանել նոտարական տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 3-ի «Նոտարական տարածքները սահմանելու մասին» թիվ 199 հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարար

Ա. Դանիելյան

      

2019 թվականի օգոստոսի 6

ք. Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարի

2019 թվականի օգոստոսի 6-ի N 91-Ն հրամանի

 

ՆՈՏԱՐԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ

 

1. Ստեփանակերտ նոտարական տարածք

-ընդգրկում է Ստեփանակերտ քաղաքի վարչական տարածքը

2. Ասկերան նոտարական տարածք

-ընդգրկում է Ասկերանի շրջանի վարչական տարածքը

3. Մարտակերտ նոտարական տարածք

-ընդգրկում է Մարտակերտի շրջանի վարչական տարածքը

4. Մարտունի նոտարական տարածք

-ընդգրկում է Մարտունու շրջանի վարչական տարածքը

5. Հադրութ նոտարական տարածք

-ընդգրկում է Հադրութի շրջանի վարչական տարածքը

6. Շուշի նոտարական տարածք

-ընդգրկում է Շուշիի շրջանի վարչական տարածքը

7. Շահումյան նոտարական տարածք

-ընդգրկում է Շահումյանի շրջանի վարչական տարածքը

8. Քաշաթաղ նոտարական տարածք

-ընդգրկում է Քաշաթաղի շրջանի վարչական տարածքը