Համարը 
N 48-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.07.01/16(436)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
28.07.2021
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
28.07.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
02.07.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2021 թվականի հունիսի 28-ի

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 73-Ն

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 48-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը և հաշվի առնելով «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության 2021 թվականի հունիսի 3-ի Ել./Ref.No.Mgt/21.0574/L/MM և 2021 թվականի հունիսի 10-ի Ել./Ref.No.Mgt/21.0584/L/MM գրությունները` Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.

1. Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Արցախի Հանրապետությունում մատուցվող ծառայությունների առավելագույն սակագները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 73-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) 5-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

2) 7-րդ ենթակետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

              

2021 թվականի հունիսի 28

ք. Ստեփանակերտ

   

 

 

Հավելված

Արցախի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի 2021 թվականի

հունիսի 28-ի N 48-Ն որոշման

 

 

«Հավելված N 7

Արցախի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական

հանձնաժողովի 2019 թվականի

դեկտեմբերի 25-ի N 73-Ն որոշման

 

ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՍԱԿԱԳՆԵՐ

ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐԺԱԿԱՆ

ՀԱՄԱՑԱՆՑԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Չափի միավորը

Սակագինը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, ՀՀ դրամ

1

1 ՄԲ թրաֆիկ

ՄԲ

15

 

Ծանոթություն.

Շարժական ինտերնետ ծառայության համար ապահովվում է մինչև 3072/3072 (ներբեռնում/վերբեռնում) կբիթ/վրկ արագություն:»: