ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2019 թվականի օգոստոսի 6-ի
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՐԿԱՅԻՆ
ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ
ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 219-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ`
1. Սահմանել`
1) կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը` համաձայն N 1 հավելվածի,
2) կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին հարկային մարմին ներկայացվող դիմումի ձևը` համաձայն N 2 հավելվածի,
3) կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2019 թվականի օգոստոսի 6
ք. Ստեփանակերտ |
|
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության ֆինանսների
նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի
N 219-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԸ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են կենսաթոշակային տարիքը լրացած` կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի (այսուհետ` մասնակից) կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը (այսուհետ` դիմում) հարկային մարմին ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված իմաստը:
3. Կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում մասնակիցը կարող է դադարեցնել սոցիալական վճարների կատարումը` «Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը և կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» 2019 թվականի ______________ ____-ի N _____-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված ձևով հարկային մարմին դիմում ներկայացնելու միջոցով:
4. Սույն կարգի կիրառության իմաստով` կենսաթոշակային տարիքը լրացած` սոցիալական վճար կատարած (այդ թվում` օտարերկրյա քաղաքացիներ և քաղաքացիություն չունեցող անձինք) մասնակիցներն են`
1) վարձու աշխատողները.
2) անհատ ձեռնարկատերերը.
3) ինքնազբաղված անձինք:
5. Վարձու աշխատողը (բացառությամբ հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողի) դիմումը ներկայացնում է գործատուին` թղթային տարբերակով: Գործատուն վարձու աշխատողի դիմումի մասին տեղեկատվությունը հարկային մարմնին հայտնում է օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվող գրանցման հայտի միջոցով: Այս դեպքում դիմումը համարվում է հարկային մարմին ներկայացված` գործատուին ներկայացնելու պահից:
6. Անհատ ձեռնարկատերը, հարկային գործակալի պարտականությունից ազատված գործատուի վարձու աշխատողը և ինքնազբաղված անձը դիմումը հարկային մարմին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով:
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության ֆինանսների
նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի
N 219-Ն հրամանի |
Ձև
ԴԻՄՈՒՄ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ
|
Դ Ի Մ ՈՒ Մ
ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՏԱՐԻՔԸ ԼՐԱՑԱԾ
ՄԱՍՆԱԿՑԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Փաստաթղթի մուտքագրման համարը
_______________________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից` դիմումն էլեկտրոնային
եղանակով ներկայացնելու դեպքում) |
|
1. Մասնակցի անունը, ազգանունը |
2. Մասնակցի բնակության վայրը |
| |
|
|
3. ՀՎՀՀ (առկայության դեպքում) |
| |
|
Անձը հաստատող փաստաթղթի |
|
|
4. Տեսակը |
5.Նույնականացման համարը |
6. Հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը |
7. Ներկայացնելու օրը, ամիսը, տարին |
| |
|
|
__ _______20 թ. |
|
Կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ ցանկանում եմ սոցիալական վճարների կատարումը դադարեցնել: |
|
8. Մասնակցի (լիազորված անձի) ստորագրությունը |
|
| |
«Կենսաթոշակային տարիքը լրացած մասնակցի կողմից սոցիալական վճարի կատարումը դադարեցնելու մասին դիմումը հարկային մարմին ներկայացնելու կարգը, դիմումի ձևը և կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուներին տեղեկացնելու կարգը սահմանելու մասին» 2019 թվականի ______________ ____-ի N _____-Ն հրամանի իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են՝ Արցախի Հանրապետության քաղաքացիների համար` Արցախի Հանրապետության քաղաքացու անձնագիրը, նույնականացման քարտը, օտարերկրյա քաղաքացու և քաղաքացիություն չունեցող անձի համար` Արցախի Հանրապետությունում բնակվելու իրավունքը հաստատող փաստաթուղթը, փախստականի կարգավիճակ ունեցող անձի համար` ճամփորդական փաստաթուղթը:
| |
Հավելված N 3
Արցախի Հանրապետության ֆինանսների
նախարարի 2019 թվականի օգոստոսի 6-ի
N 219-Ն հրամանի |
Կ Ա Ր Գ
ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ ԴԻՄՈՒՄԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԳՈՐԾԱՏՈՒՆԵՐԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ
1. Սույն կարգով կարգավորվում են «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված` մասնակցի կողմից մասնակիցների ռեեստրը վարողին ներկայացված` կուտակային կենսաթոշակ ստանալու մասին դիմումի (այսուհետ` դիմում) վերաբերյալ հարկային մարմնի կողմից գործատուին տեղեկացնելու հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված իմաստը:
3. Սույն կարգի կիրառության իմաստով, դիմում ներկայացրած մասնակիցներ են համարվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 31-րդ և 38-րդ հոդվածներով նախատեսված դեպքերում մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձինք:
4. Հարկային մարմինը դիմում ներկայացրած մասնակիցների վերաբերյալ գործատուներին տեղեկացնում է մասնակիցների ռեեստրը վարողից տեղեկատվությունն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում` էլեկտրոնային ծանուցման եղանակով` http://tax.nk.am կայքէջին կից գործող https://online.tax.nk.am հաշվետվությունները ներկայացնելու էլեկտրոնային համակարգի միջոցով կամ փոստային առաքման կամ ըստ պատկանելիության հանձնման միջոցով:
5. Գործատուին ներկայացվող էլեկտրոնային ծանուցման մեջ արտացոլվում են մասնակիցների ռեեստրը վարողին դիմում ներկայացրած մասնակիցների վերաբերյալ հետևյալ տվյալները`
1) անունը, ազգանունը,
2) հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքի համարը,
3) անձը հաստատող փաստաթղթի նույնականացման համարը,
4) ծննդյան օրը, ամիսը, տարին,
5) դիմումը ներկայացնելու օրը, ամիսը, տարին: