ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
2021 թվականի հունիսի 02-ի
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ
ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի
N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 3-Ն
ՀՐԱՄԱՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 16-ի «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով ստեղծելու, պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կազմը, կանոնակարգը և պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման ու նրանց վճարման կարգը հաստատելու և Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 21-ի N 97-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի վերնագրում «ԶԱՐԳԱՑՄԱՆ» բառը փոխարինել «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ» բառով.
2) հրամանի 1-ին կետում, 2-րդ կետի 1-ին և 2-րդ ենթակետերում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով.
3) հրամանով հաստատված N 1 հավելվածի՝
ա. վերնագրում «ԶԱՐԳԱՑՄԱՆ» բառը փոխարինել «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ» բառով,
բ. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ և 10-րդ կետերում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
գ. 6-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, իսկ «տարածքային կառավարման վարչության» բառերը հանել.
4) հրամանով հաստատված N 2 հավելվածի՝
ա. վերնագրում «ԶԱՐԳԱՑՄԱՆ» բառը փոխարինել «ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ» բառով,
բ. 1-ին կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
գ. 2-րդ կետում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, իսկ «տարածքային կառավարման վարչության» բառերը հանել.
5) հրամանով հաստատված N 3 հավելվածի՝
ա. 2-րդ և 4-րդ կետերում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով,
բ. Ձև N 1-ի տեքստում «զարգացման» բառը փոխարինել «ենթակառուցվածքների» բառով, իսկ «ք. Ստեփանակերտ, Թումանյան 50» բառերը հանել:
| |
Հայկ Խանումյան |
| |
|
|
2021 թվականի հունիսի 02
ք.Ստեփանակերտ |
|