Համարը 
N 892-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.08.12/21(441)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
10.08.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
10.08.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
13.08.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի
N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2021թ.

N 892-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

2009 ԹՎԱԿԱՆԻ  ՄԱՐՏԻ 6-Ի N 133-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 6-ի «Միանվագ դրամական օգնության մասին» N 133-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) որոշմամբ հաստատված՝

ա. թիվ 1 հավելվածի 6-րդ կետում «աշխատակազմի սոցիալական ծառայության համապատասխան տարածքային գործակալության (այսուհետ՝ գործակալություն)» բառերը փոխարինել ««Միասնական սոցիալական ծառայություն» գործակալության (այսուհետ՝ գործակալություն) տարածքային բաժնի (այսուհետ՝ տարածքային բաժին)» բառերով,

բ. թիվ 1 հավելվածի 7-րդ, 8-րդ, 15-րդ, 19-րդ, 21-23-րդ կետերում, թիվ 3, 4, 5 հավելվածներում «գործակալություն» բառը և նրա համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տարածքային բաժին» բառերով և նրանց համապատասխան հոլովաձևերով,

գ. թիվ 1 հավելվածի 10-րդ կետում «պահանջագրերը գործակալությունների կողմից նախարարություն են» բառերը փոխարինել «պահանջագիրը գործակալության կողմից նախարարություն է» բառերով,

դ. թիվ 6 և թիվ 7 հավելվածներն ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ