Համարը 
ՀՕ-96-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Օրենք
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.08.23/22(442)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ Ազգային Ժողով
Ընդունման ամսաթիվը 
06.08.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.08.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
24.08.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված է 2021 թվականի

օգոստոսի 6-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 2004 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-104 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետի 1-ին ենթակետում «2-րդ և 3-րդ» բառերը փոխարինել «2-րդ, 2.1-ին և 3-րդ» բառերով:

 

Հոդված 2. Oրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին ենթակետ՝

 

«

2.1) բնակարանների, անհատական բնակելի տների, բնակելի կառուցապատման հողամասերի միավորի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի`

բազային տուրքի տասնապատիկի չափով

բազային տուրքի քսանապատիկի չափով

բազային տուրքի երեսնա-պատիկի չափով

բազային տուրքի հիսնա-պատիկի չափով

»: 

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետի 7-րդ ենթակետում «8-րդ և 9-րդ» բառերը փոխարինել «8-րդ, 8.1-ին և 9-րդ» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի աղյուսակի 31-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետ՝

 

«

8.1) բնակարանների, անհատական բնակելի տների, բնակելի կառուցապատման հողամասերի միավորի և դրանց նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանք տրամադրելու համար, բացառությամբ սույն կետի 9-րդ ենթակետով սահմանված դեպքերի`

     

բազային տուրքի հնգապատիկի

չափով

բազային տուրքի տասնապատիկի չափով

բազային տուրքի քսանապատիկի չափով

»:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի հինգերորդ մասում «կետի 1-14-րդ ենթակետերով» բառերը փոխարինել «կետով» բառով:

 

Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի վեցերորդ մասում «ամրակայված գույքի» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև մինչև 2001 թվականի հունվարի 1-ը ձեռքբերված անշարժ գույքի» բառերը:

 

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

        

2021թ. օգոստոսի 16

Ստեփանակերտ

ՀՕ-96-Ն