Համարը 
N 90-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.05.24/11(431)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ քաղաքացիական ծառայության խորհուրդ
Ընդունման ամսաթիվը 
05.05.2021
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.05.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
03.06.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈԻԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

2021 թվականի մայիսի 05-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 95 ՈՐՈՇՄԱՆ

ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 90-Ն

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը որոշում է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2006 թվականի մարտի 30-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 95 որոշմամբ սահմանված հավելվածի՝

1) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված դեպքերում (ընդ որում սույն կարգի 5-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում) տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը գրավոր դիմում է Խորհուրդ՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող սույն կարգով նախապատվություն ստացած կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողի կամ կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի մասին տեղեկություններ ստանալու և նրա հետ Պայմանագիր կնքելու համար, իսկ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի դեպքում համապատասխան մարմնի ղեկավարը երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր դիմում է Խորհուրդ՝ տեղեկություններ ստանալու և կառավարությանը առաջարկություն ներկայացնելու համար:».

2) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Սույն կարգի 9-րդ կամ 10-րդ կետով նախատեսված անձի մասին Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի դեպքում համապատասխան մարմնի ղեկավարին տեղեկացնում է երեք աշխատանքային օրվա ընթացքում՝ այդ մասին համապատասխան տեղեկություն հրապարակելով Խորհրդի աշխատակազմում տեսանելի ցուցանակի վրա, ինչպես նաև Խորհրդի պաշտոնական ինտերնետային կայքում:

Սույն կետով նախատեսված տեղեկացումը ստանալու օրը համապատասխան մարմինը համապատասխան տեղեկություն է հրապարակում տեսանելի ցուցանակի վրա:».

3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Եթե տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձի (անձանց) կողմից դիմում չի ներկայացվել կամ դիմում ներկայացրած կադրերի երկարաժամկետ ռեզերվում գրանցված անձը (անձինք) չի բավարարում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջներին, ապա Խորհուրդը քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, իսկ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի դեպքում համապատասխան մարմնի ղեկավարին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է այդ մասին:».

4) 14-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգի 13-րդ կետով նախատեսված տեղեկությունն ստանալուց հետո քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը), իսկ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի դեպքում առաջարկությունը ստանալուց հետո, կարող է մեկամսյա ժամկետում տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մեկ այլ անձի հետ կնքել Պայմանագիր՝ հաշվի առնելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ, 12-րդ հոդվածները, 24-րդ հոդվածի 3-րդ կետի և 34-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները:».

5) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15. Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը (մարմինը) սույն կարգի 11-րդ կետով նախատեսված տեղեկությունները ստանալուց հետո, իսկ Արցախի Հանրապետության պետական նախարարի, նախարարության, նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմինների և շրջվարչակազմի (Ստեփանակերտի քաղաքապետարանի) աշխատակազմի ղեկավարի դեպքում առաջարկություն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 14-րդ կետով նախատեսված դեպքերում՝ մեկամսյա ժամկետում, կնքում է պայմանագիր երեք հավասարազոր օրինակից, որի առաջին օրինակը պահվում է համապատասխան մարմնում, երկրորդը՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է Խորհուրդ, իսկ երրորդը՝ նույն օրը տրվում է այն անձին, ում հետ կնքվել է Պայմանագիրը:»:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

Բ. ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

        

2021 թվականի 05 մայիսի

ք. Ստեփանակերտ