ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2021 թվականի մայիսի 17-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ
(ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԵՎ ՍՊԱՌՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ
ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ՊԵՏԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 51-Ն ՀՐԱՄԱՆՆ
ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 27-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Թափոնների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի «ժէ.6» կետը, ինչպես նաև՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Արցախի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի 2007 թվականի հոկտեմբերի 16-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության (այդ թվում՝ ընդերքօգտագործման) և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին» N 51-Ն հրամանը:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
Արցախի Հանրապետության
բնապահպանության կոմիտեի
նախագահ |
Ֆ. Գաբրիելյան |
| |
|
|
2021 թվականի մայիսի 17
ք.Ստեփանակերտ |
|