ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
2019 թվականի օգոստոսի 07-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 70-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 180-Ն
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի մարտի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2004 թվականի փետրվարի 23-ի թիվ 01 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 70-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)
1) վերնագրում և 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածում՝
ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4. Խորհրդի լրիվ անվանումն է՝
հայերեն՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդ (կրճատ՝ ԱՀ ՔԾԽ).
ռուսերեն՝ Совет гражданской службы Республики Арцах. (կրճատ՝ СГС РА).
անգլերեն՝ Civil Service Council of the Republic of Artsakh (կրճատ՝ CSC RA):».
բ. 8-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«8) համաձայնություն է տալիս մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների կատարելագործման նպատակով Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի գործուղման դեպքում.».
գ. 8-րդ կետի 30-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«30) Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանն է ներկայացնում քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծերը.».
դ. 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Խորհուրդը կազմված է հինգ անդամներից՝ նախագահ, նախագահի տեղակալ և երեք անդամներ: Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին նշանակում է Արցախի Հանրապետության Նախագահը, իսկ մյուս անդամներին՝ Արցախի Հանրապետության Նախագահը՝ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի ներկայացմամբ:».
ե. 19-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գերատեսչական նորմատիվ ակտերի տեղեկագրում» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» բառերով.
զ. վերնագրում, բացառությամբ 2-րդ կետի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:
|
ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ |
Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ |
| |
|
|
«07» օգոստոսի 2019թ.
ք. Ստեփանակերտ |
|