Համարը 
N 787-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.29/19(439)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
21.07.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
21.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի
N 766-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

21 հուլիսի 2021թ.

N 787-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ

ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 766-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 18-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության տրամադրման մասին» N 766-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածում՝

ա. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում են հոգեկան առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց (այսուհետ՝ հաճախորդ) պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնության (այսուհետ՝ օգնություն) տրամադրման հետ կապված հարաբերությունները:»,

բ. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետ.

«1.1. Օգնություն ստանալու իրավունք ունեն՝

1) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության առանձին (հատուկ) խմբերում ընգրկված անձինք.

2) հաշմանդամություն և հաշմանդամ երեխայի կարգավիճակ ունեցող անձանց ընտանիքների անդամները.

3) այլ անձինք՝ Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) Սոցիալական շտապ օգնության կենտրոնի առաջարկությամբ։»,

գ. 9-րդ կետի «յուրաքանչյուր տարի» բառերը փոխարինել «տարվա ընթացքում» բառերով և «մինչև 30 օր տևողությամբ» բառերից հետո լրացնել «՝ 12 ժամից ոչ ավելի» բառերը,

դ. 10-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «օգնություն ստանալու անհրաժեշտության մասին բժշկական ցուցման (տեղեկանքի) հիման վրա՝ բնակության վայրը ապասարկող բժշկական կազմակերպության կողմից տրված» բառերը, 3-րդ ենթակետում «անձինք ներկայացնում են» բառերը փոխարինել «անձը՝» բառով, իսկ 4-րդ ենթակետում «անձանց ընտանիքների անդամները ներկայացնում են» բառերը՝ «անձի ընտանիքի անդամը՝» բառերով,

ե. 10-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետ.

«10.1. Ուղեգրերը տրվում են՝

1) սույն կարգի 1.1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված անձանց՝ բնակության վայրը սպասարկող բժշկական կազմակերպության կամ զինվորական հոսպիտալի կողմից.

2) սույն կարգի 1.1-ին կետի 3-րդ ենթակետում նշված անձանց՝ նախարարության աշխատակազմի բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) կողմից՝ գործակալության անհատական վերականգնողական ծրագրերի բաժնի տված՝ օգնություն ստանալու անհրաժեշտության մասին բժշկական ցուցման (տեղեկանքի) հիման վրա։»,

զ. 14-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ նախարարություն)» բառերը փոխարինել «նախարարություն» բառով.

2) որոշմամբ հաստատված N 2 հավելվածում «կազմակերպության անվանումը» բառերը փոխարինել «սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն տրամադրող կազմակերպությունը» բառերով, «պատվերի շրջանակներում» բառերը փոխարինել «բյուջեի միջոցների հաշվին» բառերով, իսկ «Կազմակերպության ղեկավար» բառերը՝ «Ուղեգրող կազմակերպության ղեկավար» բառերով.

3) որոշմամբ հաստատված N 3 հավելվածում «Կազմակերպության անվանումը» բառերը փոխարինել «Սոցիալ-հոգեբանական վերականգնողական օգնություն տրամադրած կազմակերպությունը» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ