ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
2019 թվականի սեպտեմբերի 6-ի
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 201 ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N109-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Նոտարիատի մասին» oրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Սահմանել`
1) նոտարական գրանցամատյանում գրանցումներ կատարելու կարգը՝ համաձայն հավելված N 1-ի,
2) նոտարական գրանցամատյանի ձևը՝ համաձայն հավելված N2-ի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 3-ի «Նոտարական գրանցամատյանի ձևը և գրանցամատյանում գրանցումների կատարման կարգը հաստատելու մասին» թիվ 201 հրամանը:
3.Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:
| |
Ա.Դանիելյան |
| |
|
|
2019 թվականի սեպտեմբերի 6-ի
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարի
2019 թվականի սեպտեմբերի 6-ի
N 109-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգը կարգավորում է «Նոտարիատի մասին» oրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան նոտարների կողմից նոտարական գրանցամատյաններում (այսուհետ՝ գրանցամատյան) գրանցումներ կատարելու կարգը և պայմանները:
2. Նոտարները նոտարական գործողությունները գրանցում են գրանցամատյանում:
3. Գրանցամատյանը պետք է լինի ամուր կազմված, թերթերը՝ համարակալված: Թերթերի քանակը պետք է հաստատվի և կնքվի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից: Գրանցամատյանի համարակալման սխալներ հայտնաբերելիս, այդ մասին նշում է կատարվում գրանցամատյանի վերջում, այնուհետև՝ ստորագրվում և կնքվում նոտարի կողմից: Գրանցամատյանի կազմի վրա նշվում է նոտարական տարածքը, նոտարի անունը, ազգանունը և գրանցամատյանի հերթական համարը:
4. Յուրաքանչյուր տարվա սկզբից բացվում է նոր գրանցամատյան: Գրանցամատյանի լրանալուց-ավարտվելուց հետո նոտարները ստանում են նոր գրանցամատյան: Գրանցամատյանները նոտարները ստանում են արդարադատության նախարարությունից:
5. Գրանցամատյանները պահվում են նոտարների մոտ մինչև այդ գրանցամատյանում ամենավերջին գրանցման oրվանից սկսած յոթանասունհինգ տարին լրանալը:
2. ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. Գրանցամատյանում գրանցումները պետք է կատարվեն հայերենով: Գրանցումները պետք է լինեն պարզ և ընթեռնելի: Գրանցամատյանում մատիտով գրանցումներ, ինչպես նաև ջնջումներ կատարել չի թույլատրվում, իսկ ուղղումները պետք է ծանոթագրված լինեն գրանցման վերջում` (որտեղ կատարվել է ուղղումը) նոտարի ստորագրությունից առաջ: Գրանցամատյանում չլրացված սյունակները պետք է ընդգծվեն: Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, սակայն նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, ապա նոտարը համապատասխան գրառում է կատարում գրանցամատյանի 8-րդ սյունակում, որը հավաստում են նաև կողմերը՝ իրենց ստորագրությամբ: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում՝ նշելով գործարքի հերթական համարը: Եթե նոտարը գործարքի կողմերի տվյալները գրանցել է գրանցամատյանում, նրանք նույն պահին հրաժարվել են գործարքից, սակայն հրաժարվում են դրա վերաբերյալ նոտարի կատարած գրառումը հավաստել իրենց ստորագրություններով, ապա նոտարը գրառում է կատարում և միաժամանակ նշում, որ կողմերը հրաժարվել են ստորագրել գրանցամատյանը: Նշված գրառումը ծանոթագրվում, ստորագրվում և կնքվում է նոտարի կողմից գրանցամատյանի վերջում՝ նշելով գործարքի հերթական համարը:
7. Գրանցամատյաններում գրանցման ենթակա են նոտարների կողմից կատարվող բոլոր նոտարական գործողություններն ու գանձված պետական տուրքի և ծառայության վճարները:
8. Յուրաքանչյուր նոտարական գործողություն կրում է առանձին հերթական համար: Գրանցամատյանում գրանցված նոտարական գործողության հերթական համարը ցույց է տրվում նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վավերացման մակագրությունում: Եթե նոտարական գործողությունները կատարվում են նոտարական գրասենյակից դուրս, ապա գրանցամատյանում պետք է նշվի նոտարական գործողության կատարման վայրը:
9. Գրանցամատյանում գրանցումները կատարվում են հետևյալ կերպ՝
1) 1-ին սյունակում ցույց է տրվում տարվա սկզբի նոտարական գործողության հերթական համարը։ Ընդ որում, հերթական համարները նշվում են հաջորդաբար՝ առանց բաց տողերի,
2) 2-րդ սյունակում ցույց է տրվում նոտարական գործողության կատարման ամսաթիվը, որը պետք է համընկնի նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթի վրա եղած վավերացման մակագրության ամսաթվին,
3) 3-րդ սյունակում ցույց է տրվում այն ֆիզիկական անձանց ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) կամ կազմակերպությունների լրիվ անվանումը և նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում), որոնց համար կամ որոնց դիմումով կատարվում է նոտարական գործողությունը.
ա. եթե նոտարական գործողություն կատարելու համար չի ներկայացել այն անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը, որի անունով տրված է փաստաթուղթը, այլ նրա խնդրանքով ներկայացել է մեկ ուրիշ քաղաքացի, ապա նշվում է ներկայացող քաղաքացու ազգանունը, անունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը: Այն դեպքում, երբ նոտարի կողմից հաստատված կամ վավերացված փաստաթղթի մեկ oրինակը մնում է նոտարի գործերում, ապա կողմերի գտնվելու կամ բնակության վայրը կարող է չնշվել,
բ. ստորագրել չկարողացող անձի անունից նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող փաստաթղթում՝ 3-րդ սյունակում նշվում է նաև ստորագրող անձի անունը, ազգանունը, հայրանունը (անձը հաստատող փաստաթղթում դրա առկայության դեպքում) և նրա բնակության վայրը,
գ. եթե նոտարական գործողություն կատարելու համար դիմում է կազմակերպություն, կամ նրա առանձնացված ստորաբաժանումը, ինչպես նաև պետական հիմնարկը, ապա 3-րդ սյունակում նշվում է նրանց լրիվ անվանումը և ՀՎՀՀ-ը, գտնվելու վայրը, ներկայացուցիչների անունը, ազգանունը,
դ. եթե գործարքին մասնակցում է թարգմանիչ կամ վկա, ապա նշվում է նաև նրա անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը: Նոտարի կողմից վստահված թարգմանչի ստորագրության իսկությունը վավերացնելիս 3-րդ սյունակում նշվում է նրա անունը, ազգանունը,
ե. նոտարական գործողության համար դիմած միևնույն անձանց միջև իրար անմիջապես հաջորդող մի քանի գործարքներ կնքվելու դեպքում նոտարը կարող է նրանց ամբողջական տվյալները գրանցել մեկ անգամ, այնուհետ նշել միայն անուն, ազգանուն, հայրանունը՝ նշում կատարելով, որ տվյալները կարող են դիտվել նախորդ համարում,
4) 4-րդ սյունակում նշվում է նոտարական գործողություն կատարելու համար ներկայացողի անձնագրի կամ նրա ինքնությունը հաստատող այլ փաստաթղթի համարը, տրման ժամանակը և ում կողմից է տրված, ինչպես նաև գործարքի մասնակիցների գործունակությունը ստուգելու համար նրանց ծննդյան թվերը,
5) 5-րդ սյունակում նշվում է կատարվող նոտարական գործողության տեսակը, իսկ գործարքների վավերացման ժամանակ նշվում է միայն այդ գործարքների տեսակը: Փաստաթղթի պատճենի ճշտության վավերացման ժամանակ այս սյունակում նշվում է փաստաթղթի անվանումը,
6) 6-րդ սյունակում նշվում է նոտարական գործողությունների համար գանձված պետական տուրքի գումարը: Եթե օրենքով տվյալ նոտարական գործողության համար պետական տուրք չի գանձվելու, ապա 6-րդ սյունակում նշվում է «Ազատված է ՊՏ», որը հավաստվում է գրանցամատյանի 9-րդ սյունակում պետական տուրքից ազատված անձի ստորագրությամբ,
7) 7-րդ սյունակում նշվում է նոտարի կողմից նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը,
8) 8-րդ սյունակում դրվում է այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նոտարական գործողությունը:
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարի
2019 թվականի սեպտեմբերի 6-ի
N 109-Ն հրամանի |
Ն Ո Տ Ա Ր Ա Կ Ա Ն Գ Ր Ա Ն Ց Ա Մ Ա Տ Յ Ա Ն
ՆՈՏԱՐ __________________________________
_______________________ թվականի N ______
|
N |
Նոտարական
գործողության
կատարման ամսաթիվը, ամիսը,
տարեթիվը |
Անձանց կամ նրանց ներկայացուցիչների ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը, որոնց համար
կատարված է նոտարական գործողությունը, ինչպես նաև թարգմանչի կամ վկայի անունը, ազգանունը, հայրանունը և նրա բնակության վայրը |
Նոտարական գործողությանը ներկայացած անձի ինքնությունը հաստատող փաստաթուղթը |
Նոտարական գործողու-թյան տեսակը |
Գանձված է պետական
տուրք կամ նշում պետական գույքի վճարումից ազատված լինելու
մասին (ՀՀ դրամ) |
Նոտարական գործողության կատարման համար գանձված ծառայության գումարը
(ՀՀ դրամ) |
Այն անձանց ստորագրությունը, որոնց համար կամ որոնց դիմումով կատարվել է նո-տարական գործո-ղությունը |
Անձանց ստորա-գրությունները՝
ի հավաստումը տվյալ նոտարական գործողության համար պետական տուրքից ազատված լինելու |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|
|
|
|
|
|
|
|
|
3 |
|
|
|
|
|
|
|
|
|
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
6 |
|
|
|
|
|
|
|
|
|
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
8 |
|
|
|
|
|
|
|
|
|
9 |
|
|
|
|
|
|
|
|
|
10 |
|
|
|
|
|
|
|
|