Համարը 
N 240-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2019.08.30/17(381)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ ֆինանսների նախարար
Ընդունման ամսաթիվը 
27.08.2019
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
27.08.2019
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
09.09.2019
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 2-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

2019 թվականի օգոստոսի 27-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 2-Ն

ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 240-Ն

 

ՀՐԱՄԱՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի 2012 թվականի փետրվարի 6-ի ««Ակցիզային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի որոշ դրույթների վերաբերյալ հրահանգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչության պետի 2004 թվականի փետրվարի 12-ի թիվ 5/Ղ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 2-Ն հրամանով հաստատված հավելվածի N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

              

2019 թվականի օգոստոսի 27

ք. Ստեփանակերտ

   

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության

ֆինանսների նախարարի 2019 թվականի

օգոստոսի 27-ի N 240-Ն հրամանի

 

     

«Ձև N 1

 

ՀԱՇՎԱՐԿ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ

1. Փաս-տաթղթի հերթական համարը

__________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

2. Հարկ վճարողի հաշվառման համարը

                 

3. Հարկ վճարողի անվանումը

 

4. Հարկ վճարողի գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

5. Հաշվետու ժամանակաշրջանը

Տարի

       

Եռամսյակ

 

 

6. Հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկով հարկման բազան և հաշվարկված ակցիզային հարկի գումարը

ծածկագիրը ըստ

ԱՏԳ ԱԱ

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքի անվանումը

Հարկման բազայի միավորը

 

Օտարված ապրանքների քանակը

(ծավալը)

Սպիրտայ-նության

աստիճանը, %

Մեկ բնա-իրային միավորի արժեքը

Ակցիզային հարկի

դրույ-քաչափը

Ակցիզային

հարկի

գումարը, 

դրամ

[6.1]

[6.2]

[6.3]

[6.4]

[6.5]

[6.6]

[6.7]

[6.8]

               
               
               

Ընդամենը

 

7. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա

ապրանքների ակցիզային հարկով հարկման բազան և հարկի գումարը (նվազեցում)

ծածկա-գիրը ըստ

ԱՏԳ ԱԱ

 

 

Ակցիզային հարկով

հարկման ենթակա ապրանքի անվանումը

Հարկման բազայի միավորը

 

 

Օտարված ապրանքների քանակը

(ծավալը)

 

Սպիրտայնու-թյան

աստիճանը, %

 

Մեկ

բնաիրային միավորի արժեքը

 

Ակցիզային հարկի դրույ-քաչափը

 

 

Ակցիզային հարկի

գումարը, դրամ

 

[7.1]

[7.2]

[7.3]

[7.4]

[7.5]

[7.6]

[7.7]

[7.8]

               
               
               

Ընդամենը

 

8. Ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա

ապրանքների ակցիզային հարկով հարկման բազան և հարկի գումարը (ավելացում)

ծածկա-գիրը ըստ ԱՏԳ ԱԱ

Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրան-քի անվանումը

Հարկման բազայի միավորը

Օտարված ապրանքների քանակը (ծավալը)

Սպիրտայնու-թյան աստի-ճանը, %

Մեկ բնա-իրային միավորի արժեքը

Ակցիզային հարկի դրույ-քաչափը

Ակցիզային հարկի գու-մարը, դրամ

[8.1]

[8.2]

[8.3]

[8.4]

[8.5]

[8.6]

[8.7]

[8.8]

               
               
               

Ընդամենը

 

հազար դրամ

9. Հաշվարկված ակցիզային հարկի գումարը (ակցիզային հարկի կրեդիտ)

ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

     

10. Ճշգրտող հարկային հաշիվներով գործարքների մասով ակցիզային

հարկի գումարի

x

x

x

1) նվազեցում

     

2) ավելացում

     

11. Չվերադարձված կամ հետ չընդունված ակցիզային դրոշմանիշների թվին, տեսակին և տարողությանը համապատասխան պարտադիր դրոշմավորման

ենթակա ապրանքների համար վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը

     

12. Ակցիզային հարկով չհարկվող՝ օտարված ապրանքների հարկման բազան

     

13. Արցախի Հանրապետության տարածք ներմուծված հումքի մասով հայտարարագրում առանձնացված ակցիզային հարկի գումարը

     

14. Արցախի Հանրապետության տարածքում ձեռք բերված հումքի մասով

հարկային հաշվում առանձնացված ակցիզային հարկի գումարը

     

15. Հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի ճշգրտման ընդհանուր գումարը, այդ թվում` ըստ ճշգրտման հիմքերի

[Ա]. Ավելացում`

ըստ ամիսների

[Բ]. Պակասեցում` ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

1-ին

2-րդ

3-րդ

           

1) Օրենքի հոդվածի համարը

2) Օրենքի հոդվածի կետի համարը

X

X

               
               

16. Ընդամենը հաշվետու ժամանակաշրջանում ակցիզային հարկի դեբետ ([13] + [14] +[15.Ա] - [15.Բ])

Եթե գործողության արդյունքը`

1) հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում

լրացվում է «0».

2) դրական է`լրացվում է [Ա] վանդակը.

3) բացասական է`լրացվում է [Բ] վանդակը

Ա. Դրական` ըստ

ամիսների

Բ. բացասական` ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

1-ին

2-րդ

3-րդ

           

17. Հաշվետու ժամանակաշրջանի արդյունքով`

1) եթե լրացված է [16.Ա] վանդակը, ապա

([9] - [10.1] + [10.2] + [11] - [16.Ա]).

2) եթե լրացված է [16.Բ] վանդակը, ապա

([9] - [10.1] + [10.2] + [11] +[16.Բ]).

3) եթե [16.Ա] և [16.Բ] վանդակներում լրացված են «0», ապա ([9] - [10.1] + [10.2] + [11]):

Եթե գործողության արդյունքը դրական է` լրացվում է [Ա] վանդակը, եթե բացասական է` լրացվում է [Բ] վանդակը, եթե հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացնել «0»:

[Ա]. Ենթակա է բյուջե վճարման (կրեդիտ)`

ըստ ամիսների

[Բ]. Ենթակա է հաշվանցման (դեբետ)` ըստ ամիսների

1-ին

2-րդ

3-րդ

1-ին

2-րդ

3-րդ

           

 

Կազմակերպության տնօրեն

      

(անհատ ձեռնարկատեր)

____________________________

(ազգանուն, անուն)

______________________

(ստորագրություն)

Կ.Տ

        

Հաշվապահ

____________________________

(ազգանուն, անուն)

______________________

(ստորագրություն)

 

Հարկային մարմին առձեռն ներկայացնելու դեպքում հաշվարկը լրացվում է երկու օրինակից: Հարկային մարմնի կողմից գրանցվելուց հետո մեկ օրինակը հանձնվում է հարկ վճարողին:

 

Կ Ա Ր Գ

ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Ակցիզային հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) ներկայացվում է հարկային մարմին «Ակցիզային հարկի մասին» օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածին համապատասխան:

2. Հաշվարկի ճշտումները կատարվում են Օրենքի 8-րդ հոդվածին և սույն կարգի 10-րդ կետին համապատասխան:

3. Հաշվարկում արժեքային մեծությունները 6-8.8-րդ կետերում լրացվում են դրամներով, իսկ 9-17-րդ կետերում լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ: Հաշվարկի վանդակներում արժեքային մեծության բացակայության դեպքում հաշվարկի այդ վանդակներն ընդունվում են «0» (զրո):

4. Հաշվարկի 1-ին կետը լրացվում է հարկային մարմնի կողմից:

5. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):

6. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է կազմակերպության լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը:

7. Հաշվարկի 4-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի դեպքում` բնակության վայրը:

8. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում են այն տարին ու եռամսյակը, որի համար ներկայացվում է հաշվարկը:

9. Հաշվարկի 6-րդ կետի`

1) [6.1] և [6.2] սյունակներում լրացվում են ակցիզային հարկով հարկման ենթակա հաշվետու եռամսյակում օտարված ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ` ԱՏԳ ԱԱ) դասակարգչի: Ընդ որում, ծածկագրի նիշերի թիվը պետք է համապատասխանի Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում բերված աղյուսակում նշված ծածկագրերի նիշերի քանակին,

2) [6.3] սյունակում լրացվում են տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները,

3) [6.4] սյունակում լրացվում է օտարված ապրանքների քանակը (ծավալը),

4) [6.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [6.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` հաշվարկված Օրենքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի համար,

5) [6.7] սյունակում լրացվում է տվյալ ապրանքների համար Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, իսկ [6.8] սյունակում` ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը,

6) [6.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացվում է [6.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը:

10. Հաշվարկի 7-րդ և 8-րդ կետերում լրացվում են գործարքի ճշգրտման արդյունքները: Ընդ որում, գործարքի ճշգրտման արդյունքները ակցիզային հարկի մասով լրացվում են`

1) ճշգրտող հարկային հաշվի դուրս գրման օրը ներառող հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում նվազում են գործարքից առաջացած հարկային պարտավորության գումարները.

2) հիմնական գործարքի կատարման օրը ներառող հաշվետու եռամսյակի համար ներկայացվող հաշվարկում, եթե գործարքի ճշգրտման արդյունքում ավելանում են գործարքից առաջացած հարկային պարտավորության գումարները:

11. Հաշվարկի [7.1] և [7.2] սյունակներում` ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով, լրացվում են ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [7.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [7.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [7.7] սյունակում` Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, [7.8] սյունակում` ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը, իսկ [7.8] սյունակի «Ընդամենը» տողում` [7.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը: Հաշվարկի [7.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [7.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` հաշվարկված Օրենքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի համար:

12. Հաշվարկի [8.1] և [8.2] սյունակներում` ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով, լրացվում են ապրանքների ծածկագրերը և անվանումները` ըստ ԱՏԳ ԱԱ դասակարգչի, [8.3] սյունակում` տվյալ ապրանքների համար Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված չափման բնաիրային միավորները, [8.4] սյունակում` ապրանքների քանակը (ծավալը), [8.7] սյունակում` Օրենքով սահմանված կամ Օրենքին համապատասխան հաշվարկված ակցիզային հարկի դրույքաչափը, [8.8] սյունակում` ըստ առանձին ապրանքատեսակների ակցիզային հարկի գումարը, իսկ [8.8] սյունակի «Ընդամենը» տողում` [8.8] սյունակում լրացված թվերի հանրագումարը: Հաշվարկի [8.5] սյունակը լրացվում է միայն ԱՏԳ ԱԱ 2207 և 2208 ծածկագրերին դասվող ապրանքների համար, իսկ [8.6] սյունակում լրացվում է ԱՏԳ ԱԱ ծածկագրերին դասվող տվյալ ապրանքի արժեքը (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գումարների)` հաշվարկված Օրենքով սահմանված համապատասխան բնաիրային չափման միավորի` մեկ լիտրի համար:

13. Հաշվարկի 9-րդ կետում լրացվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկված ակցիզային հարկի գումարները, որոնց հանրագումարը պետք է հավասար լինի [6.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:

14. Հաշվարկի 10-րդ կետի`

1) 1-ին ենթակետում լրացվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի նվազեցվող գումարները, որոնց հանրագումարը պետք է հավասար լինի [7.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին.

2) 2-րդ ենթակետում լրացվում են տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ճշգրտող հարկային հաշիվներում արտացոլված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների մասով ակցիզային հարկի ավելացվող գումարները, որոնց հանրագումարը պետք է հավասար լինի [8.8] սյունակի «Ընդամենը» տողում լրացված գումարին:

15. Հաշվարկի 11-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան վճարման ենթակա ակցիզային հարկի գումարը:

16. Հաշվարկի 12-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) Օրենքի 6-րդ հոդվածի 1-րդ մասով սահմանված ակցիզային հարկով չհարկվող գործարքների ու գործառնությունների հարկման բազան:

17. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ակցիզային հարկ վճարողի կողմից հումքի ներմուծման մասով հայտարարագրերում առանձնացված ակցիզային հարկի գումարը:

18. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) ակցիզային հարկ վճարողի կողմից Արցախի Հանրապետության տարածքում որպես հումք ձեռք բերված ապրանքի մասով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ակցիզային հարկի գումարը:

19. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) Օրենքի համաձայն կատարվող վերահաշվարկների (վերաձևակերպումների) արդյունքում հաշվանցման (պակասեցման) ենթակա ակցիզային հարկի գումարների ավելացումը կամ պակասեցումը` ըստ Օրենքով սահմանված հիմքերի` լրացնելով Օրենքի հոդվածի և կետի համարները:

20. Հաշվարկի 16-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում (ըստ ամիսների) հաշվարկի [13], [14], [15.Ա] վանդակներում լրացված թվերի հանրագումարի և [15.Բ] վանդակում լրացված թվի տարբերությունը: Եթե գործողության արդյունքը հավասար է 0-ի` [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0», եթե դրական է` լրացվում է [Ա] վանդակը, իսկ եթե բացասական է` լրացվում է [Բ] վանդակը:

21. Հաշվարկի 17-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակի (ըստ ամիսների) արդյունքներով պետական բյուջե վճարման ենթակա կամ հաշվանցման (բյուջեից վերադարձման) ենթակա ակցիզային հարկի գումարը: Ընդ որում`

1) եթե լրացված է հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակը, ապա ([9] - [10.1] + [10.2] + [11] - [16.Ա]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, եթե այդ արդյունքը դրական թիվ է, և [Բ] վանդակում լրացվում է «0», իսկ եթե այդ հաշվարկի արդյունքը բացասական թիվ է, ապա այն բացարձակ արժեքով լրացվում է [Բ] վանդակում` [Ա] վանդակում լրացվելով «0».

2) եթե լրացված է հաշվարկի 16-րդ կետի [Բ] վանդակը, ապա ([9] - [10.1] + [10.2] + [11] + [16.Բ]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».

3) եթե հաշվարկի 16-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացված են «0», ապա ([9] - [10.1] + [10.2] + [11]) հաշվարկի արդյունքը լրացվում է [Ա] վանդակում, իսկ [Բ] վանդակում լրացվում է «0».

4) եթե լրացված է հաշվարկի 16-րդ կետի [Ա] վանդակը, և ([9] - [10.1] + [10.2] + [11] - [16.Ա]) հաշվարկի արդյունքը հավասար է 0-ի, ապա հաշվարկի 17-րդ կետի [Ա] և [Բ] վանդակներում լրացվում է «0»:»: