Համարը 
ՀՕ-79-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.29/19(439)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.08.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի «ժգ» կետը չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված հարկադիր կատարման վարույթների վրա:

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2021 թվականի

հունիսի 30-ին

 

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1999 թվականի մարտի 24-ի ՀՕ-66 օրենքի (այսուհետ՝ Օրենք) վերնագրից հանել «Դատական ակտերի» բառերը:

 

Հոդված 2. 1-ին հոդվածում՝

1) 2-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Սույն օրենքի գործողությունը տարածվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի, իրավաբանական անձանց, օտարերկրյա պետությունների քաղաքացիների և իրավաբանական անձանց, քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև սույն օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված այլ սուբյեկտների վրա, որոնք Արցախի Հանրապետության դատարանների դատական ակտերին և վարչական մարմինների անբողոքարկելի վարչական ակտերին համապատասխան հանդես են գալիս որպես կատարողական վարույթի կողմեր:».

2) լրացնել նոր պարբերություն.

 «Սույն օրենքը սահմանում է նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխին համապատասխան հանրային իրավական դրամական պահանջների կատարման պայմանները և կարգը` այնքանով, որքանով դրա նորմերը իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են անբողոքարկելի վարչական ակտի կատարման նկատմամբ:»:

 

Հոդված 3. Օրենքի 2-րդ հոդվածում`

1) վերնագրից հանել «դատական» բառը.

2) 1-ին մասի «դ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետ.

«ե) անբողոքարկելի վարչական ակտերը` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով:»:

 

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3.

Հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող մարմինները

 

1. Արցախի Հանրապետությունում հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովում է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության համակարգում գործող դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը (այսուհետ՝ հարկադիր կատարման ծառայություն):

2. Հարկադիր կատարման ծառայության խնդիրները, դրա կազմավորման և գործունեության կարգը, ինչպես նաև հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող պաշտոնատար անձանց (այսուհետ՝ հարկադիր կատարողներ) լիազորությունները սահմանվում են «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» օրենքով և սույն օրենքով:»:

 

Հոդված 5. Օրենքի 3.1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 3.1.

Հարկադիր կատարման մասին օրենսդրություն

 

1. Հարկադիր կատարման մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, սույն օրենքից, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքից և իրավական այլ ակտերից:

2. Հարկադիր կատարման հարցերով միջազգային պայմանագրերով կարգավորումներ նախատեսված լինելու դեպքերում կիրառվում են նաև այդ պայմանագրերի նորմերը: Եթե Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:»:

 

Հոդված 6. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 4.

Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը

 

1. Հարկադիր կատարման միջոցների կիրառման հիմքը սույն օրենքով սահմանված կարգով տրված կատարողական թերթը և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումն է:»:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ պարբերությունում «կատարողական թերթը» բառերից հետո լրացնել «կամ կազմվել է վարչական ակտը» բառերը:

 

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «կատարողական թերթ» բառերից հետո լրացնել «կամ վարչական մարմնից անբողոքարկելի վարչական ակտ» բառերը:

 

Հոդված 9. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31.1-ին հոդվածով.

 

«Հոդված.31.1.

Հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ փաստաթղթերը վարչական մարմին վերադարձնելը

 

1. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով նախատեսված պահանջներին չհամապատասխանելու դեպքերում ներկայացված փաստաթղթերը հարկադիր կատարողը վերադարձնում է վարչական մարմին:»:

 

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ը» կետում հանել «դատական ակտերի» բառերը և վերջակետը փոխարինել միջակետով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «թ» կետ.

«թ) դատարանը վարույթ է ընդունել կատարման ենթակա հանրային իրավական դրամական պահանջի վերաբերյալ հայց։»։

 

Հոդված 11. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ա1» կետով.

«ա1) դիմել է անբողոքարկելի վարչական ակտ ներկայացրած մարմին՝ այն պարզաբանելու համար.»:

 

Հոդված 12. Օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը, բացառությամբ հայցի ապահովման հիման վրա տրված կատարողական թերթի, կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու մասին.».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե1 » և «ե2 » կետեր.

«ե1) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը.

 ե2) ավարտվել են վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները.».

3) «ժ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժ) օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը վերադարձնելու և կատարողական վարույթն ավարտելու մասին:».

4) 3-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) կամ անբողոքարկելի վարչական ակտը վարչական մարմնին վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը կամ անբողոքարկելի վարչական ակտը նոր կատարման ներկայացնելու համար:»:

 

Հոդված 13. Օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթի կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրության կամ կատարողական թերթի պահանջների կատարումից հրաժարվելու վերաբերյալ.».

2) «ժ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժա-ժդ» կետեր.

«ժա) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև անբողոքարկելի վարչական ակտը հարկադիր կատարման ուղարկելը.

ժբ) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ժամանակ պարզվել է, որ բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարչական ակտը անբողոքարկելի դառնալու հիմքը.

ժգ) անբողոքարկելի վարչական ակտի կատարման ընթացքում պարզվել է, որ հանրային իրավական դրամական պահանջի կատարման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներին չեն համապատասխանում.

ժդ) վարչական մարմնի արգելանք դնելու մասին որոշման կատարման ընթացքում պարզվել է, որ անձը կատարել է իր պարտավորությունը մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշում կայացնելը կամ մինչև արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը հարկադիր կատարման ուղարկելը:»:

 

Հոդված 14. Oրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասում «Կատարողական թերթով» բառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտով» բառերը:

 

Հոդված 15. Oրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» կետ.

«դ) հանրային իրավական դրամական պահանջների կատարումն ապահովելու նպատակով պատասխանողին պատկանող գույքի վրա արգելանք դնելու մասին վարչական մարմնի որոշումը կատարելու դեպքում:»:

 

Հոդված 16. Oրենքի 44.1-ին հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) պահանջատերը հետ է պահանջել կատարողական թերթը կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությունը:»:

 

Հոդված 17. Oրենքի 46-րդ և 47-րդ հոդվածների՝

1) 3-րդ մասում «և կատարողական թերթի» բառերը փոխարինել «, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի» բառերով.

2) 4-րդ մասում «որոշումը» բառից հետո լրացնել «, կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի պատճենը» բառերը:

 

Հոդված.18. Օրենքի 531 -ին հոդվածի 1-ին մասում «կատարողական թերթին համապատասխան» բառերը փոխարինել «կատարողական թերթի կամ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա» բառերով:

 

Հոդված.19. Օրենքի 58-րդ հոդվածի 1-ին մասում «Կատարողական թերթի (թերթերի)» բառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտի» բառերը:

 

Հոդված 20. Օրենքի 60-րդ հոդվածում «Կատարողական թերթով» բառերից հետո լրացնել «կամ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի հիման վրա ներկայացված կատարման վերաբերյալ գրությամբ» բառերը:

 

Հոդված 21. Օրենքի 68-րդ հոդվածում՝

1) 4-րդ մասից հանել «դատական կարգով» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. Եթե կատարողական վարույթը կարճվել է սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի «ժա-ժգ» կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով, ապա տվյալ վարույթով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում:».

3) 7-րդ մասում՝

ա. 1-ին պարբերությունից հանել «դատական ակտերի» բառերը,

բ. 2-րդ և 3-րդ պարբերությունների «Դատական ակտերի հարկադիր» բառերը փոխարինել «Հարկադիր» բառով:

 

Հոդված 22. Օրենքի 69-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունում «կատարողական թերթերի» բառերից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտերի» բառերը:

 

Հոդված 23. Օրենքի 72-րդ հոդվածի 2-րդ մասում «Դատական» բառից հետո լրացնել «կամ անբողոքարկելի վարչական» բառերը:

 

Հոդված 24. Օրենքի 73-րդ հոդվածի՝

1) վերնագրում «կատարողական թերթը» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ենթակա ակտը» բառերով.

2) 1-ին մասում «կատարողական թերթով» բառերը փոխարինել «հարկադիր կատարման ենթակա ակտով» բառերով:

 

Հոդված 25. Օրենքի 5-րդ հոդվածի «ե» կետում, 7-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում, 28-րդ հոդվածում, 29-րդ հոդվածում, 41-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասությունում, 43-րդ հոդվածի 2-րդ մասում, 50-րդ հոդվածում, 531 -ին հոդվածի 3-րդ մասի 4-րդ պարբերությունում, 58-րդ հոդվածի 4-րդ մասում, 68-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում, 69-րդ հոդվածի 3-րդ մասում «կատարողական թերթ» բառերից հետո՝ համապատասխան հոլովաձևերով, լրացնել «կամ անբողոքարկելի վարչական ակտ» բառերը՝ համապատասխան հոլովաձևերով:

 

Հոդված 26. Օրենքի 2-րդ հոդվածի «ա» կետից, 10-րդ հոդվածի 2.1-ին մասի «քաղաքացիական օրենսգրքով» բառերից առաջ, 18-րդ, 19-րդ, 28-րդ, 37-րդ, 43-րդ, 46-րդ և 53-րդ հոդվածներից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 27. Օրենքի ամբողջ տեքստում, բացառությամբ 2-րդ հոդվածի «ա» կետի, 10-րդ հոդվածի 2.1-ին մասի «քաղաքացիական օրենսգրքով» բառերից առաջ, 18-րդ, 19-րդ, 28-րդ, 37-րդ, 43-րդ, 46-րդ և 53-րդ հոդվածների «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 28.

Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը և 13-րդ հոդվածի «ժգ» կետը չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը հարուցված հարկադիր կատարման վարույթների վրա:

2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-79-Ն