ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2019 թվականի օգոստոսի 12-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2007
ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 16-Ի ԹԻՎ 102 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 96-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2007 թվականի հուլիսի 16-ի «Քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ կապված հրահանգչական ցուցումները հաստատելու մասին» թիվ 102 հրամանում (այսուհետ՝ Հրաման)՝
1) նախաբանից հանել «1.» թիվը և «գրանցման» բառը,
2) հավելված 2-ի 13-րդ կետից, հավելված 3-ի 18-րդ կետից, հավելված 4-ի 33-րդ կետից, հավելված 5-ի 20-րդ կետից, հավելված 6-ի 14-րդ կետից հանել «՝«Զինապարտության մասին» ԼՂՀ օրենքին համապատասխան,» բառերը,
3) հավելված 3-ում՝
ա. 6-րդ կետից հետո լրացնել 6.1-ին և 6.2-րդ կետեր՝ հետևյալ բովանդակությամբ.
«6.1 Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները՝ քաղաքացիության պատկանելության պետությունում արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության կամ պատերազմի դեպքում Արցախի Հանրապետությունում ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն՝ օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին:
6.2 Արցախի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիները, ովքեր չեն կարող ներկայացնել քաղաքացիության պատկանելության պետության կողմից տրամադրվող ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ՝ Արցախի Հանրապետությունում ամուսնության պետական գրանցման համար անձնագրին կից ներկայացնում են հայտարարություն՝ օտարերկրյա պետությունում ամուսնության գրանցման բացակայության մասին և սույն կետում նշված փաստաթղթի բացակայությունը հիմնավորող տեղեկատվություն:»,
բ. 8-րդ կետում «ԼՂՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի» բառերով,
4) հավելված 7-ում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
ա. 3-րդ կետի «ժբ.8» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ժբ.9» և «ժբ.10» ենթակետեր՝
«ժբ.9) եթե օտարերկրյա պետությունում, տվյալ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրենց անձնական տվյալներում փոփոխություն կամ լրացում կատարած օտարերկրյա կամ Արցախի Հանրապետության քաղաքացիների կողմից Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացվում են փոփոխությունները հիմնավորող փաստաթղթեր.
ժբ.10) եթե քաղաքացիական կացության ակտերում անձի վերաբերյալ տվյալները չեն համապատասխանում Արցախի Հանրապետության իրավասու մարմնի կողմից տրված անձը հաստատող փաստաթղթում նշված տվյալների հետ, ապա քաղաքացիական կացության ակտում փոփոխությունը կատարվում է, եթե ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա ձեռք բերված հետևյալ պաշտոնական փաստաթղթերից առնվազն երկուսը՝ վարորդական իրավունք, դիպլոմներ, այլ քաղաքացիական կացության ակտային գրանցումներ և այլն:»,
բ. 3-րդ կետի վերջին պարբերությունում «ենթակետերով» բառից առաջ լրացնել «, ժբ9, ժբ10» ենթակետերը,
գ. 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 5.1-ին կետ՝
«5.1 Նոտարական ակտը, որով հաստատվել է իրավաբանական նշանակություն ունեցող փաստը, հիմք է քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտում ուղղում, փոխում կամ լրացում կատարելու համար:»,
դ. 6-րդ կետի երկրորդ պարբերությունում «հայտարարությունների» բառը փոխարինել «դիմումների» բառով,
ե. 7-րդ կետից հանել «, 2 լուսանկար` 3 x 4 չափի (ում վերաբերյալ կազմվում է գործը)» բառերը և թվերը,
զ. ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի երկրորդ և չորրորդ պարբերությունները,
է. 14-րդ և 15-րդ կետերում «աշխատակազմի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով, փոխարինել «արդարադատության նախարար» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
ը. 16-րդ կետի 2-րդ պարբերությունում «ժը» բառը փոխարինել «ժբ.8» բառով:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ Հրամանի 4-րդ կետի «գ» պարբերության, որն ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ին:
|
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարար |
Ա. Դանիելյան |
| |
|
|
2019 թվականի օգոստոսի 12
ք. Ստեփանակերտ |
|