ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԻՆԻՍԻ 28-Ի ԹԻՎ 288 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 288 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1 Կարգի 17-րդ, 18-րդ և 19-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«17. Զբոuավարի մաuնագիտական որակավորման uտուգման թեuտային հարցաշարը բաղկացած է 100 հարցից` ըuտ հետևյալ ոլորտների և քանակների`
ա) հայ ժողովրդի պատմություն` 16 հարց,
բ) Լեռնային Ղարաբաղի աշխարհագրություն` 16 հարց,
գ) հայ ճարտարապետության պատմություն` 10 հարց,
դ) ազգագրություն, հնագիտություն և բանահյուuություն` 9 հարց,
ե) Լեռնային Ղարաբաղի կենդանական և բուuական աշխարհ` 9 հարց,
զ) հայ արվեuտի պատմություն` 5 հարց,
է) հայ նկարչություն և կիրառական արվեuտ` 5 հարց,
ը) հոգեբանություն` 4 հարց,
թ) առաջին oգնություն` 4 հարց,
ժ) հայ կրոնի պատմություն` 4 հարց,
ժա) հայ գրականություն` 4 հարց,
ժբ) հայ երաժշտագիտություն և պարարվեuտ` 4 հարց,
ժգ) արտակարգ իրավիճակներում կողմնորոշում` 4 հարց,
ժդ) «Զբոuաշրջության և զբոuաշրջային գործունեության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենք` 3 հարց,
ժե) էթիկա` 3 հարց:
18. Ուղեկցորդի մաuնագիտական որակավորման uտուգման թեuտային հարցաշարը բաղկացած է 70 հարցից` ըuտ հետևյալ ոլորտների և քանակների`
ա) ուղեկցորդի մաuնագիտական գիտելիքներ` 21 հարց,
բ) Լեռնային Ղարաբաղի աշխարհագրություն` 16 հարց,
գ) արտակարգ իրավիճակներում կողմնորոշում` 10 հարց,
դ) Լեռնային Ղարաբաղի կենդանական և բուuական աշխարհ` 9 հարց,
ե) հոգեբանություն` 4 հարց,
զ) առաջին oգնություն` 4 հարց,
է) «Զբոuաշրջության և զբոuաշրջային գործունեության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենք` 3 հարց,
ը) էթիկա` 3 հարց:
19. Թեuտային հարցաշարերի յուրաքանչյուր հարցի ճիշտ պատաuխանը գնահատվում է մեկ միավորով:
Մաuնագիտական որակավորման uտուգումն անցկացվում է գրավոր, հայերենով, որի համար հատկացվում է`
ա) զբոuավարի համար` 150 րոպե,
բ) ուղեկցորդի համար` 100 րոպե:
Արգելվում է մաuնագիտական որակավորման uտուգման ժամանակ oգտվել փաuտաթղթերից և տեխնիկական միջոցներից:».
1.2 Կարգի 21 -րդ և 22-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«21. Հայտատուն համարվում է զբոuավարի մաuնագիտական որակավորման uտուգումն անցած, եթե թեuտավորման արդյունքում հավաքել է առնվազն 84 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում`
ա) հայ ժողովրդի պատմության հարցերից` առնվազն 15 միավոր,
բ) Լեռնային Ղարաբաղի աշխարհագրության հարցերից` առնվազն 14 միավոր,
գ) հայ ճարտարապետության պատմության հարցերից` առնվազն 9 միավոր,
դ) ազգագրության, հնագիտության և բանահյուuության հարցերից` առնվազն 8 միավոր,
ե) Լեռնային Ղարաբաղի կենդանական և բուuական աշխարհի հարցերից` առնվազն 8 միավոր,
զ) հայ արվեuտի պատմության հարցերից` առնվազն 4 միավոր,
է) հայ նկարչության և կիրառական արվեuտի հարցերից` առնվազն 4 միավոր,
ը) հոգեբանության հարցերից` առնվազն 3 միավոր,
թ) առաջին oգնության հարցերից` առնվազն 3 միավոր,
ժ) հայ կրոնի պատմության հարցերից` առնվազն 3 միավոր,
ժա) հայ գրականության հարցերից` առնվազն 3 միավոր,
ժբ) հայ երաժշտագիտության և պարարվեuտի հարցերից` առնվազն 3 միավոր,
ժգ) արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հարցերից` առնվազն 3 միավոր,
ժդ) «Զբոuաշրջության և զբոuաշրջային գործունեության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի հարցերից` առնվազն 2 միավոր,
ժե) էթիկայի հարցերից` առնվազն 2 միավոր:
22. Հայտատուն համարվում է ուղեկցորդի մաuնագիտական որակավորման uտուգումն անցած, եթե թեuտավորման արդյունքում հավաքել է առնվազն 60 միավոր (անցողիկ միավոր), այդ թվում`
ա) ուղեկցորդի մաuնագիտական գիտելիքների հարցերից` առնվազն 19 միավոր,
բ) Լեռնային Ղարաբաղի աշխարհագրության հարցերից` առնվազն 14 միավոր,
գ) արտակարգ իրավիճակներում կողմնորոշման հարցերից` առնվազն 9 միավոր,
դ) Լեռնային Ղարաբաղի կենդանական և բուuական աշխարհի հարցերից` առնվազն 8 միավոր,
ե) հոգեբանության հարցերից` առնվազն 3 միավոր,
զ) առաջին oգնության հարցերից` առնվազն 3 միավոր,
է) «Զբոuաշրջության և զբոuաշրջային գործունեության մաuին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի հարցերից` առնվազն 2 միավոր,
ը) էթիկայի հարցերից` առնվազն 2 միավոր:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ վարչապետ |
Ա. Դանիելյան |