ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«26» սեպտեմբերի 2019 թվականի |
N 56-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 53-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածները` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2011 թվականի հունիսի 28-ի թիվ 57Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 53-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կարգի 33-րդ կետից հանել «էլեկտրական էներգիայի» բառերը.
2) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 33.1-ին և 33.2-րդ կետերով.
«33.1. էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում, բացառությամբ սույն կարգի 33.2-րդ կետում նշված դեպքի, կառուցման ժամանակահատված սահմանվում է՝
1) 2 տարի՝ մինչև 5 ՄՎտ տեղակայվող հզորությամբ արևային կայանի և մինչև 30 ՄՎտ տեղակայվող (հաշվարկային) հզորությամբ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող այլ կայանի դեպքում, բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայանի և սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի.
2) 3 տարի՝ փոքր հիդրոէլեկտրակայանի դեպքում, բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով նախատեսված դեպքի.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված այլ տեսակի կայանի, ինչպես նաև 30 ՄՎտ-ը գերազանցող՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող կայանի դեպքում՝ համաձայն հայցվող ժամկետի և գործարար ծրագրի (փորձաքննություն անցած նախագծի).
4) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով նշված կայաններում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է նշված ենթակետերով սահմանված ժամկետներից։
33.2. Պետություն-մասնավոր գործընկերություն գործարքի շրջանակում տրամադրվող էլեկտրական էներգիայի արտադրության (ներառյալ՝ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության) լիցենզիայում կառուցման ժամանակահատվածը ամրագրվում է համաձայն այդ գործարքի։».
3) Կարգի 74-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«74. Տեղական էներգետիկական պաշարների, էներգիայի վերականգնվող աղբյուրների արդյունավետ օգտագործման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման խթանման նպատակով էլեկտրական էներգիայի, ջերմային էներգիայի կամ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայով ամրագրված կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը երկարաձգվում է.
1) 1-ին անգամ երկարաձգվելու դեպքում՝ լիցենզիայում ամրագրված ժամանակահատվածից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 74.1-ին կետով նախատեսված դեպքերի.
2) 2-րդ և յուրաքանչյուր հաջորդ անգամ երկարաձգվելու դեպքում՝ նախորդ երկարաձգման ժամկետից 2 ամիս պակաս ժամկետով, բացառությամբ սույն կետի 3-րդ, 4-րդ ենթակետերով և 74.1-ին կետով նախատեսված դեպքերի.
3) Լիցենզավորված անձի կողմից Նախագիծը ներկայացնելու դեպքում՝ կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածից կամ նախորդ երկարաձգման ժամկետից կրճատելով Նախագծի ներկայացման համար լիցենզիայի պայմաններով սահմանված ժամկետը (եթե այն պակաս չէ 2 ամսից)՝ բացառությամբ սույն կետի 4-րդ ենթակետով և 74.1-ին կետով նախատեսված դեպքերի.
4) Լիցենզավորված անձի դիմումով հայցվող ժամկետով, եթե այն պակաս է սույն կետի 1-3-րդ ենթակետերի համաձայն հաշվարկված ժամկետից։».
4) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 74.1-ին կետով.
«74.1. Սույն կարգի 74-րդ կետով սահմանված կարգավորումը կիրառելի չէ կառուցման (վերակառուցման) 6 ամիս և (կամ) պակաս ժամանակահատվածի պարագայում, իսկ եթե կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը նույն կետի համաձայն կրճատվելու դեպքում կառուցման (վերակառուցման) ժամանակահատվածը կկազմի 6 ամսից պակաս, ապա այն կրճատվում է այնքանով, որ տվյալ ժամանակահատվածը կազմի 6 ամիս։».
5) ուժը կորցրած ճանաչել Կարգի 2-րդ հավելվածի 1-ին կետի 3-րդ ենթակետը.
6) Կարգի 4-րդ հավելվածի 11-րդ կետում «փուլերի» բառից հետո լրացնել «(ներառյալ՝ կայանի կառուցման նախագծի կազմման և փորձաքննությունների անցկացման ժամկետները)» բառերը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Մ. ՎԻՐԱԲՅԱՆ |
| |
|
|
2019 թվականի սեպտեմբերի 26
ք. Ստեփանակերտ |
|