Համարը 
N 181-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.30/17(381)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
07.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
07.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2019 թվականի օգոստոսի 07-ի

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ

ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 181-Ն

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը ո ր ո շ ու մ է.

1. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկը վերանվանել «Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2011 թվականի մարտի 12-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2007 թվականի օգոստոսի 23-ի թիվ 140 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 71-Ն որոշման (այսուհետ՝ որոշում)

1) վերնագրում և 1-ին կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածում՝

ա. 5-րդ կետից հանել «պետական» բառը.

բ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«12. Աշխատակազմի լրիվ անվանումն է՝

հայերեն՝ Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմ.

ռուսերեն՝ Аппарат Совета гражданской службы Республики Арцах.

անգլերեն՝ Staff of Civil Service Council of the Republic of Artsakh:».

գ. 21-րդ կետի 3-րդ ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. Արցախի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնելու համար նախապատրաստում է քաղաքացիական ծառայությանն առնչվող համապատասխան իրավական ակտերի նախագծեր.».

դ. 23-րդ կետի 1-ին ենթակետի «ժա» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժա. Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է գույքն ու եկամուտները հայտարարագրող Խորհրդի աշխատողների մասին տվյալները Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելու աշխատանքները.».

ե. 23-րդ կետի 1-ին ենթակետի «ժբ» պարբերությունը ուժը կորցրած ճանաչել.

զ. 23.1-ին կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ը. Խորհուրդ է ներկայացնում եզրակացություններ՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի Օրենքով սահմանված կարգով գործուղման դեպքում համաձայնություն տալու համար.»:

է. վերնագրում, ամբողջ տեքստում, բացառությամբ հավելվածի 1-ին և 2-րդ կետերի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերի, «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

 

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

              

«07» օգոստոսի 2019թ.

ք. Ստեփանակերտ