Համարը 
ՀՕ-81-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.29/19(439)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
08.08.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Տես հոդված 4-ը

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2021 թվականի

հունիսի 30-ին

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2008 թվականի դեկտեմբերի 17-ի Վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 3-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 3. Օրենսգրքի 27-րդ գլուխն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վճարման կարգադրություններ արձակելու պահանջով հայցադիմումներ դատարան չեն կարող ներկայացվել։ Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատարանում ստացված, ինչպես նաև սույն օրենքի ուժի մեջ մտնելուց առաջ փոստով առաքված, սակայն սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո դատարանում ստացված կամ ներկայացված վճարման կարգադրություններ արձակելու վերաբերյալ հայցադիմումները քննում է դատարանը` Վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ գլխով սահմանված կարգով։

2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը դատարան ներկայացված, սակայն դատարանի կողմից դեռևս վարույթ չընդունված՝ վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից բռնագանձում իրականացնելու վերաբերյալ հայցադիմումները վերադարձվում են վարչական մարմին:

3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. հուլիսի 21

Ստեփանակերտ

ՀՕ-81-Ն