Համարը 
N 1033-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.06.25/15(435)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ քաղաքաշինության նախարար
Ընդունման ամսաթիվը 
14.06.2021
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
14.06.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 47-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2021 թվականի հունիսի 14

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 47-Ա ՀՐԱՄԱՆՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 1033-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարության 2006 թվականի մայիսի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 47-Ա հրամանում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները.

1) լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ`

«ՀՀՇՆ 31-03- Հասարակական շենքեր և շինություններ»,

2) «ՀՀՇՆ II-6-02-06 Սեյսմակայուն շինարարություն. Նախագծման նորմեր» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀՇՆ 20.04- Երկրաշարժադիմացկուն շինարարություն. Նախագծման նորմեր»,

3) «ՍՆիՊ 2.04.02-84* Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառույցներ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՀՀՇՆ 40-01.02 Ջրամատակարարում. Արտաքին ցանցեր և կառուցվածքներ»,

4) «ՍՆիՊ II-23-81* Պողպատյա կոնստրուկցիաներ» պարբերությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«ՀՀՇՆ 53-01 Պողպատե կոնստրուկցիաներ»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

Ա. ՍԱՐԳՍՅԱՆ

        

2021 թվականի հունիսի 14

ք. Ստեփանակերտ